Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հոկտեմբերի 2006

 


Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պատվիրակության անդամները երեկ երեկոյան մասնակցել են Փարիզի Գարնիե Օպերային թատրոնում՝ Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված հանդիսությանը:


Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքից հետո, ելույթ է ունեցել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռենո Դոնեդիո դե Վաբրը:


Այնուհետև ձայնը տրվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Իր ելույթում Հայաստանի կառավարության ղեկավարը, շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մշակույթի նախարարին, ինչպես նաև Փարիզի Ազգային օպերայի ղեկավարությանը՝ ջերմ հյուրընկալության համար:


Նշելով, որ սեպտեմբերի վերջին հայ ժողովուրդը մեծ շուքով տոնել է Հայաստանի անկախության 15-ամյակը, վարչապետն ընդգծել է, որ հազարամյակների արմատներ ունեցող ժողովրդի համար պետականության այս 15 տարվա պատմությունը մի ակնթարթ է, բայց այն սերնդի համար, որի ուսերին է դրված այդ կարևոր գործը, դա մեծ առաքելություն և մեծ պատասխանատվություն է:


Ընդգծելով, որ Հայաստանի երիտասարդ հանրապետությունն ու ժողովուրդը մեծ ջանքեր են ներդրել անկախության ճանապարհին առաջացած քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ կարգի բարդագույն խնդիրները հաղթահարելու համար, Անդրանիկ Մարգարյանն անդրադարձել է նաև անկախության առաջին տարիների դժվարությունները հաղթահարելուց հետո Հայաստանի տնտեսության մեջ արձանագրված առաջընթացին, Ժողովրդավարության, ազատ շուկայական հարաբերությունների, իրավական պետության կառուցմանն ուղղված բարեփոխումներին, երկրի պաշտպանունակության բարձրացմանը, որի արդյունքի մասին լավագույնս վկայում էր Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ անցկացված զորահանդեսը: Կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում բարեկամ երկրների և առաջին հերթին Ֆրանսիայի գործուն աջակցությանը, նշելով, որ Հայաստանն այն դիտարկում է իբրև կանխարգելիչ գործոն, որպեսզի հետագայում երբևէ մարդկության դեմ այդօրինակ հանցագործությունները չկրկնվեն: Այսօր, ըստ նրա, Հայաստանը կայուն զարգացող երկիր է, միջազգային ասպարեզում վստահելի գործընկեր և հաջողությամբ խորացնում է իր միջազգային ներգրավվածությունը՝ պահպանելով և ամրապնդելով ավանդական կապերը:


Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ մեր երկիրն այդ մակարդակին հասել է իր ընտրած ուղուն անշեղորեն հետևելու, նաև միջազգային համագործակցության շնորհիվ, որի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հատկապես Ֆրանսիան, որը Հայաստանի նոր անկախության առաջին իսկ օրերից դարձյալ մեր կողքին է:


«Երկու շաբաթ առաջ մենք ձեզնից շատերի հետ Երևանում մեծ շուքով մեկնարկը տվեցինք Ֆրանսիայում Հայաստանի տարվա՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի և իր տիկնոջ մասնակցությամբ, այսօր մենք այդ տարվա խորհրդանշական մեկնարկն ենք միասին տոնում այստեղ՝ Ֆրանսիայի այս հռչակավոր մշակութային կենտրոնում: Եվ ես՝ որպես Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, հաջողություն եմ մաղթում տարվան և շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի բարձրագույն իշխանությանը, ի դեմս Ձեզ՝ պարոն նախարար: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել այս աննախադեպ միջոցառումը»,- նշել է ՀՀ վարչապետը:


Ելույթի ավարտին Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային և նրա ժողովրդին, որ մեկ տարի շարունակ սիրով հյուրընկալելու և հաղորդակցվելու է Հայաստանի անցյալին, ներկային ու ապագային:



Այսօր տեղի է ունեցել նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ