Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 3 հոկտեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր գործարարության աջակցման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի` Հայաստանի բիզնես միջավայրի վիճակին վերաբերող «Գործարարություն -2007» զեկույցը: Նիստում քննարկվել է նաև «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ «Երևանի կոնյակի գործարան» ընկերության առաջարկը: Օրակարգի այլ հարցերի թվում զեկուցվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին ևս:


Ներկայացնելով Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի՝ Հայաստանի «Բիզնես միջավայրի մասին 2007» զեկույցը, աշխատանքային խմբի ղեկավար Սիմեոն Դյանքովը նշել է, որ տարբեր ոլորտներում հատկապես վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում Հայաստանում, ընդհանուր առմամբ, բավականին շահեկան պայմաններ են ստեղծված գործարարության զարգացման համար: Ըստ նրա, արդեն իսկ խոսուն է այն փաստը, որ Հայաստանը ձեռնարկատիրության դյուրինության ցուցանիշներով 34-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի 175 երկրների շարքում, իսկ ԽՍՀՄ նախկին 15 հանրապետություններից զիջում է միայն մերձբալթյան երկրներին: Հայաստանը նշվում է նաև վերջին մեկ-երկու տարիներին բոլոր բարեփոխումների ուղղությամբ առավել առաջատար ցուցանիշներ արձանագրած աշխարհի 15 երկրների թվում: Զեկույցի համաձայն, 2005թ. համեմատությամբ 2006թ.-ին բարելավում է արձանագրվել մեր երկրում գործարարություն սկսելու և իրականացնելու համար անհրաժեշտ գործընթացների մեծ մասի գծով: Մասնավորապես, դյուրինացել են գործ սկսելու, սեփականությունը գրանցելու, պայմանագրերի կատարման, վարկ ստանալու և մի շարք այլ գործընթացները: Առաջընթացը զգալի է հատկապես արտոնագրեր ստանալու հարցում: Փաստաթուղը չի շրջանցել նաև այն ոլորտները, որոնցում, չնայած իրականացվող բարեփոխումներին, դեռևս անելիքներ կան: Սիմեոն Դյանքովը մատնանշել է, մասնավորապես, հարկային և մաքսային վարչարարության, արտահանման-ներմուծման բնագավառում թղթատարության բարելավման, վարկային միջոցների մատչելիության ապահովման, մասնավոր բանկերի հետ աշխատանքի ակտիվացմաբ և այլ խնդիրներ: Փաստաթղթի հեղինակները նշել են, որ զեկույցը կոչված է նպաստելու ոչ միայն գործարարության խթանմանը, այլև ուղղված է ընդհանրապես հասարակության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նրանք ընդգծել են, որ ներկայումս Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները բարեփոխումների ցուցանիշներով աշխարհի լավագույն 20 երկրների շարքում տեղ գրավելու համար: Բարձր գնահատելով այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը՝ զեկույցի հեղինակները վստահեցրել են, որ Համաշխարհային բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան այսուհետ ևս պատրաստակամ են աջակցելու այդ ջանքերին:


Խորհրդի անդամ ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, գործարար շրջանակների ներկայացուցիչները կարևորել և ողջունել են զեկույցի կազմման կապակցությամբ, ապա նաև իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացրել դրա վերաբերյալ:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս դրական է գնահատել ներկայացված զեկույցը և շնորհակալություն հայտնել աշխատանքի հեղինակներին: Ըստ վարչապետի, ձեռնարկատիրության դյուրինության ցուցանիշներով 34-րդ տեղը բավականին լավ արդյունք է Հայաստանի համար, բայց անհրաժեշտ է ձգտել ավելիին, շտկել դեռևս առկա բացթողումները և ավելի առաջատար դիրք զբաղեցնել աշխարհի երկրների շարքում: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները գործարարներին և հանրությանն առավել մատչելի և համապարփակ ներկայացնելու խնդիրը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա հաջորդ տարի ունենալու մեր երկրի գործարար միջավայրի բարեփոխումների վերաբերյալ ավելի ամբողջական և լիարժեք պատկեր պարունակող զեկույց:


Հանձնարարվել է զեկույցի ներկայացման ընթացքում արված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել ԳԱ խորհրդի քարտուղարությանը՝ փաստաթղթի հեղինակներին տրամադրելու համար:


Օրակարգի հաջորդ հարցի կապակցությամբ զեկուցվել է, որ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ «Երևանի կոնյակի գործարան» ընկերության կողմից ներկայացված առաջարկը, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, ԳԱԽ քարտուղարության ներկայացմամբ քննարկվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ համատեղ: Նշվել է, որ կողմերը հակառակ մոտեցումներ են հադես բերել միևնույն հարկատեսակի գծով տարբեր արտադրատեսակների համար հարկերի հաշվանցման տարբեր սկզբունքների սահմանման վերաբերյալ առաջարկության հետ կապված:


Նշելով, որ առաջարկության վերաբերյալ վերաբերմունքը դրական է, վարչապետը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ հարկային պետական ծառայության և շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ, մեկ անգամ ևս քննարկել հարցը՝ վերջնական եզրակացությունը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:


Նիստում խորհուրդն ի գիտություն է ընդունել նաև նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի քարտուղար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահագն Մովսիսյանի ներկայացրած տեղակատվությունը: Նա նշել է, որ բոլոր 6 հանձնարարականներն էլ ժամանակին և ամբողջությամբ կատարվել են: Մասնավորապես, խորհրդի քարտուղարության կողմից ակտիվ աշխատանք է տարվում Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, օրենսդրական դաշտի բարեփոխման և վարչական խոչընդոտների բացահայտման նպատակով նոր հիմնախնդիրների բանկի և դրանից բխող գործողությունների ծրագրի կազմման ուղղությամբ: Ըստ Վ. Մովսիսյանի, քարտուղարությունն արդեն իսկ ձևավորել է ավելի քան երեք տասնյակ հիմնախնդիրներ, որոնք շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ քննարկելուց հետո, պարբերաբար կներառվեն խորհրդի հերթական նիստերի օրակարգում: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը սահմանված ժամկետում մշակել և խորհրդին է ներկայացրել «ՀՀ-ում ստուգումների անցկացման և կազմակերպման մասին», «Ավելացված արժեքի մասին», «Հարկերի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը, որոնց բարելավմանն ուղղված՝ խորհրդի անդամների և քարտուղարության մի քանի տասնյակ առաջարկություններն ու դիտողությունները ներկայացվել են Հարկային պետական ծառայությանը: Վերջինս այդ ամենն ամփոփելուց հետո, կնախապատրաստի դրանք՝ անհրաժեշտության դեպքում ԳԱ խորհրդի, ապա ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու համար: Նշվել է, որ սահմանված ժամկետում խորհրդի անդամներից և շահագրգիռ մարմիններից ու գերատեսչություններից քարտուղարություն և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն են ներկայացվել նաև «ՀՀ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրի» նախագծի վերաբերյալ շուրջ հինգ տասնյակ առաջարկություններ և դիտողություններ, որոնք համատեղ ամփոփվել են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում՝ ՀՀ վարչապետի մոտ կայանալիք խորհրդակցության ժամանակ քննարկելու նպատակով: Ի կատարումն այլ հանձնարարականների, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ հաշվապահական ֆինանսական որոշ հաշվետվությունների գործողության դադարեցման նպատակով, մշակել է համապատասխան օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծեր, որոնք ս.թ. սեպտեմբերի 7-ին հավանության են արժանացել ՀՀ կառավարության նիստում և սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը: Համապատասխան իրավական ակտերում փոփոխություններ են կատարել նաև ՀՀ առոջապահության, քաղաքաշինության նախարարությունները, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ նշված գերատեսչություններում հաշվետվությունների կրճատման նպատակով:


 


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ