Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 հոկտեմբերի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ողջույնի ուղերձը Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների արդարադատության նախարարների գիտաժողովի մասնակիցներին



Հարգելի տիկնայք և պարոնայք,



       Ողջունում եմ ձեզ հայոց հյուրընկալ հողում: Ուրախ եմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ-պետությունների արդարադատության նախարարների հերթական գիտաժողովն անց է կացվում Երևանում:



Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դատաիրավական բարեփոխումների գործընթացին: Ուրախալի է, որ այս գիտաժողովում քննարկման առարկա են դառնալու արդարադատության ոլորտում առկա և հասարակության ուշադրության ներքո գտնվող այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են տուժողի շահերի պաշտպանությունը, կարգավիճակը, իրավունքները: Ողջունելի է, որ այդ խնդիրները գլխավոր տեղ են զբաղեցնում այս գիտաժողովի օրակարգում:



Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ավարտվում են դատաիրավական բարեփոխումների իրավական հիմք հանդիսացող նորմատիվ ակտերի մշակման աշխատանքները, և մենք ծրագրավորում ենք 2007-ի տարեսկզբից սկսել դատաիրավական բարեփոխումները կյանքի կոչելու գործընթացը: Հուսով ենք, որ այդ բարեփոխումները ևս մեկ առաջընթաց քայլ կլինեն դատական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման և մարդու իրավունքների պաշտպանության գործում:



Ավարտելով անդամակցության համատեքստում Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարումը` Հայաստանի Հանրապետությունն իր վրա է վերցնում նոր պարտավորություններ: Դրանք ամրագրված են Եվրոպական միության հետ առաջիկա օրերին ստորագրվելիք Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրում և ուղենշում են բարեփոխումները խորացնելու ուղղությամբ մեր առաջիկա անելիքները, որոնցում առաջնահերթ խնդիրներից են օրենքի գերակայության ապահովումն ու ժողովրդավարական գործընթացների զարգացումը:



Այսօրվա աշխարհում հասարակական հարաբերությունների դինամիկ փոփոխությունները պարտադրում են արդարադատության համակարգի բարձր ճկունություն և արդիական պահանջներին համապատասխանելու կարողություն: Ամենատարբեր բնագավառներում հարաբերությունների գլոբալիզացիայի պայմաններում, կարծում եմ, անհրաժեշտ է հնարավորինս ընդլայնել նաև արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության ծավալները: Այս առումով, նման գիտաժողովներն ունեն հսկայական նշանակություն:



Մեկ անգամ ևս ողջունելով ձեզ Հայաստանում` մաղթում եմ արգասաբեր աշխատանք:



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ