Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 31 հոկտեմբերի 2006


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածքներ» բաղադրիչի «Ոռոգման նոր ջրամբարների կառուցման նպատակով տեխնիկական և տնտեսական հիմնավորվածության ուսումնասիրություն» խորհրդատվական ծառայության մրցույթին հայտ ներկայացրած կազմակերպությունների գնահատման հանձնաժողովի կազմը և «Առաջարկությունների ներկայացման հրավերը»: Կառավարման խորհրդի կողմից հաստատվելուց հետո, ինչպես մյուս բոլոր ենթածրագրերի հանձնաժողովների ընտրության արդյունքների դեպքում, այս որակավորման արդյունքները ևս կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը: Հաստատվել է նաև հիմնադրամի հայաստանյան ծրագրի «Գյուղական ճանապարհների վերանորոգում» ենթածրագրի՝ կատարման վրա հիմնված ավտոճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանման գործող համակարգի վերանայման և բարելավման մրցույթի նախաորակավորված կազմակերպությունների ընտրության հանձնաժողովի կազմը և «Շահագրգռվածության արտահայտման հայտը»: Նշվել է, որ Հայաստանի ընդհանուր օգտագործման ճանապարհների ընթացիկ ու ձմեռային պահպանման աշխատանքներն այժմ կատարվում են 2005թ. մշակված և ներդրված մեթոդական նոր եղանակով, սակայն ներկայումս դրանք վերանայելու և բարելավելու անհրաժեշտություն է զգացվում՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Խորհրդատվական ծառայությունների մատուցման արդյունքում ակնկալվում է ունենալ առավել բարելավված մեթոդական ցուցումներ, որոնք կկիրառվեն 2008-2010 թթ. ընթացքում: «Շահագրգռվածության արտահայտման ներկայացման հայտում» նշվում է, որ ԱՄՆ կառավարությունից «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» միջոցով ստացված շուրջ 236 մլն ԱՄն դոլարի դրամաշնորհը նախատեսված է 5 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր մարզերում ոռոգման բնագավառում և գյուղատնտեսական ճանապարհների ցանցի մեջ ռազմավարական ներդրումների ծրագրի իրականացման համար, որն ուղղված կլինի երկրի չքավոր գյուղական շրջաններում գյուղատնտեսական արտադրության աճի խթանմանը: Հայտի համաձայն, ՀՀ կառավարությունը նախատեսում է այս դրամաշնորհային հատկացումներից վճարներ իրականացնել «Կատարման վրա հիմնված ավտոճանապարհների ընթացիկ և ձմեռային պահպանության վերանայում և բարելավում» խորհրդատվական ծառայությունների պայմանագրով:


«Շահագրգռվածության արտահայտման ներկայացման հայտը» կհրապարակվի միջազգային UN Development Business և dgMarket թերթերում, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում և ՀՄՀ- Հայաստանի էլեկտրոնային կայքում:


Խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է նաև ՀՄՀ հայաստանյան ծրագրի բնապահպանական և սոցիալական գնահատման և վերահսկողության մրցույթի նախաորակավորված կազմակերպությունների ընտրության հանձնաժողովի կազմը և «Շահագրռվածության արտահայտման հայտի» նախագիծը: Վերջինիս համաձայն, հիշյալ ենթակառուցվածքի գործողության շրջանակներում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի միջոցները կօգտագործվեն ոռոգվող արտադրության տակ զբաղված հողատարածքների ընդլայնման, ինչպես նաև ջրի արտադրության ու ՋՕԸ-ների անդամ ֆերմերներին ջրի մատակարարման ընդհանուր արդյունավետության բարձրացման նպատակով: Կվերանորոգվեն մինչև 21 ոռոգման համակարգերի ենթակառուցվածքներ ու սարքավորումներ, իսկ «Գյուղական ճանապարհների վերակնգնում» ենթածրագրի շրջանակներում կվերականգնվեն մինչև 943 կմ ընդհանուր երկարությամբ «կենսական նշանակության» գյուղական ճանապարհներ, որոնք համայնքները կապում են հանրապետական նշանակության ճանապարհների ցանցին:


Քննարկվել և հաստատվել են ՀՄՀ հայաստանյան ծրագրի «Գյուղական ճանապարհների վերականգնում» ենթածրագրի ճանապարհների ուսումնասիրության և նախագծման համար խորհրդատվական ընկերության, ինչպես նաև «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի անկախ կառավարչի (խորհրդատվական ընկերության) ընտրության մրցույթների համակցված տեխնիկական և ֆինանսական գնահատման արդյունքները ևս, որոնք կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:


Նիստում հաստատվել են նաև ՀՄՀ հայաստանյան ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածքներ» բաղադրիչի «Ութ ինքնահոս ոռոգման համակարգերի նախագծման և շինարարության վերահսկման» խորհրդատվական ծառայությունների մրցույթի «Շահագրգռվածության ցուցաբերման հրավերի» նախագիծն ու նախաորակավորման գնահատող հանձնաժողովի կազմը: Նշվել է, որ «Ենթակառուցվածքներ» բաղադրիչով նախատեսվում է 18 ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցում, որոնցից 6-ի նախգծման և շինարարության վերահսկման խորհրդատուի ընտրության մրցույթն ընթացքի մեջ է: Հանրապետության 5 մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում և Սյունիքում նախատեսվող 8 և 4 ոռոգման համարգերի կառուցման արդյունքում հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 14.3 հազար հա հողատարածք և տարեկան խնայել ավելի քան 20 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Ծրագրի համաձայն, նախատեսվում է ևս երկու մրցույթների՝ համապատասխանաբար 8 և 4 ինքնահոս ոռոգման համակարգերի կառուցման և շինարարության վերահսկման մրցույթների հայտարարում:


Հաստատվել են ՀՄՀ հայաստանյան ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածքներ» բաղադրիչի «Վեց մայր ջրանցքների նախագծման և շինարարության վերահսկման» խորհրդատվական ծառայության մրցույթի «կարճ ցուցակը», գնահատող հանձնաժողովի կազմը և «Առաջարկների նարկայացման հրավերը»: Նշված խորհրդատվական ծառայության շրջանակներում կիրականացվեն հանրապետության խոշորագույն 6՝ Արտաշատի, Ստորին-Հրազդանի, Արմավիրի, Արզնի-Շամիրամի, Թալինի և Շիրակի մայր ջրանցքների 200 կմ հատվածների վերականգնման նախագծման և վերահսկման աշխատանքները:


Կառավարման խորհուրդը քննարկել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործունեության հետ կապված կազմակերպական հարցեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ