Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 նոյեմբերի 2006

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից հաշմանդամների հարցերով զբաղվող խորհրդի առաջին նիստը, որը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, վարել է խորհրդի աշխատանքները համակարգող, ՀՀ կառավարության սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանը:

Խորհուրդը քննարկել է հաշմանդամների հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այս տարվա սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ինչպես նաև կազմակերպչական հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցվել է, որ հիշյալ ՀԿ-ների հետ հանդիպման ժամանակ տրված հանձնարարականները հիմնականում կատարվել են՝ մասնավորապես, ս/թ հոկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ վարչապետին կից հաշմանդամների հարցերով զբաղվող խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են հաշմանդամների հարցերով զբաղվող շուրջ երկու տասնյակ ՀԿ-ների և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ 2007թ. պետական բյուջեում 10 մլն դրամ է նախատեսվել 2008թ. Պեկինում կայանալիք միջազգային պարալիմպիկ մրցումներին հայկական թիմի նախապատրաստման և մասնակցության ֆինանսավորման նպատակով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, գիտության և կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, տրանսպորտի և կապի նախարարներին տրված հանձնարարականների համաձայն, վերջիններիս կողմից տեղեկանքներ և առաջարկություններ են ներկայացվել հաշմանդամների զբաղվածությանը վերաբերող օրենսդրության, 18 տարին լրացած, սակայն խնամողի կարիք ունեցող մանկուց հաշմանդամների խնամողներին ֆինանսական աջակցության տրամադրման, հաշմանդամների տեղափոխման համար տրանսպորտային միջոցների հարմարեցման, Երևանի թույլ լսող երեխաների հատուկ դպրոցում լինգաֆոնային դասարանի կահավորման ֆինանսավորման վերաբերյալ: Տեղեկացվել է, որ նշված գործառույթների իրականացումը ներկայումս ընթացքի մեջ է:

Խորհուրդը քննարկել է նաև կազմակերպչական հարցեր: Հանձնարարվել է խորհրդի անդամներին՝ առաջարկություններ ներկայացնել խորհրդի ստեղծման մասին ՀՀ վարչապետի որոշման մեջ նշված հիմնական խնդիրներից և գործառույթներից բխող աշխատանքային խմբերի, ինչպես նաև հաշմանդամների աջակցության հիմնադրամի ստեղծման նպատակով աշխատանքային խմբի ձևավորման և խորհրդի տարեկան ծրագրի նախագծի վերաբերյալ, որոնք կներկայացվեն հաջորդ նիստի քննարկմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ