Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 24 հոկտեմբերի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:


ՀԲ երևանյան գրասենյակի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և վարչապետին՝ իր պաշտոնավարման շուրջ չորսուկես տարիներին ցուցաբերած աջակցության, շահագրգիռ համագործակցության համար, ընդգծելով, որ հետադարձ հայացք ձգելով պաշտոնավարման առաջին տարիներին, կարող է վստահաբար պնդել, որ Հայաստանի կառավարությունը զգալի և բավականին տպավորիչ արդյունքերի է հասել տնտեսական մի շարք ցուցանիշների առումով: Նա անդրադարձել է, մասնավորապես, հարկաբյուջետային համակարգում շոշափելի արդյունքներին, երբ կառավարությունն այլևս չի մտահոգվում բյուջեի եկամուտների հավաքագրման, աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների չվճարումների կամ ուշացումների հարցերով, այլ արդեն պետական բյուջեն ժամանակին կատարվում է, ըստ այդմ՝ նախատեսված ծախսերը ևս. «Սրանք Ձեր կառավարության նվաճումներն են, և ևս շատ հպարտ եմ, որ այդ ձեռքբերումներում կարողացել եմ իմ պաշտոնավարման շրջանում գոնե մի փոքր մասնակցություն ունենալ»,- ասել է Ռոջեր Ռոբինսոնը:


ՀՀ վարչապետն ընդգծել է, որ առանց Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության և համակարգված աշխատանքի, տարբեր ոլորտներում նրանց կողմից իրականացված ծրագրերի, կառավարությունը կդժվարանար արդյունքներին հասնելու գործում: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել նաև անձնապես Ռոջեր Ռոբինսոնի աշխատանքն ու ՀՀ կառավարության հետ համագործակցության պատրաստակամությունը և շնորհակալություն հայտնել նրան՝ հետագա աշխատանքում մաղթելով առավել մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ