Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 25 հոկտեմբերի 2006




ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է մեր երկրում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յասուո Սայիտոյին (նստավայրը Մոսկվա): Վարչապետը նախ շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ Ճապոնիայի հետ 1992թ. երկկողմ դիվանագիտական հարաբերություններ հաստատվելուց հետո, Հայաստանում արդեն 6-րդ դեսպանը նույնպիսի շահագրգռությամբ կշարունակի համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ, ինչպես նախորդ դեսպանները, որոնք, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, անցած տարիներին մեծ ջանքեր են ներդրել ի նպաստ երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդման, փոխգործակցության զարգացման՝ թե՛ քաղաքական, թե՛ առևտրատնտեսական ու մշակութային բնագավառներում: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները կարևորում են ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար երկրներից մեկի՝ Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով նրա ներդրումն աշխարհում խաղաղության և կայունության պահպանման և հատկապես զարգացող երկրների տնտեսություններին աջակցություն հատկացնելու գործում:




Ըստ վարչապետի, Հայաստանում երախտագիտությամբ են նշում այն փաստը, որ Ճապոնիայի կառավարությունն արդեն շուրջ 10 տարի իր աջակցությունն է ցուցաբերում Հայաստանին՝ և՛ երկկողմ մակարդակով զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության շրջանակներում, և՛ միջազգային ֆինանսական կազմակերպությունների միջոցով: Անդրանիկ Մարգարյանի հավաստմամբ, ընդհանուր, մշակութային, փոքրածավալ դրամաշնորհային, տեխնիկական համագործակցության, ինչպես նաև արտոնյալ վարկային ծրագրերը, որոնք ընդգրկում են մեր տնտեսության այնպիսի կարևոր ոլորտները, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, համայնքների ենթակառուցվածքները, էներգետիկան, մշակույթն ու կրթությունը, առողջապահությունը, ուղղված են մեր երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցմանը:




Վարչապետն առանձնակի նշել է Երևանի ՋԷԿ-ի վերազինման նպատակով ՀՀ կառավարությանը 150 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ հատկացնելու համաձայնագիրը ու նաև ողջունել Ճապոնիայի կառավարության մտադրությունը՝ առաջիկայում իրականացնել 2 նոր դրամաշնորհային ծրագրեր՝ ուղղված գյուղական համայնքներին:




ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի գյուղական, հատկապես բարձրլեռնային և սահմանամերձ գոտիների համայնքների զարգացումը կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից է, քանի որ հենց այդ համայնքներում աղքատության մակարդակը համեմատաբար ավելի բարձր է:




Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային ասպարեզում ևս ծավալվող համագործակցությունը: Դեսպան Սայիտոն, իբրև երկու երկրների ընդհանրություն, նշել է սակավ բնական ռեսուրսները և մտավոր ներուժը, որն արդյունավետ օգտագործելու դեպքում, ըստ նրա, լուրջ հաջողություններ կարելի է ակնկալել:




Հայաստանի կառավարության ղեկավարը երախտագիտությամբ է հիշել 2005թ. իր գլխավորած պատվիրակության այցը Ճապոնիա և ջերմ ընդունելությունը, որտեղ այդ երկրի ղեկավարության հետ մի շարք պաշտոնական հանդիպումներ տեղի ունեցան, ստորագրվեց տեխնիկական համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր, իսկ Աիչի նահանգում, «Էքսպո 2005» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում, պաշտոնապես բացվեց Հայաստանի տաղավարը: Այդ ամենը, ըստ վարչապետի, լավ նախադրյալներ է ստեղծել երկկողմ գործակցությունը զարգացնելու համար:




Հանդիպման ավարտին Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը սատար կկանգնի հայ-ճապոնական համագործակցությանն ուղղված նրա բոլոր ձեռնարկումներին:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ