Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 օգոստոսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է հաշմանդամ ազատամարտիկների պատվիրակության անդամներին՝ Հաշմանդամ ազատամարտիկների հասարակական-բարեգործական կազմակերպության նախագահ Մերուժան Ոսկանյանի գլխավորությամբ: Նրանք վարչապետին տեղեկացրել են ուշացվող կենսաթոշակների, զինկոմիսարիատների, սոցիալական ապահովության, առողջապահական կառույցների կողմից որոշ դեպքերում իրենց նկատմամբ դրսևորվող անտարբերության, ոչ հոգատար վերաբերմունքի մասին: Հանդիպման ժամանակ բարձրացված բոլոր հիմնահարցերը մանրամասն քննարկելու և հնարավորինս կարճ ժամկետներում դրանց հիմնավոր ու գործնական լուծում տալու համար վարչապետը հանձնարարել է հրավիրել խորհրդակցություն՝ համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են պաշտպանության, ֆինանսների, սոցիալական ապահովության, առողջապահության նախարարությունների, կառավարության համապատասխան վարչությունների, սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներն ու հաշմանդամ ազատամարտիկների պատվիրակության անդամները, հիմնախնդիրների մանրամասն քննարկումից հետո արձանագրվել է, որ հաշմանդամ ազատամարտիկների կենսաթոշակների վճարման գծով պարտքերի կուտակումը նոր երևույթ չէ՝ միայն 2001 թ. հունվարի դրությամբ անցյալ տարիներին գոյացած պարտքը կազմել է 365 մլն դրամ: Անցած 8 ամիսներին լուծվել է ոչ միայն ընթացիկ վճարումների խնդիրը, այլև զուգահեռաբար մարվել է վերոհիշյալ պարտքը: Այսօրվա դրությամբ այն կազմում է 81 մլն դրամ, որի զգալի մասը արդյունք է այդ նպատակով պետբյուջեում նախատեսված միջոցների և փաստացի պահանջարկում կատարված ընթացիկ փոփոխությունների անհամապատասխանության: Դրա պատճառները երկուսն են՝ 92-94 թթ. մարտական գործողություններին մասնակցած այն ազատամարտիկների թվի աճը, ովքեր նոր են միայն փաստաթղթեր ներկայացնում հաշմանդամության վերաբերյալ, ինչը, բնականաբար, նախապես կանխատեսել հնարավոր չէր, և շարքային զինծառայողների նվազագույն՝ երրորդ կարգի հաշմանդամության թվի աճը, որն, ինչպես նշվել է խորհրդակցության մասնակիցների կողմից, լրացուցիչ ճշգրտման կարիք ունի: Խորհրդակցության ժամանակ որոշվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն հատկացվել է հուլիս ամսվանից մնացած 30 տոկոսի չափով պարտքը և օգոստոս ամսվա ամբողջ գումարը, բարձրացված խնդրի հիմնավոր լուծման նպատակով հանձնարարել ՊՆ ֆինանսների վարչությանը՝ ֆինանսների նախարարության եզրակացությամբ մինչև սեպտեմբերի 3-ը կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ՝ փաստացի հաշվարկների հիման վրա հաշմանդամ ազատամարտիկների կենսաթոշակների ամսական ընդհանուր գումարի վերաբերյալ 2001 թ. պետբյուջեում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Խորհրդակցությունում համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է նաև ամենայն խստությամբ վերահսկել զինկոմիսարիատների, սոցապ և առողջապահական հիմնարկների աշխատանքը՝ հաշմանդամ ազատամարտիկների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, անօրինական գործողությունների դեպքերը բացառելու համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ