Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 11 սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է սեպտեմբերի 9-12-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի պատվիրակությանը: Այցի նպատակն է վերահաստատել մեր երկրի հետ Եվրոբանկի համագործակցության պատրաստակամությունը, ներկայացնել բանկի նոր ռազմավարությունը, անդրադառնալ ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև այդ ամենի մասին զրուցել կառավարական, մասնավոր հատվածի շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ճշտել նրանց դիրքորոշումներն ու առաջարկները: Ողջունելով բանկի այդպիսի ներկայացուցչական կազմով պատվիրակության այցը Հայաստան, ՀՀ վարչապետը մեր երկրի կողմից շնորհակալություն է հայտնել համագործակցությունը շարունակելու և ամրապնդելու պատրաստակամության համար և վստահեցրել, որ այդ հարցում Հայաստանը նույնքան շահագրգիռ է: Ըստ վարչապետի, չնայած մի քանի ծրագրեր նախատեսված ժամկետում ցանկալի արդյունքը չեն ապահովել և բանկի հետ դրանք հետագայում մանրամասն քննարկվել ու վերլուծվել են, որոշակի քայլեր ձեռնարկվել, սակայն, ընդհանուր առմամբ, տնտեսության տարբեր ոլորտներում Եվրոբանկի կողմից իրագործվող ծրագրերը, նրա ռազմավարությունը կարևոր և գնահատելի է: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ փոքր և միջին ձեռնարկատիրության, էներգետիկայի, բանկային և այլ ոլորտներում բանկի հետ փոխագործակցությունը ավելի կակտիվանա: Հանդիպման ժամանակ ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդի անդամները ՀՀ վարչապետից հետաքրքրվել են տնտեսության ներկայիս վիճակի, բաշխիչ ցանցերի մասնավորեցման գործընթացի, Հրազդանի ՊՇԷԿ-ի, «Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիրի գործունեության, գործարար միջավայրի ներդրումների խթանման ուղղությամբ տարվող աշխատնքների, աղքատության նվազեցման ռազմավարության ծրագրի իրագործման աշխատանքների մասին: Հանդիպման ժամանակ Եվրոբանկի ներկայացուցիչները որոշակի մտահոգություն են հայտնել Հայաստանի կապի որակի կապակցությամբ, դժգոհելով, որ մեր երկրում գտնվելու օրերին իրենց դժվարությամբ է հաջողվել կապ հաստատել տարբեր երկրներում գտնվող հարազատների հետ: Հեռահաղորդակցության ոլորտում մրցակցության ապահովման և կապի որակի բարձրացման նպատակով Եվրոբանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին, քննարկել որոշակի ծրագրեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ