Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 նոյեմբերի 2006



Այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Քննարկվել են խորհրդի նախորդ նիստի հանձարարականների կատարման ընթացքը, 2006թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ՀՀ վարչապետի որոշման հիման վրա, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների իրականացման արդյունքները, ինչպես նաև հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը խոչընդոտող իրավա-օրենսդրական փոփոխություններին վերաբերող առաջարկությունները և այլ հարցեր:



Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ, ՏՏԶԱ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ ի կատարումն նախորդ նիստի հանձնարարականի, խորհրդի քարտուղարությունը՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ՀՀ-ում տեղեկատվական հասարակության կայացմանն աջակցելու նպատակով ժնևյան և թունիսյան համաշխարհային գագաթաժողովներում ընդունված եզրափակիչ փաստաթղթերի դրույթներին համապատասխան, հստակեցրել է ՏՀՏ բաղադրիչ պարունակող վարկային և դրամաշնորհային ծրագրերը, ինչպես նաև համապատասխան որոշումներով ստեղծված կամ հիշյալ ծրագրերի շրջանակներում գործող կազմակերպությունների վերաբերյալ պետական մարմիններից ստացված ամփոփ տեղեկատվությունը՝ ներգրավելով նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի ներկայացրած տեղեկատվությունը: Ըստ զեկուցողի, այդ ամենի արդյունքում կազմված և խորհրդի քննարկմանը ներկայացված ցանկը ճշգրտվել ու լրացվել է նաև դոնոր և միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ՏՏԶԱ խորհրդի այն կազմակերպություններից ստացված տվյալներով, որոնք ՀՀ պետական մարմիններում իրականացրել են ՏՀՏ բաղադրիչ պարունակող վարկային և դրամաշնորհային ծրագրեր: Արմեն Գրիգորյանը նշել է, որ կատարված աշխատանքի արդյունքում ի հայտ են եկել ՀՀ-ում ՏՀՏ ուղղվածությամբ իրականացվող էլեկտրոնային հասարակության կայացման տեսանկյունից բազմաթիվ ու բազմաբնույթ հեռանկարային ծրագրեր, սակայն, ըստ նրա, դրանց արդյունավետությունը դժվար է գնահատել, քանի որ այդ ծրագրերը հիմնականում ունեն բազմաթիվ բաղադրիչներ, որոնց գնահատումը հետագա մանրամասն հետազոտման կարիք ունի:



Վարչապետը հանձնարարել է ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքային խմբերին՝ ՏՏ ոլորտում իրականացվող այդ բոլոր ծրագրերի ընթացքն ու արդյունքներն այսուհետ պահել ուշադրության կենտրոնում, իսկ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին առաջարկել է՝ դրանց վերաբերյալ առաջարկություններ ունենալու դեպքում, ներկայացնել խորհրդին, որպեսզի հետագայում նման ծրագրերի շուրջ բանակցությունների հիմքում դրվեն:



Խորհրդի նախորդ նիստի այլ հանձնարարականների թվում, անդրադառնալով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» միջոցառմանը, նշվել է, որ այն նկատելի հաջողություն է արձանագրել: ՀՀ վարչապետի որոշման հիման վրա մեր երկրում առաջին անգամ անցկացված ՏՏ ամսվա միջոցառումներին մասնակցել են ոլորտի հազարավոր ներկայացուցիչներ՝ Հայաստանից և ավելի քան 30 այլ երկրներից: Ակտիվ մասնակիցների թվում էին այնպիսի հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես Միավորված ազգերի զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագիրը (UNIDO), ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՏՏ ոլորտի առաջատարներ Microsoft-ը, Sun Microsystems-ը, Hewlett Packard-ը և Alkatel-ը: Կարևորվել է, որ «ամսվա» ընթացքում համագործակցության հուշագրեր են ստորագրվել ոլորտի մի շարք հեղինակավոր կազմակերպությունների հետ՝ վերազգային HP, Sun Microsistems ընկերությունների, գերմանական Festo ընկերության, ինչպես նա— ստորագրվել է հայ-եգիպտական համագործակցության հուշագիր, իսկ Microsoft ընկերության հետ քննարկվել են համագործակցության մասին ստորագրվելիք հուշագրի մանրամասները:



Միջոցառման օրերին Հայաստան այցելած ՄԱԿ-ի «Գլոբալ ալյանս ՏՀՏ զարգացման համար» կազմակերպության գործադիր տնօրեն Սարբուլանդ Խանի հետ մեր երկրի իշխանությունները քննարկել են ՀՀ ՏՀՏ ոլորտի համագործակցության հեռանկարներն ու Հայաստանում այդ կազմակերպության տարածաշրջանային կենտրոնի բացման հնարավորությունները, իսկ Alcatel ընկերությունը հայկական Luxoft ընկերության հետ համաձայնագիր է ստորագրել ծրագրային ապահովման համատեղ աշխատանքների իրականացման վերաբերյալ: Խորհրդի անդամները ևս, որոնց թվում են նաև ՏՏ ամսվա կազմակերպիչները, բավականին հաջող և արդյունավետ են համարել «ամիսը», որը, նրանց հավաստմամբ, լայն արձագանք է գտել նաև արտերկրում: Ողջունելի է համարվել հատկապես երիտասարդության ակտիվ մասնակցությունը և հետաքրքրվածությունը ՏՏ ոլորտի նկատմամբ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՏՏ ամսվա կազմակերպիչներին և մասնակիցներին, միաժամանակ կարևորել արդեն ավանդական դարձած մի շարք միջոցառումների ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն օր առաջ սկսելը՝ ՏՏ ամսվա փորձը ևս հաշվի առնելով: Հանձնարարվել է 2007թ.-ին անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ մինչև տարեվերջ ներկայացնել առաջարկություններ՝ դրանք ամբողջացնելու և, հարկ եղած դեպքում, այլ նախաձեռնություններով համալրելու նպատակով:



Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ զեկուցվել է, որ խորհրդի իրավակարգավորման աշխատանքային խումբն ուսումնասիրել է էլեկտրոնային սարքերի ու սարքավորումների սերտիֆիկացման, էլեկտրոնային հաղորդակցության կարգավորման, ռադիոհաճախականությունների հատկացման, ինչպես նաև ՏՏ ոլորտում լիցենզավորման հետ կապված իրավական ակտերը և այդ ակտերի կիրառման պրակտիկան: ՏՏ ոլորտում օրենսդրական կարգավորման հետ կապված խնդիրների բացահայտման նպատակով անցկացվել են իրավակարգավորման, ռազմավարական ու հեռահաղորդակցության աշխատանքային խմբերի համատեղ քննարկումներ, որոնց ընթացքում բարձրացված խնդիրների վերաբերյալ աշխատանքային խմբերի ամփոփ կարծիքը ներկայացվել է խորհրդի քննարկմանը:



Իրավակարգավորման աշխատանքային խումբն առաջարկություններ է ներկայացրել նաև «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև քննարկվող խնդիրներին վերաբերող ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 1-ի N 2066-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ