Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հոկտեմբերի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի խոսքը արդիականացումից հետո «Արմենալի» գործարկման կապակցությամբ


Հանդիսության հարգելի մասնակիցներ և հյուրեր,



Արդիականացումից հետո «Արմենալի» գործարկումը նշանակալից իրադարձություն է ոչ միայն արտադրական այդ հսկայի ավելի քան կեսդարյա կենսագրության մեջ, Հայաստանի տնտեսական կյանքում, այլև հանդիսանում է հայ-ռուսական տնտեսական համագործակցության լավագույն վկայություններից մեկը: 90-ական թվականներին՝ Խորհրդային Միության փլուզման, էներգետիկ ճգնաժամի, տրանսպորտային շրջափակման, նախկին տնտեսական ու առևտրային կապերի խզման հետևանքով մի քանի տարի գրեթե անգործության մատնված երբեմնի հզոր «Կանազ» գործարանի առողջացման նպատակով համագործակցության հաստատումը «Սիբիրսկի ալյումինի» ռուսական խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունների խմբի հետ և հետագայում այդ հիմքի վրա «Ռուսալ-Արմենալ» ընկերության հիմնումը, անկասկած, ճիշտ որոշում էր, որը շատ շուտով տվեց իր նկատելի արդյունքները: 2000թ. գարնանը վերագործարկումից հետո, երեք տարվա ընթացքում գործարանի արտադրական ծավալներն զգալիորեն աճեցին: ԵՎ ուրախալի է, որ ընկերության ղեկավարությունը կանգ չառավ ձեռք բերված արդյունքների վրա, այլ որոշեց ավելի առաջ գնալ ու արտադրության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` նախատեսված 10 տարվա փոխարեն, «Արմենալի» համալիր արդիականացումն ավարտել ընդամենը երկու տարում, ինչը և հաջողությամբ իրագործվեց:


Մեր տնտեսության առանձնահատկությունները հաշվի առնելով, Կառավարության քաղաքականությունն այսօր առավելապես ուղղված է փոքր և միջին ձեռնարակատիրության խթանմանը, սակայն մենք չափազանց կարևորում ենք նաև այն խոշոր ընկերությունների ջանքերը, որոնք ի տարբերություն ժամանակի քննությունը չբռնած մի շարք ձեռնարկությունների, կարողանում են շուկայի պահանջները հաշվի առնելով, վերանայել իրենց քաղաքականությունը` նոր ներդրումներ ներգրավելով, տեխնիկապես վերազինել արտադրությունը, սպառման շուկաներ ու գործընկերներ գտնել և մրցունակ արտադրանք թողարկել` այդպիսով զգալիորեն նպաստելով նաև արտահանման ծավալների աճին և ընդհանուր առմամբ, տնտեսության զարգացմանն ու սոցիալական խնդիրների լուծմանը: Այս իմաստով, «Արմենալի» վերջին տարիների ձեռքբերումները միանգամայն տպավորիչ են: Գործարանի արդիականացման աշխատանքների ընթացքում ապահովվել է ավելի քան 1000 աշխատատեղ, կարևոր եմ համարում նաև այն, որ մեծ ուշադրություն է հատկացվել արտադրության էկոլոգիական անվտանգության, աշխատանքի պաշտպանության հարցերին:


Արդիկանացումից հետո «Արմենալը» կդառնա ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև Եվրոպայի նրբաթիթեղ արտադրող ամենախոշոր և ժամանակակից գործարանը, այդ ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկը, առհասարակ, և սա ողջունելի է:



Ռուսական կապիտալի մասնակցությամբ խոշորագույն այս ձեռնարկության գործարկումը հնարավորություն կտա նաև զգալիորեն մեծացնել ապրանքաշրջանառության ծավալները Ռուսաստանի Դաշնության հետ, հավակնել փոխգործակցության ավելի բարձր մակարդակի: Պատահական չէ, որ «Արմենալի» արդիականացման գործընթացը մշտապես գտնվել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ուշադրության կենտրոնում:


Համոզված եմ, որ արդիականացված գործարանի արտադրական մեծ ծավալները, թողարկվող արտադրանքի բարձր որակն ու մեծ պահանջարկը՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում, լավ նախադրյալներ են ստեղծում «Արմենալի» հետագա զարգացման և ավելի մեծ ձեռքբերումների համար:


Մեկ անգամ ևս ողջունելով արդիականացման աշխատանքները հաջողությամբ ավարտելու և գործարկման առթիվ, հաջողություն եմ մաղթում ձեռնարկության ամբողջ կոլեկտիվին, ղեկավարությանը և բոլոր այն գործընկերներին, որոնց հետ համագործակցության շնորհիվ «Արմենալ»-ն այսպիսի հաջողություններ է արձանագրում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ