Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 հոկտեմբերի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Պրովանս-Ալպ Կոտ դա Զուղ մարզի մարզային խորհրդի նախագահ Միշել Վոզելին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Լոռու մարզի հետ համագործակցության ծրագրերի հաստատման նպատակով:


Ողջունելով հյուրերին, վարչապետը կարևոր է համարել, որ պատվիրակության այցը տեղի է ունենում Հայաստանի և Ֆրանսիայի համար նշանակալից իրադարձության՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման և Ֆրանսիայի նախագահի ՀՀ կատարած այցին հաջորդող օրերին: Ընդգծելով, որ այդ միջոցառմանը ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մասնակցությունն արդեն իսկ վկայում է հայ-ֆրանսիական հարաբերությունների բաձր մակարդակը, Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում, այսուհետ ևս հաջողությամբ կշարունակվեն: Ըստ վարչապետի, երկու պետությունների ու ժողովուրդների միջև բարեկամության և փոխգործակցության զարգացմանը մեծապես նպաստում է նաև ֆրանսահայ համայնքի գոյությունը, ինչի վկայություններից է փոխշահավետ համագործակցության հաստատումը, Հայաստանի և Ֆրանսիայի առանձին վարչական սուբյեկտների, մասնավորապես Լոռու մարզի և հայաշատ Պրովանս-Ալպ Կոտ դա Զուղի միջև: Վարչապետը պատահական չի համարել, որ ՀՀ-ի և Ֆրանսիայի 22 քաղաքների մակարդակով արդեն անմիջական բարեկամական կապեր են հաստատվել և համագործակցության ծրագրեր են իրականացվում:


Շնորհակալություն հայտնելով Հայաստանում իր գլխավորած պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության համար, պարոն Միշել Վոզելը ևս նշել է Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառման մեծ կարևորությունը երկկողմ համագործակցության զարգացման գործում: Նա ընդգծել է, որ Ֆրանսիայի ամենահայաշատ Պրովանսի մարզում Տարվա շրջանակներում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, որոնց ակտիվորեն կմասնակցեն ինչպես ֆրանսիական, այնպես էլ ֆրանսահայ շատ կազմակերպություններ: Միշել Վոզելը գոհունակություն է հայտնել օրերս Վանաձորում Պրովանսի և Լոռու մարզերի միջև տարբեր ոլորտներում համագործակցության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ նախատեսված բոլոր ծրագրերը հաջողությամբ կիրագործվեն:


Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի եվրոինտեգրման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ