Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 նոյեմբերի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության սենատի մարշալ Բոգդան Բորուսևիչին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Նշելով, որ Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական հարաբերությունները դինամիկ զարգացում ունեն, վարչապետը վստահություն է հայտնել, որ Բոգդան Բորուսևիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը ևս նոր խթան կհանդիսանա երկու երկրների խորհրդարանական, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և այլ մակարդակներում համագործակցության հետագա սերտացման համար: Նա նշել է, որ անկախացումից հետո ընտրելով եվրաինտեգրման ուղին, մեր երկիրն այդ գործընթացում Լեհաստանը դիտում է որպես իր հիմնական գործընկերներից մեկը և պատրաստ է սերտ համագործակցություն ծավալել հաշվի առնելով եվրամիությանն անդամակցությամբ պայմանավորված նրա հնարավորություններն ու փորձը: Կարևորելով եվրոպական չափանիշներին Հայաստանի օրենսդրական դաշտի համապատասխանեցման խնդիրը և դրա հետ կապված բարեփոխումների իրականացումը, Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել է, որ ՀՀ ազգային ժողովում 2003թ.-ին ստեղծվել է եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողով և գործում է աշխատանքային խումբ, որն զբաղվում է մեր երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշների հետ ներդաշնակեցմամբ: Հայաստանի կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել մեկ տարի առաջ Լեհաստանի սեյմի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար, նշելով, որ հայկական կողմի համոզմամբ, ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է նաև ապագայում մարդկության դեմ ուղղված նման ոճրագործությունների կանխարգելմանը:


Երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում Անդրանիկ Մարգարյանը կարևորել է, մասնավորապես, առևտրատնտեսական համագործակցության դերը, որի մակարդակը, ըստ նրա, թեև ներկայումս այնքան էլ բարձր չէ, սակայն զարգացման մեծ ներուժ ունի: Այդ ոլորտում փոխշահավետ գործակցության հաստատման, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների թվում նա նշել է հատկապես Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը:


Շնորհակալություն հայտնելով իր ղեկավարած պատվիրակությանը Հայաստանում ցուցաբերված ջերմ ընդունելության համար, Բոգդան Բորուսևիչը նշել է, որ Լեհաստանը շահագրգռված է ինչպես ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի կայուն զարգացմամբ և պատրաստակամ է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ, մանավանդ որ, ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանում նկատելի առաջընթաց կա: Նա ևս մտահոգություն է հայտնել Հայ-լեհական առևտրատնտեսական ոչ բավարար մակարդակից, դրա հիմնական պատճառների թվում նշելով, մասնավորապես, տրանսպորտային շրջափակման խնդիրը: Պարոն Բորուսևիչը տեղեկացրել է, որ այցի օրերին համապատասխան նախարարությունների հետ բանակցություններ են վարվում ներդրումների խրախուսման, համաձայնագրերի ստորագրման, գործարարների միջև կապերի խթանման հնարավորությունների և այլ հարցերի շուրջ:


Լեհաստանի սենատի ղեկավարը տարածաշրջանային խնդիրների համատեքստում ներկայցրել է նաև ռուս-վրացական հակասությունների շուտափույթ հաղթահարման իր երկրի ցանկությունն ու Հայաստանի և Թուրքիայի միջև պետական մակարդակով հարաբերությունների հաստատման առաջարկությունը, ինչին ի պատասխան վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ էլ կողմ է եղել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը՝ առանց նախապայմանների, և ողջունելի է համարում դրա իրագործմանը նպատակաուղղված ցանկացած երկրի միջնորդությունն ու ջանքերը:


Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել Բոգդան Բորուսևիչին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ընդծելով, որ խորհրդարանական համագործակցությունը զգալիորեն նպաստում է նաև կառավարությունների միջև ակտիվ գործակցությանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ