Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 նոյեմբերի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մոհամմադ Ռեզա Էսքանդարին:


Հանդիպման սկզբում նա նախ ՀՀ վարչապետին է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալի ողջույններն ու առաջիկայում Իրան այցելելու հրավերը: Այնուհետ կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև ամենատարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը, ընդգծելով, որ այս մոտեցումը ևս մեկ անգամ ամրագրվել է ս.թ. հուլիսին Թեհրանում կայացած Հայաստանի և Իրանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում: Նշելով, որ երկու երկրների միջև դարավոր բարեկամությունը, պատմամշակութային ընդհանրություններն ու սերտ կապերն այսօր հզոր հիմք են ծառայում փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում հարաբերությունները զարգացնելու համար, ՀՀ վարչապետը և ԻԻՀ գյուղատնտեսության նախարարը, այդ ամենին գործնական բնույթ հաղորդելու առումով, կարևորել են բարձր մակարդակի փոխայցելություններն ու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:


Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերություններում գրանցված որակական տեղաշարժերի մասին, ընդգծելով հատկապես էներգետիկայի բնագավառում համագործակցությունը՝ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շահագործումը, Արաքս գետի վրա համատեղ կառուցվելիք ՀԷԿ-ը, տրանսպորտի բնագավառում՝ Հայաստան-Իրան նոր այլընտրանքային ճանապարհի կառուցումը, որը կօժանդակի և կդյուրացնի տրանսպորտային փոխադրումները և Հայաստանը ավելի գրավիչ կդարձնի հյուսիս-հարավ տարանցիկ փոխադրումների համար: Կարևորվել է նաև դեռևս նախնական քննարկման փուլում գտնվող ՀՀ և ԻԻՀ միջև երկաթուղային գծի կառուցման հարցը, երկու երկրների առանձին վարչական տարածքների միջև ակտիվ զարգացող շփումներն ու համագործակցությունը և մի շարք այլ բնագավառներում իրականացվող համատեղ ծրագրերը, որտեղ լուրջ կշիռ կարող է ստանալ նաև գյուղատնտեսությունը: Այս բնագավառում, ըստ Իրանի գյուղնախարարի, գործակցության և փորձի փոխանակման լայն հնարավորություններ կան: Նա նշել է, որ իր երկիրը մշակել է պարենային անվտանգության երկարաժամկետ ծրագիր և փորձում է տարբեր ուղղություններով զարգացնել գյուղատնտեսությունը:


Մոհամմադ Ռեզա Էսքանդարին կարևորել է հայաստանյան այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ ստորագրելիք՝ երկու կառավարությունների միջև բույսերի պաշտպանության և ֆիտոսանիտարական կարանտինի մասին, անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որոնք, ըստ նրա, նոր խթան կհանդիսանան հետագա համագործակցության համար:


ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախարարը նաև իր երկրի կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն այն հավասարակշռված դիրքորոշման համար, որ Իրանի հետ կապված հարցերում ցուցաբերում է Հայաստանը միջազգային կառույցներում:


Հանդիպման ավարտին երկուստեք պատրաստակամություն է հայտնվել փոխադարձ այցերի, միջկառավարական հանձնաժողովի և աշխատանքային խմբերի ակտիվ գործունեության արդյունքում քաղաքական բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ