Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 նոյեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հաստատել է Փոքր ու միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) պետական աջակցության 2007թ. ծրագիրը: Որոշումն ընդունվել է «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Նշվել է, որ կարևորելով ՓՄՁ-ի դերը երկրի տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական ու քաղաքական կայունության ապահովման գործում, ՀՀ կառավարությունն այն համարում է երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը և շարունակական քայլեր ձեռնարկում ոլորտի պետական աջակցության ու զարգացման ուղղությամբ: Որպես ՓՄՁ ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության տրամաբանական արդյունք՝ վերջին տարիներին արձանագրվել է ոլորտը բնութագրող ցուցանիշների դինամիկ աճ: Իրականացվող ծրագրերը նպաստում են երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանն ու անհամամասնությունների հաղթահարմանը, ինչը ներկայումս ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության ռազմավարական ուղղություններից մեկն է: 2007թ. ծրագրով նախատեսվում է ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցություն ցուցաբերել համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդման, ֆինանսական և ներդրումային՝ մասնավորապես, վարկային երաշխավորությունների տրամադրման, նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ ոլորտի զարգացման համատեղ ծրագրերի մշակման և այլ բնագավառներում: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համատեղ մեկ անգամ ևս նիստի որոշ դրույթներ քննարկել և խմբագրել նախագիծը:


Կառավարությունը հավանություն է տվել նաև «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Եռօրյա ժամկետ է տրվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարությունների հետ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է «Անշարժ գույքի միասնական գնահատման մասին» հայեցակարգը, որով նախատեսվում է միասնականացնել բնակավայրերի հողերի և այլ նպատակային նշանակության (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության) հողերի, ինչպես նաև դրանց վրա կառուցված բնակելի, հասարակական և արտադրական շինությունների գնահատման գործընթացները: Արդյունքում ձևավորված անշարժ գույքի միասնական կադաստրային գները հիմք կհանդիսանան պետության և համայնքային սեփականությանը պատկանող անշարժ գույքն օտարելու և վաճառքի իրավունքով տրամադրելու դեպքերում նվազագույն չափերի հաշվարկման համար, ինչպես նաև անշարժ գույքի միասնական հարկի հաշվարկման համար: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և հարկային պետական ծառայության պետին՝ մինչև 2007թ. մարտի 1-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույց, իսկ շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին՝ նիստում քննարկված հիշյալ նախագծի վերաբերյալ իրենց լրացուցիչ առաջարկությունները ներկայացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:


Կառավարությունը հավանություն է տվել «Որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, որսորդական տնտեսության և որսի վարման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքը կարգավորում է ՀՀ տարածքում որսի և որսորդական տնտեսության ոլորտում հարաբերությունները, ապահովելով որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման, որսահանդակների պաշտպանության և բարելավման, որսի և որսորդական տնտեսության վարման իրավական հիմունքները, որսի օգտատիրոջ օրինական իրավունքների ձեռքբերման և պաշտպանման պետական քաղաքականության հիմունքները: Օրինագիծը մշակվել է նաև «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի» դրույթներին համապատասխան, որոնց համաձայն յուրաքանչյուր պայմանավորվող կողմ մշակում է կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման ռազմավարություններ ու քաղաքականություն, պահպանում և խրախուսում է կենսաբանական պաշարների օգտագործման ավանդական եղանակները և կենսաբանական ռեսուրսների օգտագործման ոլորտում երկրի կառավարման մարմինների և մասնավոր հատվածի միջև համագործակցությունը: Հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության հետ մեկ անգամ ևս քննարկել նախագիծը:


«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2006թ. իր պահուստային ֆոնդից 15 մլն դրամ է հատկացրել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կանոնադրական կապիտալը համալրելու (կամավոր գույքային վճար կատարելու) նպատակով: Նույն որոշմամբ 19 մլն 800 հազար դրամ է հատկացվել նաև Գեղարքունիք գետի հունի շուրջ 1.2 կմ հատվածի մաքրման ու ափերի ամրացման համար:


Նիստում գործադիրը հաստատել է նաև «Ոռոգման պատվարների անվտանգություն» ծրագրով անցկացված և «Պատվարների անվտանգություն» ու «Ոռոգման համակարգերի զարգացում» ծրագրերի կառավարման խորհրդի կողմից 2006թ. հոկտեմբերի 10-ին հաստատված «Կեչուտի ջրամբարի վերականգնում, նոր ջրհեռի կառուցում, անվտանգության սարքավորումների տեղադրում» անցկացված միջազգային մրցույթի արդյունքները՝ 1 մլն 279.59 հազար ԱՄՆ դոլար արժեքով, մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագիր կնքած «Արփա-Սևան» ԲԲԸ-ին և «Վայք ՃՇՇ» ՓԲԸ-ին:


ՀՀ նախագահի 2006թ. ապրիլի 4-ի կարգադրությամբ հաստատված «ՀՀ ճանապարհային երթևեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցին» համապատասխան, կառավարությունը սահմանել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրի ձևը և անդորրագրի հաշվառման կարգը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաներ տրամադրելու կարգը: Սահմանվել է, որ պետական այլ ֆինանսական միջոցների հաշվին սուբվենցիաների տրամադրումն իրականացվում է կարգի համաձայն՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում:


Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2317-Ն և 2006թ. հունվարի 12-ի N 110-Ն որոշումների մեջ, որոնցով, մասնավորապես, հստակեցվում են միայնակ կենսաթոշակառուի, միայնակ մոր երեխայի սոցիալական խմբերի տվյալների ամրագրման պայմանները, ինչպես նաև հրատապ օգնության համար անհրաժեշտ փաստաթղթերը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու ժամկետը: Փոփոխվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ճշտման, փոփոխության իրականացման կարգը՝ պայմանավորված տվյալների ստացման ժամկետներով: Նպատակահարմար է համարվել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից՝ աշխատավարձի մասին տեղեկատվության տրամադրումը կամ ձեռքբերումն իրականացնել նպաստառու ընտանիքի անդամի միջոցով, գործող կարգին համապատասխան՝ ընտանիքի եկամուտներում առկա փոփոխության մասին մեկամսյա ժամկետում հայտնելու նրա պարտավորությամբ:


ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի N 1820-Ն որոշման մեջ կատարված փոփոխությամբ, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915թ. (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած անձանց կենսաթոշակին տրվող հավելման չափը սահմանվել է 25 հազար դրամ:


«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին, միջազգային և միջպետական ստանդարտներով սահմանված չափանիշներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը, կառավարությունը հաստատել է խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը: Ելնելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով սահմանված դրույթներից՝ կանոնակարգում, մասնավորապես, նախատեսված է սննդամթերքի հետ շփվող խեցեգործական ամանեղենի համապատասխանության պարտադիր հավաստում:


Գործադիրը հավանություն է տվել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նախագծով առաջարկվում է հստակեցնել ՀՀ տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարություն իրականացնող կազմակերպության պարտավորությունները՝ շինարարական հրապարակից փոշու արտանետումների տարածումը կանխարգելելու նպատակով: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. մարտի 1-ից: 15-օրյա ժամկետ է տրվել Երևանի քաղաքապետին, ՀՀ քաղաքաշինության նախարարին, այլ շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություներին՝ որոշակի խնդիրների հետ կապված լրացուցիչ քննարկել նախագիծը:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին ևս՝ օրենսգրքի որոշ դրույթները 2005թ. մայիսին ընդունված «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով: Հաշվի է առնվել, որ նշված օրենքով սահմանված վնասի հաշվարկման նոր կարգի համաձայն, 30սմ տրամագծով 1 ծառի ապօրինի հատման դեպքում վնասի չափը զգալիորեն ավելացվել է: Հանձնարարվել է ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ մեկ անգամ ևս քննարկել նախագիծը:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին հողամաս տրամադրելու մասին» N 1940-Ն որոշման մեջ: Որոշումն ընդունվել է՝ ՀՀ կառավարության և միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005թ. մարտի 29-ին ստորագրված և 2005թ. մայիսի 26-ին ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված փոխառության ARM-P2 պայմանագրով նախատեսված հայկական կողմի մասնակցության ապահովման նպատակով:


ՀՀ կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև մշակութային, կրթական, երիտասարդական և գիտական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Մեկ այլ որոշմամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը պետական հանրակրթական հաստատությունների անվանակոչման չափանիշներ մշակելու, հաստատելու, ինչպես նաև «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ», «Լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթի և դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման կարգեր մշակելու և հաստատելու իրավասություն տալու նպատակով:


Նիստում հավանություն է տրվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերին, որը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքում 2005թ. հոկտեմբերի 4-ին կատարված փոփոխության արդյունքում «հողամասի օգտագործման տրամադրում» հասկացության հստակեցման հետևանքով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նշված՝ ՀՀ համայնքների բյուջեներին ամրագրված ոչ հարկային եկամուտների համապատասխան տեսակի անվանման հստակեցման անհրաժեշտությամբ:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինության ք.Երևան, Հովհաննես Քաջազնունի փող. 11 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի 245.8 քմ մակերեսով 7 մլն 98.958 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ոչ բնակելի տարածքը հետ վերցնել և ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:


ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի «Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը, ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատողների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը հաստատելու մասին» N 2302-Ն որոշման մեջ կատարված լրացումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից 2006թ. հոկտեմբերի 19-ին ընդունված «Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց իրականացման կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշմամբ:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որի համար հիմք են հանդիսացել պետական կառավարման մի շարք մարմիններից ստացված առաջարկությունները՝ դրանք մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում ընդգրկելու կամ ցանկից հանելու վերաբերյալ:


Ղեկավարվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և առաջարկել ՀՀ ԱԺ-ին նշված օրենքների նախագծերը քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին ևս, որի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 9-ի «ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N2200-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 2006թ. փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի» հանձնարարականից:


Նիստում լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնք պայմանավորված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2005թ. դեկտեմբերի 15-ին ընդունված ՀՀ օրենքով բարդ ընթացակարգով լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում իրականացված փոփոխությամբ:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 20-ի «Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ համապատասխան բուհերում ուսուցումը շարունակելու կարգը հաստատելու մասին» N 589 որոշման մեջ՝ ՀՀ վարչապետի 2005թ. նոյեմբերի 18-ի N 891-Ա որոշմամբ հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկին համապատասխան: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 766-Ն որոշումը:


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի «ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 309-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 656-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայամանավորված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ: Որոշմամբ նաև Կ.Ուլնեցու փողոցի N 68 հասցեում գտնվող հանրակացարանում շուրջ 15 տարի ժամանակավորապես բնակվող փախստական ընտանիքները ևս կապահովվեն բնակարաններով:


Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով ՀՀ համայնքային ենթակառուցվածքների կառավարման ոլորտի պատասխանատուների ուսուցման և վերապատրաստման գործընթացը համակարգելու նպատակով, կառավարությունը ստեղծել է այդ գործընթացը համակարգող տեխնիկական հանձնաժողով և հաստատել է հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ