Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 դեկտեմբերի 2006

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Մինչև նիստի օրակարգի հարցերին անցնելը, կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:

Նիստի օրակարգի հարցերի թվում կառավարությունը հաստատել է ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգը, այդ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը: Նույն որոշմամբ հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման չափորոշիչները, ինչպես նաև հաստատել խնամք ստանալու համար դիմումի ձևը, կենսաթոշակի տեսակի և չափի վերաբերյալ տեղեկանքի ձևը և առողջապահության նախարարի հետ համատեղ հաստատել խնամքի տրամադրման համար դիմած հաճախորդների բժշկական քարտի ձևը:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել է երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու կարգը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է՝ երեք ամսվա ընթացքում հաստատել հրամանների հաշվառման մատյանի, երեխայի հաշվառման քարտի, երեխայի կարիքների գնահատման թերթիկի ձևերը և երեխայի կյանքի պայմանների հետազոտության իրականացման կարգը:

Նիստում որոշվել է 2007թ. հունվարի 3-ի և 4-ի աշխատանքային չորեքշաբթի և հինգշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2006թ. դեկտեմբերի 30-ը՝ շաբաթ և 2007թ. հունվարի 7-ը՝ կիրակի օրեր: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ծննդյան տոների և Ամանորի տոնական օրերին քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ դատական օրենսգրքի և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին ու «Կառավարության կազմավորման և հրաժարականի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:

ՀՀ տարածքում առողջապահական կազմակերպությունների ղեկավարման գործունեությունն էլ ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով, կառավարությունը որոշել է լրացում կատարել 2005թ. հունվարի 25-ի N 224-Ն որոշման մեջ, որը վերաբերում է ՊՈԱԿ-ների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ուենցող ՓԲԸ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգին ու նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատմանը: Նշվել է, որ նախագծի նպատակը գյուղական բնակավայրերում բժշկական կադրերի արտահոսքը կանխելն է, քանի որ, ըստ N 224-Ն որոշման, ընկերության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, իսկ այդ պայմանը գյուղական բժշկական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բնականոն գործունեության համար մեծ դժվարություններ է ստեղծում և դրա կիրառման դեպքում այն մասնագետները, ովքեր գյուղական բժշկական ամբուլատորիաներում ու առողջության կենտրոններում զբաղեցնում են գործադիր մարմնի պաշտոն, փաստորեն, զրկված են լինում բժշկական մասնագիտական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, որն ավելի է խորացնում բժշկական կադրերի պակասը:

Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Նիստում որոշվել է, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերից փոխանցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը: Այս կապակցությամբ, նույն որոշմամբ հանձնարարականներ են տրվել ՀՀ արդարադատության նախարարին:

Վերոհիշյալ որոշման արդյունքում փոփոխություններ են կատարվել 2001թ. հոկտեմբերի 19-ի «ՀՀ արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» N 1015 որոշման մեջ: «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության գործառույթն իրականացնելու համար արդարադատության նախարարությանը, մեկ այլ որոշմամբ, հատկացվել է 1128,0 հազար դրամ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Գործադիրը հաստատել է «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզավորվող գործունեության տեսակով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը, որը բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից:

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է սահմանել նաև թափոնների պետական հաշվառման կարգը: Նշվել է, որ թափոնների պետական հաշվառման հիմնական նպատակը թափոնների գոյացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումն է, որն անհրաժեշտ է թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման համար: Հիշյալ տեղեկատվական բանկի ստեղծումը կնպաստի թափոնների գործածության ոլորտի կառավարմանը, պետական նորմավորմանը, բնապահպանական հսկողության և վերահսկողության իրականացմանը, թափոնների գոյացման ծավալների նվազեցմանն ուղղված բնապահպանական միջոցառումների ծրագրերի մշակմանը:

Գործադիրը լրացում է կատարել 2006թ. փետրվարի 2-ի N 160-Ն որոշման մեջ, որը վերաբերում է բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների և ՀՀ տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների բանած գազերում վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի նորմատիվները հաստատելուն: Որոշումը լրացվել է՝ ներառելով նաև մթնոլորտային օդում մոլիբդենի և ռենիումի միացությունների սահմանային թույլատրելի խտությունների արժեքները:

Մեկ այլ՝ 2000թ. մայիսի 8-ի N 229 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելով, գործադիրը ՉԺՀ-ի կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրած գումարի չափով ՀՀ ներկրված գյուղտեխնիկան տնօրինելու հետ կապված, որոշել է հանձնարարել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, գյուղատնտեսության նախարարներին՝ 7 տարվա համար հաշվարկված վարձավճարները և գոյացած տույժերը վճարելուց հետո, տրակտորները համապատասխան գյուղատնտեսական գործիքներով սեփականության իրավունքով անհատույց հանձնել դրանք վարձակալած սուբյեկտներին՝ միաժամանակ լուծելով ներկայումս գործող եռակողմ պայմանագրերը: Որոշման նախագծով, ըստ այդմ, առաջարկվում է գյուղտեխնիկայի հետագա տնօրինումը կանոնակարգելու նպատակով, տրակտորների վարձակալության հանձնման ժամկետը սահմանել 7 տարի, որից հետո տրակտորները սեփականության իրավունքով անհատույց տրամադրել պայմանագրային պարտավորությունները կատարած սուբյեկտներին:

Նիստում համաձայնություն է տրվել «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երիտասարդության հարցերով կոմիտեի միջև երիտասարդական քաղաքականության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածը, կառավարությունը որոշել է հաստատել հարգադրոշմների, տարբերանիշերի և անվանանիշերի ձևերը, չափերը, նկարագրությունն ու դրանց պատրաստման, հաշվառման ու տնօրինման կարգը:

ՀՀ ԿԸՀ-ին գումար հատկացնելու մասին որոշմամբ, ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված՝ քվեարկության նոր թափանցիկ արկղերի և համապատասխան պարագաների ձեռքբերման նպատակով, ԿԸՀ-ին հատկացվել է 67 մլն դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը համաձայնություն է տվել «ՌԴ անվտանգության ծառայության սահմանապահ ինստիտուտներում սովորող ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինծառայողների կրթաթոշակների չափերի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության Երևան քաղաքի Գ. Նժդեհի N15 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 271.1 քմ մակերեսով տարածքը, կառավարության որոշմամբ, հետ է վերցվել և նվիրաբերվել Երևան քաղաքի Շենգավիթի թաղային համայնքին՝ Շենգավիթի թաղային համայնքի սոցիալական ծառայության տարածքային գործակալությանը տրամադրելու նպատակով:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ:

Նիստում կառավարությունը որոշել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Տաշիրի կինոցանցի» գույքը, այդ թվում՝ 2253.1 քմ մակերեսով կինոթատրոնի շենքը և գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.3 հա հողամասը մասնավորեցնել մրցույթով: Սահմանվել է, որ մրցույթում հաղթողին է մասնավորցվում նաև զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ պետական սեփականություն հանդիսացող հողամասը՝ շուկայական արժեքով: Նույն որոշմամբ սահմանվել է նաև մրցույթի հաղթողին որոշելու պայմանները՝ մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը, ներդրումների չափը տարիների կտրվածքով, ինչպես նաև սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ: Որոշման հետ կապված հանձնարարականներ են տրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին: «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» նույն որոշմամբ, «Էկոսերվիս» ՓԲԸ-ի «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը նախատեսվել է մասնավորեցնել դասական աճուրդով՝ վերակազմակերպելով բաց բաժնետիրական ընկերության և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով համապատասխան չափով ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը՝ սահմանելով 1 մլն դրամ: Դասական աճուրդով կմասնավորեցվեն նաև 20070 հազար դրամ կանոնադրական կապիտալ և 22035 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող «Քուչակի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 49.6 տոկոս բաժնետոմսերը և 8300 հազար դրամ կանոնադրական կապիտալ ու 5756 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող «Էջմիածնի բերրիություն» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերը: Իսկ Երևանի քաղաքապետարանի «Մեխանիզատոր» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 80 տոկոս բաժնետոմսերը, կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքի ձևով կմասնավորեցվեն աշխատավորական կոլեկտիվին:

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2006թ. նոյեմբերի 1-ին ստորագրված Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի վարկային համաձայնագիրը ուժի մեջ մտնելու նպատակով, կառավարության որոշմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նշված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար ՀՀ-ի կողմից 500 հազար ԱՄՆ դոլարի չափով Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ընդունելի բանկում նախնական ավանդի ներդրման ապահովման անհրաժեշտությամբ:

Գործադիրը փոփոխություն է կատարել 2006թ. հոկտեմբերի 5-ի N 1545-Ա որոշման մեջ, որով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքային համայնքին տրամադրվել է 41,200.0 հազար դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքի Նար-Դոսի 1 հասցեում գտնվող շենքի երկրորդ հարկից 185.7 քմ մակերեսով տարածքը հետ է վերցվել և ամրացվել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արմավիրի մարզային բաժնի Էջմիածնի բաժանմունքին տրամադրելու նպատակով:

Գործադիրը որոշել է 2006թ. դեկտեմբերից կիրառության մեջ դնել ՀՀ-ում արտադրվող ալկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար «2007» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:

Կառավարության նիստում որոշվել է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 12-ի N1462-Ա որոշման մեջ: Նախագծի վերաբերյալ նշվել է, որ Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս ճանապարհահատվածի ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների, օժանդակ շինությունների և հողամասերի իրացումն արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով նպատակահարմար է վերը նշված աշխատանքների համար հատկացված գումարները տրամադրել ՀՀ Տավուշի մարզպետարանին:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, ինչը պայմանավորված է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության ծրագրի» համապատասխան կետով, որով պետք է հիշատակված օրենքը համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը (փոփոխություններով), ինչպես նաև ծառայողական գործուղումների վճարումների հետ կապված հարաբերությունները «ՀՀ ԿԲ-ի մասին» ՀՀ օրենքով կարգավորելու հանգամանքով:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ինչպես նաև «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագծերին:

Կառավարության այսօրվա նիստում բարեգործություն է որակվել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից իրականացվող 1մլրդ 202 մլն 598.5 հազար դրամ արժողության Ծաղկաձորի ճոպանուղու շինարարության ծրագիրը, ինչպես նաև ճոպանուղու 4-րդ կայարանի շինարարության համար ՀԱՕԿ-ի հասցեով ուղարկված 596.695.028 դրամ ընդհանուր արժողությամբ սարքավորումների ներմուծումը:

Գործադիրը որոշում է կայացրել նաև ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին, որը բխում է ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 29-ի՝ «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշումից:

Կառավարությունը հավանության է արժանացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին, որոնք համարվել են անհետաձգելի:

Հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7 կետը՝ կառավարությունը որոշել է Հենրիկ Քոչինյանին ազատել Լոռու մարզպետի պաշտոնից, Ալբերտ Հերոյանին՝ Արմավիրի մարզպետի պաշտոնից:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ