Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել վարչապետին կից կանանց խորհրդի նիստ: Քննարկվել են կրթության, մշակույթի, սոցիալ-առողջապահական, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների փոխհարաբերություններն ուսումնասիրող աշխատանքային խմբերի ներկայացրած առաջարկներն ու միջոցառումների ցանկը: Դրանք ներառում են ինչպես հրատապ, այնպես էլ հեռանկարային խնդիրներ, որոնք նպատակ ունեն վեր հանել կանանց հիմնահարցերը, ամրապնդել կնոջ դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Կրթության հարցերով աշխատանքային խմբի առաջարկները հիմնականում վերաբերում էին այս ոլորտի մատչելիության ապահովման ուղղությամբ կատարվելիք քայլերին և կին-մանկավարժների հիմնահարցերին: Առաջարկ եղավ հոկտեմբերի առաջին կիրակին՝ ուսուցչի օրը համարել պետական տոն: Խնդրի առնչությամբ վարչապետը համապատասխան մարմիններին հանձնարարել է պատրաստել կառավարության որոշման նախագիծ և առաջիկա նիստերից մեկում ներկայացնել հաստատման: Մշակույթի ոլորտի կանանց վիճակի բարելավման և մտավորական կանանց հիմնահարցերը ուշադրության կենտրոնում պահելու համար մշակույթի աշխատանքային խումբը նախատեսել է գիտաժողովի, կանանց ստեղծագործությունների մարզային և հանրապետական փառատոնների անցկացում: Կառավարության ինտերնետային էջում առաջարկվել է ստեղծել կին գործիչների էջ, ինչպես նաև մանրամասն ներկայացնել վարչապետին կից կանանց խորհրդի աշխատանքները: Շահագրգիռ քննարկման է արժանացել սոցիալ-առողջապահական աշխատանքային խմբի ներկայացրած կանանց զբաղվածության, ինչպես նաև կին-հաշմանդամներին հասարակությանն ինտեգրաման, կին ձեռներեցների աջակցության հիմնախնդիրները: Վարչապետի առաջարկությամբ այդ ծրագրի մեջ ներառվել են կառավարության կողմից գերակա համարված բարձր տեխնոլոգիաների ոլորտում կին մասնագետների հնարավորությունների օգտագործման և վերաորակավորման առաջնահերթությունները: Վարչապետի հաջորդ հանձնարարականն առնչվել է տեղական ինքնակառավարման մարմիններին. վերջիններս որոշակի միջոցառումներ պետք է իրականացնեն՝ կանանց իրավական օգնություն և խորհրդատվություն ցուցաբերելու գործում: Ամփոփելով քննարկումը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նախանշված ծրագրերը և հիմնախնդիրները տեսականից գործնական հարթություն տեղեփոխելու անհրաժեշտությունը, միջոցառումների իրականացման հստակ մեխանիզմների և ժամանակացույցի առկայությունը, պետբյուջեից բացի ֆինանսական այլընտրանքային աղբյուրների ամրագրումը, ինչպես նաև աշխատանքների իրականացման հրապարակայնության ապահովումը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ