Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 հոկտեմբերի 2006



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Գունար Ադենին (նստավայրը Ստոկհոլմ):



Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-շվեդական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նա հավաստել է նաև երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու հայկական կողմի շահագրգռությունը:



Անդրանիկ Մարգարյանը լավատեսություն է հայտնել Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ՝ հաշվի առնելով «Շվեդական միջազգային համագործակցության զարգացման գործակալության» (SIDA) ֆինանսավորմամբ 1995 թվականից Հայաստանում իրականացվող տեխնիկական ծրագրերի հաջող ընթացքը: Ընդգծելով այդ ծրագրերի օգտակարությունը՝ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է քննարկել դրանցում ընդգրկված բնագավառների ընդլայնման հարցը՝ ներառելով տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության զարգացման ոլորտները:



Անդրադառնալով հայ-շվեդական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, կողմերը հեռանկարային են համարել, մասնավորապես, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մեքենաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտները: Նշելով, որ երկրում բարենպաստ պայմաններ են ստեղծված ներդրումային ծրագրերի իրականացման համար, Անդրանիկ Մարգարյանը երկկողմ քաղաքական ու տնտեսական համագործակցության հետ մեկտեղ, հայկական կողմի համար ցանկալի է համարել փոխգործակցություն ծավալել նաև գիտության, կրթության ու մշակույթի բնագավառներում: Ընդգծելով, որ Հայաստանում այսօր գործում է շվեդական կապիտալի մասնակցությամբ 9 ընկերություն, վարչապետը նշել է, որ այդ թիվը մեծացնելու և շվեդական ներդրումներն ավելացնելու լայն հնարավորություններ կան:



Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի իրականացրած աշխատանքը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մակարդակը, նշելով, որ մեր երկրի անվտանգության ապահովման նկատառումներով և չհակադրվելով որևէ այլ երկրի շահերին՝ Հայաստանն ակտիվ համագործություն է ծավալում նաև Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ երկրների շրջանակում:



Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պարոն Ադենը նշել է, որ իր երկիրը ևս պատրաստակամ է առավել սերտացնելու կապերը Հայաստանի հետ: Նա հավաստել է, որ այսուհետ շվեդական կողմն ավելի մեծ ժամանակ և միջոցներ կհատկացնի հարավկովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը՝ կարևորելով նաև Հայաստանի ընդգրկվածությունը Եվրամիության «Եվրոպական հարևանության քաղաքականության» ծրագրում: Դեսպանը հավաստիացրել է, որ Շվեդիան կշարունակի աջակցել եվրաինտեգրմանն ուղղված մեր երկրի ջանքերին:



Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի հետ առավել սերտ համագործակցություն կծավալվի, որի համար ՀՀ կառավարությունը պատրաստակամ է և հաջողություններ է մաղթել նրա գործունեությանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ