Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 20 հոկտեմբերի 2006




ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահ Սյու Ցզյալուին և նրա գլխավորած պատվիրակությանը:




Նշելով, որ անցած ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև փոխըմբռնման և իրավահավասարության վրա հիմնված քաղաքական բարձր մակարդակի երկխոսութուն է հաստատվել, վարչապետը վստահություն է հայտնել երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ու փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ, որին, ըստ նրա, անկասկած, կնպաստի նաև պարոն Սյու Ցզյալուի ներկա այցը:




Ընդգծելով Չինաստանի դերի և հեղինակության մեծացումը միջազգային ասպարեզում, ինչպես նաև դրական ներդրումը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում, Հայաստանի կառավարության ղեկավարը հավաստել է, որ մեր երկիրը հետևողականորեն հանդես է գալիս Չինաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման օգտին՝ այն դիտարկելով իր արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակում: Վարչապետը տպավորիչ է համարել նաև Չինաստանի ներքին կյանքում, մասնավորապես, տնտեսության մեջ իրականացվող բարեփոխումները, որոնք, ըստ նրա, լավագույնս վկայում են, թե ինչպես հնագույն քաղաքակրթություն ունեցող ժողովուրդները կարող են վճռորոշ դեր ստանձնել ժամանակակից աշխարհում: Միջխորհրդարանական, միջկառավարական հարաբերություններին զուգընթաց, վարչապետը կարևորել է նաև միջկուսակցական կապերի հաստատման ու ամրապնդման դերը երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում, ընդգծելով, որ փոխգործակցությունը, մասնավորապես, իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության և Չինաստանի կառավարող կուսակցության միջև արդյունավետ է ընթանում, որի վկայությունն են վերջին շրջանում ակտիվ բնույթ ստացած փոխայցելությունները:




Իր և պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն Սյու Ցզյալուն ևս ընդգծել է երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, որը, ըստ նրա, արտահայտվում է ինչպես միջազգային, այնպես էլ երկկողմ գործակցության ասպարեզում: Այդ համագործակցության հետագա սերտացման մեջ կարևորելով նաև բարձր մակարդակի փոխայցելությունների դերը՝ նա հրավիրել է Անդրանիկ Մարգարյանին կրկին այցելել Չինաստան, ընդգծելով, որ 2000թ. ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցն իր երկիր բավական արդյունավետ էր: Հրավերը շնորհակալությամբ ընդունվել է:




Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության հարցերին: Համաչինական ժողովի մշտական կոմիտեի փոխնախագահը ներկայացրել է Չինաստանի տնտեսական զարգացման ներկայիս իրավիճակը, այդ ոլորտում իրականացվող բարեփոխումների փորձը: Անդրանիկ Մարգարյանը և Սյու Ցզյալուն գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև առևտրային ու տնտեսական համագործակցությունն արդեն իսկ տալիս է իր առաջին ծանրակշիռ արդյունքները: Չինաստանի իշխանությունների կողմից «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության հիմնումն ու գործունեության սկիզբը նրանք հաջող մեկնարկ են համարել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա խորացման համար: Կողմերը համակարծիք են եղել այն հարցում, որ ներկայումս անհրաժեշտ է ձեռնամուխ լինել այլ մեծածավալ նախագծերի ծրագրավորմանը ևս, արտահայտվել են նաև առևտրային կապերի ակտիվացման, հայ և չին գործարար շրջանների միջև կապերի ու շփումների աշխուժացման օգտին, հույս հայտնելով, որ նոր հնարավորություններ կստեղծվեն երկուստեք գործարար ներուժի առավել ամբողջական օգտագործման, ինչպես տնտեսական, այնպես էլ գիտական, մշակութային և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման համար:




Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել Սյու Ցզյալուին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև պատմական խոր արմատներ ունեցող բարեկամության և համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված իրենց առաքելության իրականացման գործում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ