Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 10 սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ գործարարության աջակցման խորհրդի հերթական նիստը, որը խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ վարեց խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Ներսիսյանցը: Քննարկվեցին նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և գործարարների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Նշվեց, որ ի կատարումն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու կամ այդ հարկատեսակը այլ հարկով փոխարինելու նպատակահարմարության վերաբերյալ հանձնարարականի, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է տեղեկանք, որում ամփոփված են քննարկվող հարցի հետ կապված և դրական, և բացասական հետևանքները: Ըստ այդմ նախարարությունը ներկայումս արդարացված չի համարում շուտափույթ որոշումներ կայացնելը: Որոշվեց քննարկումը հետաձգել և հարցին անդրադառնալ այն ավելի բազմակողմանի և խորությամբ ուսումնասիրելուց հետո՝ խորհրդի առաջիկա նիստերից մեկում: Հաջորդ՝ մաքսային մարմինների կողմից ձայներիզների, ձայնասկավառակների, համակարգչային դիսկետների ստուգման գործընթացի օրենսդրական հիմնավորման հանձնարարականի կապակցությամբ նշվեց, որ ըստ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, մաքսային մարմինների կողմից նշված ապրանքների ստուգման գործընթացը բխում է ՀՀ մաքսային օրենսգրքի 138 հոդվածի 1-ին կետի պահանջներից, համաձայն որի մաքսային հսկողության ենթակա են մաքսային սահմանով տեղափոխվող բոլոր ապրանքներն ու տրանսպորտային միջոցները: Մի շարք օրենքների նախագծերի վերաբերյալ՝ նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման հետ կապված, ներկայացվեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկանքը սակարկումների կազմակերպման և գույքի իրացման աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած ծախսերի համար նախատեսված հաշվարկի միավորը հաստատագրված վճարով փոխարինելու անհնարինության մասին: Տեղեկացվեց, որ «Հրապարակային սակարկումների մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակման փուլում է, իսկ ապրանքների ներմուծման և արտահանման դեպքում ապրանքի ծագման երկրի մասին տեղեկատվության պարտադիր պահանջի հիմնավորման հարցը օրենսդրորեն կարգավորված է, ներկայացված է նաև ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Ինչ վերաբերում է «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ի մենաշնորհային դիրքի չարաշահման հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարականի կատարմանը, ապա նիստում նշվեց, որ չարաշահումների փաստի ճշգրտումը դանդաղում է որոշ մարմինների ոչ օպերատիվ գործելաոճի պատճառով: Որոշվեց մեկ անգամ ևս դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ վերջինիս միջոցով համապատասխան մարմինների վրա ազդելու և անհրաժեշտ տեղեկատվությունը կարճ ժամկետում ստանալու համար, որից հետո հարցը քննարկման դնել խորհրդի առաջիկա նիստերից մեկում: Խորհրդի նիստը, քննարկելով գործարարների կողմից բարձրացված պետական գույքի գրանցման պայմանական ժամկետների հստակեցման, արտադրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց սնանկացման գործընթացի օրենսդրական կարգավորման, հարկային մի շարք օրենքների կատարելագործման վերաբերյալ հարցերն ու առաջարկությունները, որոշեց դրանք հիմնովին ուսումնասիրելուց հետո ընդգրկել խորհրդի առաջիկա նիստի օրակարգում: Այս տարվա մայիսին Նյու-Յորքում կայացած գործարար համաժողովի արդյունքների վերաբերյալ տեղեկանքի հրապարակման հարցադրման կապակցությամբ նշվեց, որ շուրջ 40 ծրագրեր ներկայումս քննարկման ընթացքում են: Հանձնարարվեց Զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Վ. Մովսիսյանին՝ խնդրի վերաբերյալ նախապատրաստել և մինչև շաբաթվա վերջը խորհրդին ներկայացնել առավել ամբողջական տեղեկանք:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ