Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 դեկտեմբերի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար Պեր Գյորան Էկլունդին: Վարչապետը շնորհավորել է պարոն Էկլունդին և հույս հայտնել, որ նրա նախորդի՝ պարոն Թորբեն Հոլցեի պաշտոնավարման շրջանում սկիզբ դրված կառուցողական և սերտ համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի, մանավանդ, որ, ըստ կառավարության ղեկավարի, ս.թ. նոյեմբերին Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում հաստատված ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագիրը նոր հնարավորություններ է բացում այդ գործակցության ընդլանման և զարգացման համար: Ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել ծրագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այդ գործում, անշուշտ, իր նշանակալից ավանդը կունենա նաև Եվրոպական հանձնաժողովը, և մասնավորապես, Հայաստանում ԵՀ պատվիրակությունը: Պարոն Պեր Էկլունդին վարչապետը տեղեկացրել է ՀՀ նախագահի գլխավորությամբ ստեղծված եվրոպական կառույցների հետ աշխատանքների համակարգման հանձնաժողովի մասին և հակիրճ ներկայացնել նորաստեղծ կառույցի գործառույթները:


Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանում դրական են գնահատում ԵՀ պատվիրակության գործունեությունը. ՀՀ կառավարության և ԵՀ-ի միջև ստորագրված համաձայանագրով բարձրացել է մեր երկրում ԵՀ ներկայացուցչության մակարդակը՝ այն դարձել է լիարժեք պատվիրակություն: Վարչապետը միաժամանակ նկատել է, որ հաշվի առնելով Հայաստան-Եվրոպական միություն օրակարգային հարցերի աճող ծավալը, նպատակահարմար կլինի Երևանում ունենալ ԵՀ-ի ռեզիդենտ դեսպան: Նա տեղեկացրել է հյուրին, որ այս հարցով ՀՀ ԱԳ նախարարն արդեն դիմել է Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար պարոն Բ. Ֆեռերո-Վալդներին: Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը վստահեցրել է, որ առանձին դեսպան ունենալու՝ Հայաստանի ցանկությունն ու առաջարկը անպայման հաշվի կառնվի: Նա նշել է, որ նման նշանակման դեպքում հարևանության շրջանակներում որևէ երկրի հատուկ նախապատվություն չի տրվի, և Եվրոպական հանձնաժողովի դեսպան կնշանակվի ինչպես Բաքվում, այնպես էլ Երևանում, ուստի Հայաստանը պարիտետի սկզբունքի խախտման մտահոգություն չպետք է ունենա:


Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև ՏԱՍԻՍ-ի և տարբեր այլ ծրագրերի շրջանակներում անկախությունից ի վեր ԵՀ-ի կողմից մեր երկրին տրամադրված մոտ 400 մլն եվրոյի աջակցությանը, ինչի համար ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել հանձնաժողովին, նշելով, որ այսօր էլ շարունակվող օժանդակությունը զգալիորեն նպաստում է մեր երկրի տնտեսական, քաղաքական առաջընթացին և դյուրացնում նաև եվրաինտեգրման գործընթացը: Վարչապետը շեշտադրել է, որ քաղաքական երկխոսության ակտիվացմանը զուգահեռ, ընդլանվում են նաև ԵՄ-Հայաստան առևտրատնտեսական կապերը: ԵՄ-ն Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, և մեր երկրի տնտեսության մեջ ԵՄ-ի կողմից արվող օտարերկրյա ներդրումների ծավալը ևս զգալի է:



ԵՀ պատվիրակության ղեկավարը վստահեցրել է, որ ինչպես մինչ այժմ, իր պաշտոնավարման շրջանում ևս Հայաստանի հետ հարաբերությունները կշարունակվեն փոխըմբռնման և շահագրգիռ համագործակցության մթնոլորտում: Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համագործակցության պատրաստակամության համար:


Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը Պեր Գյորան Էկլունդին հաջողություն է մաղթել նոր աշխատանքում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ