Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 դեկտեմբերի 2006


Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով, ՌԴ ժամանած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր մայրաքաղաք Մոսկվայում հանդիպում է ունեցել իր գործընկերոջ՝ ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ:


Հանդիպման սկզբում ՀՀ վարչապետը նախ երախտագիտություն է հայտնել հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Անդրադառնալով Ռուսաստանում Հայաստանի Տարվան, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է Տարվա անցկացման բարձր մակարդակը՝ նշելով, որ դա ընդհանուր նվաճում է, և այսօր կարելի է վստահությամբ ասել, որ քաղաքական երկխոսությունը, տնտեսական և հումանիտար փոխգործակցությունը հնարավորություն են տվել հետևողականորեն խորացնել և ընդլայնել երկու երկրների փոխհարաբերությունները: Վարչապետի հավաստմամբ, Տարվա ընթացքում անցկացված միջոցառումները մեծ ընդգրկում ունեին. կազմակերպվել են Հայաստանի լավագույն ստեղծագործական խմբերի հյուրախաղեր, ցուցահանդեսներ, երկու երկրների գործարար շրջանակների հանդիպումներ ու գործարար համաժողովներ, ուսանողական կոնֆերանսներ և այլն: Վարչապետը դրական է համարել այն փաստը, որ Տարվա շրջանակներում միջոցառումներն անցկացվել են ոչ միայն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, այլև ունեցել են ընդգրկուն աշխարհագրություն. Հայաստանի օրեր են անցկացվել Ռոստովի, Աստրախանի, Սամարայի, Սվերդլովսկի մարզերում և այլ տարածաշրջաններում: Անդրանիկ Մարգարյանը հատուկ նշել է Հայաստանի օրերի կազմակերպման գործում տարածաշրջանների ղեկավարների շահագրգիռ և ակտիվ աշխատանքն ու բնակիչների ջերմ ընդունելությունը:


ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ է խոսել նաև վերջին երկու տարիներին հումանիտար ոլորտում հայ-ռուսական համագործակցության ակտիվացման մասին, որին, անշուշտ, նպաստել է Ռուսաստանի տարվա անցկացումը Հայաստանում և Հայաստանի տարին` Ռուսաստանում:


Անդրադառնալով առևտրատնտեսական համագործակցությանը՝ վարչապետը նշել է, որ այս տարվա ընթացքում այն ակտիվորեն զարգացել է: Երկու երկրների միջև զգալիորեն աճել է ապրանքաշրջանառությունը. ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 303,7 մլն ԱՄՆ դոլար՝ ամբողջ 2005թ.–ի ընթացքում արձանագրված 352,9 ԱՄՆ դոլարի դիմաց: Ըստ Ա.Մարգարյանի, աճում են նաև ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ: Ավարտվել է «Արմենալի» համակարգված արդիականացումը, որը, վարչապետի համոզմամբ, զգալիորեն կազդի ապրանքաշրջանառության աճի վրա: Վարչապետը դրական է գնահատել նաև Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ռուսական կողմի սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների արագ վերազինումն ու գործարկումը, ըստ վարչապետի, նույնպես կնպաստի տնտեսական կապերի ընդլայնմանն ու նոր տնտեսվարող սուբյեկտների ներգրավմանը:


Զրույցի ընթացքում վարչապետը նշել է, որ ավանդական բնագավառների շարքում՝ ինչպիսիք են էներգետիկան, մետալուրգիան և քիմիական արդյունաբերությունը, երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններից են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր ու միջին բիզնեսի, զբոսաշրջության ոլորտները, առավել ակտիվ համագործակցությունը բանկային ոլորտում: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերով, հայ տնտեսվարողները հետաքրքրված են նաև ՌԴ գյուղատնտեսական մեքենաշինության ձեռնարկությունների հետ համագործակցությամբ: Անդրադարձ է եղել նաև Հայաստանից Վրաստանի տարածքով գյուղատնտեսական ապրանքների արտահանման ընթացքում ծագող որոշակի խնդիրները երկկողմ ջանքերով արագ լուծելուն:


Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ հայ-ռուսական տնտեսական գործընկերության հիմքում նաև ուղիղ տնտեսական կապերն են Հայաստանի մարզերի և ՌԴ երկրամասերի միջև: Վերջին շրջանում ակտիվ աշխատանք է տարվում տարածաշրջանների միջև համագործակցության պայմանագրա-իրավական հիմք ձևավորելու ուղղությամբ: Նա շեշտել է, որ տնտեսական գործընկերության որակական նոր մակարդակի անցում կատարելու, երկկողմ և տարածաշրջանային տնտեսական ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ է ապահովել հուսալի և արդյունավետ տնտեսական հաղորդակցություն:


ՌԴ վարչապետ Ֆրադկովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը խոսել է վերջին ամիսների ընթացքում «Վերին Լարս» անցակետի փակման հարցի մասին ևս, նշելով, որ անցակետի փակման հետևանքով Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները լուրջ կորուստներ են կրել: Հաշվի առնելով, որ այն փակ է անորոշ ժամանակով և դրա աշխատանքը սեզոնային բնույթ է կրում, ըստ վարչապետի, հատուկ արդիականություն է ստանում Նովոռոսիյսկ-Փոթի-Նովոռոսիյսկ ուղղությամբ ավտոմոբիլային-լաստանավային փոխադրումներ կազմակերպելու հնարավորության հարցը: Անդրանիկ Մարգարյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Կավկազ-Փոթի-Կավկազ երկաթուղային-լաստանավային անցումի գործարկման հարցին, նշելով, որ հայկական կողմը շահագրգիռ է շուտափույթ ավարտելու Կավկազ նավահանգստում լաստանավային համալիրի երկրորդ հերթի շինարարությունը, ինչը թույլ կտա գործարկելու այդ երթուղին:


Մ. Ֆրադկովի հետ հանդիպմանը հայկական կողմը մտահոգություն է հայտնել նաև վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունում մեր հայրենակիցների նկատմամբ բռնության հաճախակի դեպքերի կապակցությամբ: Ընդգծելով, որ թեև այդ գործողություններն ուղղված չեն հատկապես հայերի դեմ, շեշտվել է, որ արդեն չի կարելի չընդունել դրանց էթնիկ ուղղվածությունը: Ազգային անհանդուրժողականության այլանդակ դրսևորումները բացառելը ՀՀ-ի և ՌԴ-ի համար համարվել է երկուստեք պատասխանատվության խնդիր, քանզի դրանք հղի են բացասական հետևանքներով և նախորդ սերունդների կուտակած հոգևոր ներուժի կորստով:


Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել ՌԴ իր գործընկերոջը` կառուցողական երկխոսության համար և վստահություն հայտնել, որ նման հանդիպումները անհրաժեշտ են, քանի որ դրանք թույլ են տալիս հանգամանորեն քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները:


Այսօր երեկոյան վարչապետ Ա. Մարգարյանը Մոսկվայում կայցելի նաև Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոն:


Դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարական պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՌԴ-ում Հայաստանի տարվա փակման պաշտոնական արարողությանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ