Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հոկտեմբերի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Մեթյու Բրայզային, ով ԱՄՆ պետքարտուղարությունում ի պաշտոնե Եվրոպայի և Եվրազիայի տարածաշրջանի երկրների շրջանակներում զբաղվում է նաև Հայաստանի հարցերով:

Վարչապետի հետ հանդիպմանը նա նշել է, որ ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանի հետ մինչ այժմ բավականին արդյունավետ համագործակցել է, և այդ ընթացքում զգալի աշխատանք է կատարվել Հայաստանի տնտեսական զարգացման, անվտանգության, ժողովրդավարության և կայունության ամրապնդման նպատակով ԱՄՆ-ի հնարավոր աջակցության տարբերակների մշակման ուղղությամբ: Այս բոլոր հարցերում, ըստ Մեթյու Բրայզայի, առանց Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցության, դժվար է հաջողություն ակնկալել: Նշելով, որ ժողովրդավարությանն աջակցության ԱՄՆ ռազմավարության մասին բազմիցս խոսվել է, այդ թվում՝ ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատան միջոցով, Մեթյու Բրայզան ՀՀ վարչապետից ճշտել է, թե ինչպես է նա գնահատում այդ աշխատանքը և համագործակցության մակարդակը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է համագործակցելու և հնարավորինս աջակցելու ցանկացած այդպիսի առաջարկության, որը, միանշանակ, առաջին հերթին բխում է մեր պետության շահերից. խոսքը ե՛ւ ժողովրդավարության զարգացման, ե՛ւ համապետական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացման, քաղաքական կայունության պահպանման ու այդ ամենի արդյունքում՝երկրի տնտեսությունը զարգացնելու մասին է:

Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ իշխանության մաս կազմող իր գլխավորած «Հանրապետական» կուսակցությունը ևս նույն մոտեցումներն ունի և, իբրև քաղաքական ուժ, իր հերթին, այդ խնդիրների լուծման համար կանի հնարավորը:

Զրուցակիցներն այնուհետ անդրադարձել են «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ Հայաստանի հաջող համագործակցությանը: Մեթյու Բրայզան գոհունակությամբ է նշել, որ Հայաստանն առաջին երկիրն էր, որ պայմանագիրն ստորագրելուց հետո շատ արագ անցել է աշխատանքի և հաջողություններ է մաղթել ծրագրի իրականացման ընթացքում:

ՀՀ կառավարության ղեկավարը հյուրի հետ քննարկել է նաև էներգետիկ ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրներին, տարածաշրջանային ծրագրերում մեր երկրի ներգրավվածութան մեծացման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: Մեթյու Բրայզան ընդգծել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ առումով հստակ է՝ Հայաստանը չպետք է դուրս մնա տարածաշրջանային համագործակցության ծրագրերից, և այդ ուղղությամբ շարունակում է ջանքերը:

Հանդիպման ավարտին, պարոն Բրայզան հույս է հայտնել, որ թռիչքային եղանակը կբարելավվի և ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ կկարողանա այցելել նաև ԼՂՀ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ