Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 սեպտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը որոշեց լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների (ձեռնարկությունների) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման (հիմնադրի) լիազորությունները սահմանված կարգով վերապահել պետական գույքի կառավարման նախարարությանը: Մեկ այլ՝ «ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» որոշումով մի շարք նախարարությունների և գերատեսչությունների, պետական ընկերությունների գույքի կազմում ընդգրկված հանգստյան տները, պանսիոնատները, ճամբարները հանձնվեցին պետգույքի կառավարման նախարարությանը, որն իբրև պետական լիազորված մարմին, իրականացնում է պետական մարմինների տնօրինության անշարժ գույքի վարձակալության տրամադրումը, գույքի գնահատումն ու օտարումը և այս հարցում առաջնորդվելով պետական միասնական քաղաքականությամբ: «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշեց արձանագրային ձևով հավանություն տալ ՀՀ-ում 2001թ. մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծախսերի նախահաշվին և ի գիտություն ընդունել, որ մարդահամարի նյութերի մշակման 2002-2003թթ. ծախսերի նախահաշիվները լրացուցիչ կքննարկվեն առաջիկա տարիների պետբյուջեի նախագծերի կազմման ընթացքում: Նիստում հաստատվեց Սյունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագիրը: Կառավարությունը, քննարկման ընթացքում արված որոշակի դիտողություններն ու առաջարկները հաշվի առնելով, հաստատեց նաև կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ և անխափան մատակարարում պահանջող առավել կարևոր նշանակության սպառողների ցանկը: Շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին ժամկետ տրվեց ցանկի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնելու համար: Վարչապետն ընդգծեց, որ դրանք առավելապես պետք է վերաբերեն ցանկի կրճատմանը, քանի որ պետությունը չի կարող իրեն շռայլություն թույլ տալ՝ դրանով ավելի ծանրացնելով էներգետիկ համակարգի առանց այն էլ ծանր վիճակը: Այսօրվա նիստում կառավարությունը որոշեց նաև համաձայնություն տալ «ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության միջև ռազմագիտական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նշվեց, որ դա ՀՀ-ի համար ոչ միայն իր ռազմագիտական ներուժը պահպանելու հնարավորություն է ստեղծում, այլ նաև մեծ հեռանկարներ է բացում հայկական գիտության զարգացման համար, ընդհանրապես, ինչն իր հերթին դառնալու է ՀՀ ազգային անվտանգության հիմնախնդիրները լուծելու գիտատեխնիկական կայուն բազա ձևավորելու հիմք: Գործադիրը որոշում ընդունեց «Սապֆիր» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին: Հաշվեկշռային մեթոդով 1724286 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սապֆիր» ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, ըստ որոշման, կմասնավորեցվեն ուղղակի վաճառքի ձևով՝ նախօրոք հայտնի գնորդ «Իմպերիալ-ոսկերչական» ՍՊԸ-ին: Մեկ այլ որոշմամբ, որը վերաբերում է «Երևանի միջքաղաքային ուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ-ի մասնավորեցմանը, 235931 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող այդ ընկերության բաժնետոմսերը կմասնավորեցվեն ամբողջությամբ դասական աճուրդով, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան մասնակցելու գործընթացին: Կառավարությունը, ընդունելով տեղեկատվության և գրահրատարակչության վարչության առաջարկությունը, որոշեց հաստատել «ՀՀ 2001թ. պետբյուջեի մասին» օրենքով «Հեռուստահաղորդումներ», «Մարզային հեռուստաընկերությունների սուբսիդավորում» տողով նախատեսված գումարի բաշխումը՝ ըստ մարզային հեռուստաընկերությունների: Նախատեսված 5 մլն դրամը հավասարաչափ բաշխվեց հանրապետության տարածքում գործող մարզային 24 հեռուստաընկերություններին: Կառավարությունը որոշում կայացրեց «Արփա-Սևան» ԲԲԸ-ին բյուջետային երաշխիք տրամադրելու մասին: Գործադիրն ընդունեց նաև քաղաքաշինության նախարարության ներկայացրած որոշման նախագծերի փաթեթում արված առաջարկները, որոնցով պարզեցումներ են նախատեսվում շինարարության թույտվության, քաղաքաշինական գործունեության իրականացման ընթացակարգերում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ