Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 21 նոյեմբերի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 23-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական լիազոր ներկայացուցիչ, Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ կառավարության և արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի վարչությունների պետեր, պաշտոնատար այլ անձինք:

Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր, կստորագրվեն ԱՊՀ գործադիր կոմիտեի, տնտեսական, արտաքին գործերի նախարարների և համապատասխան այլ խորհուրդների կողմից նախապատրաստված ու փոխհամաձայնեցված երկու տասնյակից ավելի փաստաթղթեր: Մասնավորապես, նախատեսվում է քննարկել և որոշումներ ընդունել 2003-2010թթ. տնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված կարևորագույն միջոցառումների իրականացման պլանի կատարման ընթացքի, մինչև 2005թ. Անկախ պետությունների համագործակցության զարգացման գործողությունների ծրագրի իրականացման, ԱՊՀ անդամ պետությունների հակաահեբեկչական կենտրոնի գործունեության հաշվետվության, ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի, ինչպես նաև կազմակերպական մի շարք հարցերի վերաբերյալ:

Նախատեսվում է, որ նիստում կստորագրվեն նաև տեղեկատվայնացման ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ռազմավարության և մինչև 2010թ. դրա իրականացման գործողությունների պլանի, 2007-2010թթ. մարդկանց առևտրի դեմ պայքարի ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ծրագրի նախագծի, Համագործակցության պետությունների տարածքներ մուտք գործող երրորդ երկրների քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի ստեղծմանն ուղղված համատեղ աշխատանքների միջպետական նպատակային ծրագրերի նախագծի մշակման համար աշխատանքային խմբի ստեղծման, 2007թ.-ին ԱՊՀ անդամ պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման և զարգացման համար ֆինանսական միջոցների հատկացման, 2005թ.-ին ԱՊՀ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի կատարման, 2006թ. ճշգրտված միասնական բյուջեի և այլ հարցերի վերաբերյալ որոշումները:

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ