Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 նոյեմբերի 2006

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև Հայաստանի կառավարական պատվիրակությունը՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

Մինչ նիստը, վարչապետները հանդիպում են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այնուհետև տեղի է ունեցել վարչապետների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել է երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը նախագահել է Տաջիկստանի վարչապետ Ակիլ Ակիլովը:

Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների՝ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Վարչապետները, մասնավորապես, որոշումներ են ընդունել 2003-2010թթ. տնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված կարևորագույն միջոցառումների իրականացման պլանի կատարման ընթացքի, մինչև 2005թ. Անկախ պետությունների համագործակցության զարգացման գործողությունների ծրագրի իրականացման, ԱՊՀ անդամ պետությունների հակաահեբեկչական կենտրոնի գործունեության մասին կենտրոնի ղեկավարի հաշվետվության, ինչպես նաև կազմակերպական մի շարք հարցերի վերաբերյալ:

Նիստում քննարկվել են նաև ֆինանսական խնդիրներ, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի՝ նոր խմբագրությամբ ներկայացված կարգի, 2005թ.-ին ԱՊՀ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի կատարման, 2006թ. ճշգրտված միասնական բյուջեի մասին: 2007թ. միասնական բյուջեի չափորոշիչների, անվտանգության ոլորտում ԱՊՀ մարմինների միասնական բյուջեից ֆինանսավորվող մարմինների աշխատանքի վարձատրության միասնական համակարգի անցման, ԱՊՀ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ԱՊՀ մարմինների բյուջետային դասակարգման մեջ փոփոխությունների կատարման վերաբերյալ ևս որոշումներ են ընդունվել:

Կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև տարբեր ոլորտներում ԱՊՀ երկրների համագործակցությանը վերաբերող և նախապես համապատասխան հանձնաժողովների աշխատանքի արդյունքում փոխհամաձայնեցված երկու տասնյակից ավելի փաստաթղթեր: Այդ թվում՝ տեղեկատվայնացման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ռազմավարության և մինչև 2010թ. այդ ռազմավարության իրականացման գործողությունների պլանի, 2007-2010թթ. մարդկանց առևտրի դեմ պայքարի ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ծրագրի նախագծի, Համագործակցության պետությունների տարածքներ մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքների միջպետական նպատակային ծրագրերի նախագծի մշակման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման, 2007թ-ին ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման և զարգացման համար ֆինանսական միջոցների հատկացման, Մոսկվայում Համառուսական ցուցահանդեսային կենտրոնի հիման վրա մշտական գործող ցուցահանդեսների ստեղծման մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2002թ. հոկտեմբերի 7-ի որոշման կատարման ընթացքի, հումանիտար ոլորտում համագործակցության, ԱՊՀ անդամ պետությունների իրավական տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի մասին համաձայնագրի նախագծի վերաբերյալ վերջնական որոշման ընդունման լիազորությունները ԱՊՀ տնտեսական խորհրդին փոխանցելու և այլ հարցերի վերաբերյալ որոշումները:

Այլ որոշումներ վերաբերել են ԱՊՀ անդամ պետություններում էլեկտրահաղորդման միջպետական գծերով հաղորդված էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի ցուցմունքների գրանցման միասնական ժամանակի հաստատմանը, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2000թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված՝ ապրանքների ծագման երկրի որոշման կանոններում լրացումների և փոփոխությունների կատարմանը, Համագործակցության երկրների միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցմանն ու մասնագիտական իրազեկությանը ներկայացվող պահանջների ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնագրի ընդունմանը:

ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի վերաբերյալ կարգերում փոփոխությունների ու լրացումների կատարմանը, 2007-2010թթ. ԱՊՀ անդամ պետությունների համաձայնեցված սահմանապահ քաղաքականության հայեցակարգի իրականացման ծրագրի նախագծի, ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մասին կարգին վերաբերող որոշումները ևս քննարկվել և ստորագրվել են:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ