Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 նոյեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2007թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և հանրապետական գործադիր մարմինների 2007թ. գերակա խնդիրները՝ ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված ՀՀ կառավարության գործունեության կարգին համապատասխան: Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում որոշման մեջ ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության 2007թ. գործունեության ծրագրի կատարման մասին:Հանձնարարվել է նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկանք տվյալ եռամսյակում որոշման մեջ ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել՝ բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու և վերջնական տեսքով ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնելու համար:


«Դեղերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկը: Որոշմամբ հաստատվել է նաև այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով հիվանդներին դեղերը տրվում են անվճար: Նշվել է, որ անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդներին դեղեր հատկացնելու կարգը սահմանում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 396 որոշումը:


«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է թաղման և դիակիզման կարգը, գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման կարգը, գերեզմանի վկայականի ձևը, գերեզմանատների շահագործման ընդհանուր կանոնները և գերեզմանատներից ու դիակիզարաններից օգտվելու կանոնները, ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի հողատարածքի հատկացման կարգը և չափը, վերահուղարկավորման կարգը: Սահմանվել է նաև հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքերում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը: Որոշմամբ հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարին՝ 6-ամսյա ժամկետում մշակել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման կարգը, ինչպես նաև վրահուղարկավորման կարգը:


Մեկ այլ որոշմամբ հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման ոլորտում լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը:


Վանաձորի քիմիական համալիրի վերագործարկման և զարգացման՝ «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի բնականոն գործունեության ապահովման նպատակով, կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության և «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ի միջև կնքվող փոխըմբռնման հուշագրի նախագծին և լիազորել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության անունից ստորագրելու հուշագիրը: Առաջարկվել է «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ԲԲԸ-ին՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 52-րդ գլխի դրույթների համաձայն, «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները պայմանագրային հիմունքներով հավատարմագրային կառավարման հանձնել «Հայգազարդ» ՓԲԸ-ին:


Կառավարությունը հավանություն է տվել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնց նպատակն է նշված կատեգորիայի անձանց արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնության չափը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր անգամ օրենքներում փոփոխություն չկատարելու համար: Օրինագծերի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման համար տրվող փոխհատուցումը տարածվում է նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած այն զինծառայողների վրա, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության մասին» հայեցակարգին: Նշվել է, որ հայեցակարգի ընդունումը հնարավորություն կստեղծի պահպանել, մոռացությունից փրկել ոչ նյութական մշակութային ժառանգությունը և ապահովել նրա կենսունակությունը, կնպաստի ինչպես մեր ժողովրդի ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերով զբաղվող մշակութային, գիտական հիմնարկների, կազմակերպությունների, անհատ հետազոտողների կողմից կատարվող ուսումնասիրությունների ու աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ազգային փոքրամասնությունների ժողովրդական ավանդույթների պահպանմանը և ուսումնասիրմանը, նրանց մշակույթի զարգացմանը, այնպես էլ կաշխուժացնի տարածաշրջանային և միջազգային համապատասխան կառույցների հետ համագործակցությունը՝ ապահովելով ոչ նյութական մշակութային արժեքներ ստեղծող, պահպանող և փոխանցող համայնքների, խմբերի հնարավորինս լայն մասնակցությունն այդ ժառանգության պահպանության, զարգացման և տարածման գործին: Հայեցակարգում առաջադրված խնդիրներն ու նպատակները համապատասխանում են նաև պետական մշակութային քաղաքականությանը, 2006թ. ՀՀ-ի կողմից վավերացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի դրույթներին և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին:


Այլ որոշումներով, «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով էլեկտրատեղակայանքների շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական և իրավաբանական անձանց ու պետական գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը, կառավարությունը հաստատել է «Էլեկտրատեղակայանքների շահագործման անվտանգության կանոններ», «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» և «1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներին ներկայացվող անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգերը: Սահմանվել է, որ որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 6 ամիս հետո:


«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը սահմանել է ճանապարհապարեկային ծառայության իրականացման կարգը, ինչպես նաև նշված ծառայության շարային ստորաբաժանման ծառայողի կողմից ճանապարհային երթևեկության կարգավորման ընթացքում կիրառվող ազդանշանների տրման կարգը: Սահմանվել է նաև, որ մինչև ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանումներն ու պարեկային տրանսպորտային միջոցները համապատասխան տեխնիկական սարքավորումներով կահավորումը, ճանապարհապարեկային ծառայությունն իրականացվում է առկա տեխնիկական միջոցներով:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հավանություն է տվել նաև «Հայփոստ» ՓԲԸ-ի և «ՀայՓոստԲանկ» ԲԲԸ-ի միջև համագործակցության ընդհանուր համաձայնագրին: Հավանություն է տրվել նախագծին՝ նկատի առնելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության դիտողություններն ու առաջարկությունները:


Մեկ այլ որոշմամբ կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի «Էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշման մեջ՝ այն էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ 2004թ. դեկտեմբերի 15-ի Եվրամիության 2004/108/EC նոր պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես, հաշվի են առնվել նոր էլեկտրամագնիսական համատեղելիության պահանջները և հստակեցվել է տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը:


ՀՀ 2006թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 37 մլն 500 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, այդ թվում՝ 30 մլն դրամ «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ում և 7 մլն 500 հազար դրամ «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱկ-ում կապիտալ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար:


Մեկ այլ որոշմամբ, 4 մլն 255.2 հազար դրամ է հատկացվել ՀՀ Սյունիքի մարզպետարանին, որից՝ 3 մլն 100 հազար դրամ՝ Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով, 1 մլն 155.2 հազար դրամ՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանին վերապահված գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով:


Հաշվի առնելով ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված «Հանրային ոլորտի ներքին աուդիտ» N TF 056827 դրամաշնորհի համաձայնագրի՝ առանց ծրագրի իրականացման գրասենյակի ներգրավման իրականացման առանձնահատկությունը, գործադիրը սահմանել է, որ ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ ծրագրերի կառավարման խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է սահմանել, որ օրենքի դրույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են ՀՀ կառավարության լիազորված մարմինները, բացառությամբ պետական իշխանության մարմինների, որոնց դեպքում վերահսկողությունն իրականացնում է տվյալ կազմակերպության ղեկավարությունը: Հանձնարարվել է նախագիծը վերամշակել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:


Այլ որոշումներով փոփոխություն և փոփոխություններ ու լրացումներ են կատարվել նաև համապատասխանաբար «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում և ՀՀ աշխատանքային օրենսգրքում՝ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 2006թ. փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկին» համապատասխան: Առաջարկվում է դրանցում հաշվի առնել նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության «Աշխատանքի ընդունելու նվազագույն տարիքի մասին» N138 կոնվենցիայով և Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված դրույթները: Մեկ այլ որոշմամբ նշված օրինագծերը համարվել են անհետաձգելի և առաջարկվել է ՀՀ ԱԺ-ին դրանք քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 14-ի նիստի N14 արձանագրության մեջ, որոնցով, մասնավորապես, սահմանվում է, որ 2007թ.-ից միջնակարգ դպրոցների շրջանավարտների պետական ավարտական քննություններն աստիճանաբար կանցկացվեն կենտրոնացված համակարգով: «Միջնակարգ դպրոցի ավարտական քննություններ» բաժնում ամրագրվել է, որ նշված քննությունների ցանկում հայոց լեզուն, հայոց պատմությունը, մաթեմատիկան և օտար լեզուն պարտադիր են համարվում միջնակարգ դպրոցի բոլոր շրջանավարտների համար, ինչպես նաև բուհ-երում կրթությունը շարունակել ցանկացող շրջանավարտները կարող են պարտադիր ընտրովի առարկայից բացի ընտրել ևս մեկ՝ նախընտրած մասնագիտությանը համապատասխանող առարկա: Որոշմամբ «Հիմնական դպրոցի ավարտական քննություններ» բաժնում ավելացվել է հայոց պատմություն առարկան: Որոշումն ընդունվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 17-ի N 900-Ն որոշման մեջ կատարված լրացումներին և փոփոխություններին համապատասխան:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Եղեգնաձոր քաղաքում գտնվող լաբորատոր մասնաշենքը՝ 1800 քմ ընդհանուր մակերեսով և 14651 հազար դրամ սկզբնական արժեքով, հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել նույն նախարարարության «Եղեգնաձորի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին՝ վերջինիս ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին, ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Կորյունի 21 հասցեում գտնվող, 22 մլն 900 հազար դրամ գնահատված արժեքով 52.6 քմ մակերեսով նկուղային հարկի տարածքը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության քաղ. Երևան, Կ.Ուլնեցու փողոց, N 31 հասցեում գտնվող 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկից 59.5 քմ և 1-ին հարկին կից 20.2 քմ մակերեսով, 15 մլն 132 հազար դրամ գնահատված արժեքով տարածքները (սենյակներ և պահեստ) օտարել աճուրդով: Որոշվել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի քաղ. Երևան, Նորքի 5-րդ մ/շ Ջրվեժի արտադրական հանգույցում գտնվող, 20 մլն 83 հազար դրամ գնահատված արժեքով շենքերը, կառուցվածքները, անավարտ շինարարության օբյեկտը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,3041 հա հողամասը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության քաղ. Երևան, Արշակունյաց 46/1 հասցեում գտնվող շենքից 229.2 քմ մակերեսով, 33 մլն 957 հազար դրամ գնահատված արժեքով ոչ բնակելի տարածքն օտարել մրցույթով:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունումը հնարավորություն կընձեռի սկսած 2007թ.-ից օրենսդրական հիմքերի վրա դնելու համայնքի բյուջեի եկամուտների կորուստների չափերի և դրանց փոխհատուցման գումարների հաշվարկման գործընթացը:


«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի պաշտոնավարման ժամկետը երկարացնել չորս տարի ժամկետով՝ մինչև 2010թ. դեկտեմբերի 5-ը:


Նիստում գործադիրը որոշել է հանձնարարել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից 507.060 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2006թ. դեկտեմբերի 10-ին կայանալիք Արմավիրի մարզի Ջրաշեն, 2006թ. դեկտեմբերի 24-ին կայանալիք Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկա և Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Կառավարությունը հավանություն է տվել 2006թ. նոյեմբեր-դեկտեմբերին «ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի և դրա կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծերին:


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ԱԺ նախագահին՝ 2006թ. նոյեմբերի 27-ին, ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ