Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 հոկտեմբերի 2006



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2007-2009թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Այն մշակվել է «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքին համապատասխան և սահմանում է 2007-2009թթ. պետական վիճակագրական գործունեության ուղղությունները՝ ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական բնագավառների: Եռամյա ծրագիրը ներառում է նշված բնագավառներում իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը և ծախսերի արդյունավետությունը: Ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում նաև երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը և տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:



«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է լիցենզավորվող մարմինների և լիցենզավորված սուբյեկտների կողմից ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը տեղեկացման կարգը: Սահմանվել է, որ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը, լիազոր մարմինների կողմից բարդ ընթացակարգով տրված լիցենզիաների ցանկը լիազոր մարմինները պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը, իսկ պարզ ընթացակարգով լիցենզիա ստացած սուբյեկտները՝ որոշմամբ նախատեսված տեղեկատվությունը նշված տեսչության տարածքային մարմիններին տրամադրում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:



Այլ որոշումներով, հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը հաստատել է 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի՝ նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը, եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը և եզրակացության ձևը:



Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 16-ի «ՀՀ էներգահամակարգի կառավարման բարելավմանն ուղղված միջոցառումների մասին» N 896-Ն որոշման մեջ, գործադիրը որոշել է սահմանված կարգով «Հայէներգո», «Հրազդանի ՋԷԿ», «Սևան-Հրազդանյան կասկադ» ՓԲԸ-ները և «Պետպոլիմեր» ՍՊԸ-ն միացման ձևով վերակազմակերպել՝ նշված ընկերությունները միացնելով «Հայգազարդ» ՓԲԸ-ին: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 18-ի N 1131-Ա որոշմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքից հետո, պայմանագրային հիմունքներով գործարանի կառավարումն իրականացնող «Պետպոլիմեր» ՍՊԸ-ի՝ որպես առանձին իրավաբանական անձի, հետագա գործունությունը նպատակահարմար չէ:



Մեկ այլ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքի կազմից Լոռու մարզի Գուգարքի վարչական տարածքում տեղադրված ու հաշվեկշռային արժեք չունեցող թվով 6 տնակների առանձնացումը և անհատույց հանձնումը Գուգարքի գյուղապետարանի հաշվեկշռին:



Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ բնապահպանության նախարարության և Ուկրաինայի շրջակա միջավայրի պահպանության նախարարության համագործակցության մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է 2006թ. իր պահուստային ֆոնդից 27 մլն 203.9 հազար դրամ հատկացնել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ 2006թ. ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով: Սահմանվել է, որ հատկացվող գումարի հաշվին 2006թ. ընթացքում փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվելու գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 2-ի «Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռք բերման գծով ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2006թ. իրականացվող պետական պատվերի մասին» N 91-Ն որոշմամբ սահմանված կարգով: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին, 3 մլն 183.4 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ 2006թ. 2-րդ եռամսյակի ընթացքում որոշման մեջ նշված կազմակերպությունների կողմից իրականացված մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծված արտադրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով:



«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը հանձնարարել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կոմիտաս 49/2 հասցեում գտնվող շենքից 14 մլն 650 հազար դրամ հաշվեկշռային արժեքով 1583.7 քմ տարածքի (1-ին հարկից՝ 288.0 քմ, 2-րդ հարկից՝ 650.7 քմ, 3-րդ հարկից՝ 645.0 քմ) հանձնումը ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմին՝ օրենքով սահմանված կարգով համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալի չափը՝ բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ: ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը պետք է ապահովի նաև նշված տարածքից 9 մլն 570 հազար դրամ հաշվեկշռային արժեքով 1035.8 քմ մակերեսով տարածքի (1-ին հարկից՝ 288.0 քմ, 2-րդ հարկից՝ 102.8 քմ, 3-րդ հարկից՝ 645.0 քմ) ներդրումը «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում՝ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով, ինչպես նաև նախարարության աշխատակազմի, «Ստանդարտների ազգային ինստիտուտ», «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների միջև Երևան քաղաքի Կոմիտաս 49/2 հասցեում գտնվող շենքի սահմանափակ օգտագործման (սերվիտուտ) պայմանագրի կնքումը: Որոշվել է 1583.7 քմ տարածքից 5 մլն 80 հազար դրամ հաշվեկշռային արժեքով 547.9 քմ մակերեսով տարածքն ամրացնել «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշման ընդունումը նպատակ ունի համապատասխան տարածքներով ապահովել «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, որի բաժնետոմսերի սեփականատեր են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Որակի տեսչությունը:



«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը: Այն սահմանում է մեղրի մթերման, վերամշակման, իրացման գործընթացներում անասնաբուժասանիտարական փորձաքննության ընթացակարգը, որի նպատակն է բացահայտել ազգաբնակչության կողմից սպառվող մեղրի անասնաբուժասանիտարական պիտանելիությունը՝ բացառելով փորձաքննության չենթարկված մեղրի իրացումը:



«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, մասնավորապես, իր տնօրինության Երևան քաղաքի Զաքիյան 10 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 45 քմ և շուկայական մեթոդով գնահատված 8 մլն 700 հազար դրամ արժեքով ոչ բնակելի տարածքը, իր տնօրինության Երևան քաղաքի Արարատյան զանգված 10/5 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 356.9 քմ մակերեսով և շուկայական մեթոդով գնահատված 48 մլն դրամ արժեքով գույքը, իր տնօրինության Երևան քաղաքի Աճառյան 44 հասցեում գտնվող շենքից 212.2 քմ մակերեսով և շուկայական մեթոդով գնահատված 28 մլն 180 հազար դրամ արժեքով տարածքը, ինչպես նաև իր տնօրինության Երևան քաղաքի Կոմիտաս 54 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 87 քմ մակերեսով և շուկայական մեթոդով գնահատված 10 մլն 700 հազար դրամ արժեքով ոչ բնակելի տարածքը օտարել մրցույթով:



Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշումը, գործադիրը որոշել է հետ վերցնել ՀՀ Լոռու մարզպետարանի տնօրինության և «Վանաձորի թիվ 20 դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված 1627.95 քմ ընդհանուր մակերեսով և շուկայական մեթոդով գնահատված 13 մլն 692 հազար դրամ արժեքով հիմնական մասնաշենքը և օտարել մրցույթով: Այդ կապակցությամբ լրացուցիչ փոփոխություն է կատարվել նաև համապատասխանաբար ՀՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 24-ի N 2170-Ն և 2006թ. մարտի 9-ի N 558-Ն որոշումներում:



Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքով, գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 26-ի N 822-Ն որոշման մեջ, որի համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր պետական գուքի կառավարման վարչության աշխատակազմի քարտուղարությունը վերակազմավորվել է քարտուղարության, անձնակազմի կառավարման բաժնի և հատուկ բաժնի:



Նիստում գործադիրը որոշում է ընդունել նաև ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 19-ի N 201-Ն որոշման մեջ կատարված փոփոխություններով, նախկինում Ձորակապի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 55.21 հա արդյունաբերական հանգույցը փոխանցվել է Մարալիկ քաղաքային համայնքին: Երկու օր ժամանակ է տրվել՝ շահագրգիռ մարմինների հետ նախագծերը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:



ՀՀ կառավարության 2001թ. մարտի 24-ի «Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու մասին» N 236 որոշման մեջ կատարված լրացումներն ու փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնելու և հստակեցնելու մաքսային հսկողության ընթացակարգերը:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2006թ. իր պահուստային ֆոնդից 15 մլն դրամ հատկացնել ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարությանը` «Երևանի կամերային պետական թատրոն» ՊՈԱԿ-ին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նույն որոշմամբ 41 մլն 200 հազար դրամ է հատկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին՝ Ճամբարակ քաղաքի բարեկարգման աշխատանքների համար քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով:



ՀՀ 2006 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 10 մլն 325 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ բնապահպանության նախարարությանը, այդ թվում՝ «Շիկահող» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի համար անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու և «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի համար օդաորակավորիչներ գնելու նպատակով:



Կառավարությունը որոշել է 2006թ. իր պահուստային ֆոնդից 7 մլն 132 հազար 330 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2006թ. հոկտեմբերի 1-ին կայացած Արարատի մարզի Գոռավան, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղական համայնքների ղեկավարների, 2006թ. հոկտեմբերի 8-ին կայանալիք Արագածոտնի մարզի Անտառուտ, Նիգավան, Վայոց Ձորի մարզի Գնիշիկ, Մերս գյուղական համայնքների ղեկավարների, 2006թ. հոկտեմբերի 15-ին կայանալիք Կոտայքի մարզի Նուռնուս, Շիրակի մարզի Արևիկ գյուղական համայնքների ղեկավարների, 2006թ. հոկտեմբերի 22-ին կայանալիք Շիրակի մարզի Լուսակերտ, Հովտաշեն գյուղական համայնքների ղեկավարների, 2006թ. հոկտեմբերի 29-ին կայանալիք Երևան քաղաքի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի, Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:



Կառավարությունը դրական եզրակացություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ պատգամավորական օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ՀՀ օրենքի նախագծին:



Նիստում գործադիրը հավանություն է տվել նաև «2006թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի և հրամանագրի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծերին, որոնցով նախատեսվում է ՀՀ քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը և զորացրումն իրականացնել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ