Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 նոյեմբերի 2006



Այսօր ՀՀ կառավարությունում տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության նախագահ շեյխ Աբդալլահ բեն Մուհամմադ ալ-Թանիին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Շարժա-Երևան–Շարժա» չվերթի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով:



Գոհունակություն հայտնելով Շարժայի էմիրության և Հայաստանի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակից՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրանց ակտիվացմանը նպաստել է նաև 2005թ. Շարժայի էմիր, շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Կասիմիի այցը մեր երկիր: Նախարարն ընդգծել է, որ երկկողմ համագործակցության վերաբերյալ շեյխ Սուլթանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ընթացքի մեջ են, այդ թվում նաև՝ երկու պետությունների միջև օդային չվերթի բացումը, որն արդեն իսկ իրականացվեց: Հավաստելով Շարժայի «Էյր Արաբիա» ավիաընկերությանը հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կանոնավոր չվերթի բացումը, անկասկած, կնպաստի երկու պետությունների միջև փոխգործակցության սերտացմանը:



Շնորհակալություն հայտնելով իր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում ցույց տրված ջերմ ընդունելության համար, շեյխ Աբդալլահ բեն Մուհամմադը ևս վստահություն է հայտնել, որ Շարժա-Հայաստան օդային գծի բացումը կծառայի ի շահ երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների, կնպաստի, մասնավորապես, օդային փոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:



Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են համագործակցությունը նաև անշարժ գույքի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, կապերի ու շփումների ակտիվացումը գործարար շրջանակների միջև, գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպումը և այլն:



Հովիկ Աբրահամյանը և շեյխ Աբդալլահ բեն Մուհամմադը երկուստեք պատրաստակամություն են հայտնել քննարկելու միմյանց կողմից ներկայացված ցանկացած առաջարկություն, որն ուղղված կլինի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:



 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ