ուրբաթ, 13 հոկտեմբերի 2006
ՀՀ անկախության 15-ամյակի առթիվ, նաև Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի աշխատանքների, Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացումն ազդարարող «Ազնավուրն ու ընկերները» համերգի նախապատրաստմանն ու կազմակերպմանն ակտիվ մասնակցության համար, ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով պարգևատրվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերի, կառավարության աշխատակազմի, զանգվածային լրատվամիջոցների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խրախուսանքի արժանացածներին հանձնել է իրենց պարգևները:
ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝
Մ. Հարությունյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ
Յու. Խաչատուրով - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ
Գ. Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ
Ա. Միրզաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ
Վ. Սարգսյան - ՀՀ նախագահի օգնական
Վ. Վարդանյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Գ. Բեգլարյան - Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավար
Ա. Գրիգորյան - Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար
Խ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և
տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Սուքիասյան - սցենարիստ-ռեժիսոր
Ա. Բադալյան - լրագրող, 15-ամյակի տոնակատարությունների հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Ն.Մեհրաբյան - Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար
ՀՀ վարչապետի շնորհակալագրով խրախուսվել են՝
Է. Ապրիամով - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր
Ս. Շահսուվարյան - ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության պետ-ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ
Ս. Գալստյան - ՀՀ պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության պետ, գնդապետ
Դ. Աբրահամյան - ՀՀպաշտպանության նախարարության սպառազինության վարչության շտաբի պետ, գնդապետ
Մ. Սարգսյան - ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պետի տեղակալ, գնդապետ
Ն. Յոլչյան - ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ
Գ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարության ՀՕՊ զորքերի վարչության պետի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ
Վ. Կարապետյան-ՀՀ պաշտպանության նախարարության հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ
Վ. Աբովյան- «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն
Ռ. Շողիկյան - «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի նկարիչ-դեկորատոր
Ա. Գալստյան- ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի մշակութային քաղաքականության վարչության գրադարանների և թանգարանների բաժնի վարիչ
Ե. Խերանյան - «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Վ. Եղիկյան - «Ձևավորում» ՊՓԲԸ-ի տնօրեն
Ռ. Մնացականյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի խորհրդական- գլխավոր դիզայներ
Ա. Մայլյան - «Երևան նախագիծ» ՊՓԲԸ-ի դիզայներ
Ա. Հակոբյան - «Էքսպոմեդիա» ընկերության տնօրեն
Ա. Չիթչյան - «Հ 1» Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալ
Հ. Հարությունյան - «Հ 1» Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալ
Ս. Փարթամյան - նկարիչ-դիզայներ
Ա. Ծատուրյան - «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Սմբատյան - «Ազգային տարի» ՊՈԱԿ-ի գլխավոր մենեջեր
Ռ. Տոնիկյան - «Պրոլայթինգ» ընկերության նախագահ
Գ. Գևորգյան - «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Ումրիկյան - «Ուրախ ֆեյերվերկ» ՍՊԸ-ի հրավառության մասնագետ
«Արմենիա» հեռուստատեսություն
«Հ 2» հեռուստաընկերություն
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրություն
«Նովոյե վրեմյա» թերթի խմբագրություն
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր