Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 սեպտեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ողջունելով Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնի նախաձեռնությունը, հույս է հայտնել, որ այն կնպաստի մեծ երգահանի կյանքի և ստեղծագործության առավել խոր ճանաչմանը. «Առնո Բաբաջանյանը մեր ժամանակների երաժշտարվեստի այն վառ անհատականություններից է, որ հավատարիմ մնալով ազգային դասական երաժշտության ավանդույթներին, խորապես զգալով ժամանակի շունչն ու ոգին, ստեղծեց հարազատ ժողովրդի նվիրական զգացմունքներն ու խոհերն արտացոլող արվեստի մնայուն արժեքներ: Հերոսականությամբ, ոգեշնչող պաթոսով, նաև նուրբ մեղեդայնությամբ առանձնացող բաբաջանյանական երգերը սիմֆոնիաներն ու այլ ժանրի ստեղծագործությունները արժանացել են ժողովրդի անվերապահ սիրուն ու գնահատանքին: Նա մեկն է մեր այն նշանավոր երգահաններից, ում անունն ու գործը հայ բազմադարյան երաժշտության համբավը բարձր են պահում համաշխարհային ասպարեզում», - նշել է ՀՀ վարչապետը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ