Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 սեպտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստն սկսելուց առաջ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 11-ին չարանենգ սպանության զոհ դարձած ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար, վարչապետի խորհրդական Գագիկ Պողոսյանի հիշատակը: Վարչապետը մեկ անգամ ևս դատապարտեց այսօր արդեն ամբողջ աշխարհում չարիք դարձած ահաբեկչությունը, լինի դա պետության, թե նրա ցանկացած քաղաքացու նկատմամբ և ընդգծեց օրեցօր խորը արմատներ ձգող այդ չարիքի դեմ անողոք և հետևողական պայքարի անհրաժեշտությունը, որպեսզի չբացահայտված ցանկացած այդպիսի դեպք անպատժելիության մթնոլորտում նախադեպ չդառնա: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից կառավարությունը քննարկեց և հավանություն տվեց բռնադատվածների մասին «ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերին, որոնցով պետությունը սոցիալական որոշակի աջակցություն է նախատեսում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներին: «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին որոշմամբ այդ հարկատեսակի ժամկետանց հարկային պարտավորությունների վճարման ընթացակարգը սահմանելու լիազորությունը վերապահվեց պետական եկամուտների նախարարությանը: Տարածքային կառավարման նախարարին հանձնարարվեց պաշտպանության նախարարության հետ համատեղ մինչև 2001թ. նոյեմբերի 30-ը կառավարության հաստատմանը ներկայացնել ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ցանկը, իսկ մարզպետներին հանձնարարվեց կառավարության կողմից այդ ցանկը հաստատելուց հետո 15 օրյա ժամկետում տարածքային հարկային մարմիններին ներկայացնել տեղեկություններ՝ սահմանամերձ բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքների հողի հարկ վճարողների և հողատարածքների վերաբերյալ: Կառավարությունն ընդունեց սոցիալական ուղղվածության ևս մեկ՝ «Համայնքի ավագանու կողմից սոցիալապես անապահով հարկ վճարողների համար հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը» հաստատելու մասին որոշում: Ղեկավարվելով «ՀՀ միջազգային պայմանագրի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածներով՝ նիստում որոշվեց համաձայնություն տալ «Ջերմոցային գազերի ազգային կադաստրների կատարելագործման համար ունակությունների ստեղծում» ծրագրի կնքման և «Միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի կոնֆերանսին միանալու» առաջարկություններին: Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման մեխանիզմները կատարելագործելու, տնտեսական առավել արդյունավետ որոշումներ ընդունելու համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգ ձևավորելու նպատակով և ՀՀ վարչապետի 2001թ. մայիսի 17-ի՝ «ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն կազմակերպելու մասին» որոշման, կառավարությունը հաստատեց ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկը: ՀՀ-ում 2000թ. տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների մեղմացման նպատակով Չինաստանի ժողովրդական հանրապետությունից 2001թ. ՀՀ ներկրված 1000տ պարենային ցորենի իրացման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունը որոշեց նաև ընդունել ի գիտություն, որ գյուղնախարարությունն ընդունել է ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի առաջարկությունը և ՉԺՀ-ից ներկրված 1000տ. պարենային ցորենը հանձնվել է «Երևանի համակցված կերերի գործարան» ԲԲԸ-ի պահպանությանը, որից 800տ այդ ԲԲԸ-ն գյուղնախարարության համաձայնությամբ վաճառվել է 180 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն, իրացման օրվա դրությամբ ՀՀ ԿԲ-ի սահմանած տարադրամի հաշվարկային փոխարժեքին համապատասխան: Ստացված գումարից «Երևանի համակցված կերերի գործարան» ԲԲԸ-ն հատուցել է Բելոռուսից ներմուծված 1000տ կարտոֆիլի տեղափոխման ծախսերը «Սիլվի շաքար կոնցեռն» ՓԲԸ-ին՝ 120000 ԱՄՆ դոլարի չափով: Մնացած գումարը՝ 24000 ԱՄՆ դոլար, ենթակա է փոխանցման ՀՀ պետական բյուջե՝ որպես ավելացված արժեքի հարկ: Գործադիրը որոշեց լուծարել «Հրազդանի ողևորատար ավտոտրանսպորտային», «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» և «Սոճուտ» մանկական առողջարան» ՊՓԲԸ-ները: Այսօրվա նիստում որոշվեց նաև «Գովազդի մասին» ՀՀ օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՀՀ պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները արտաքին գովազդի մասով վերապահել Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետին, մարզերում՝ մարզպետներին: «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունը որոշեց Նորա Դայանին ազատել ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության վարչության պետի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակելով Շողիկ Ասոյանին: Գործադիրը որոշում ընդունեց նաև ս.թ. նոյեմբերի 12-14-ը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ կապված միջազգային կոնֆերանսի անցկացման կազմակերպչական աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Մայիս 2022
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ