Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 օգոստոսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Գործադրի որոշմամբ 2001թ. հոկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզի N 27 ընտրատարածքում և Կոտայքի մարզի N 57 ընտրատարածքում կայանալիք ՀՀ Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացվեց 2952095 դրամ: ՀՀ միջազգային համաձայնագրով նախատեսված «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի» արձանագրային որոշմամբ նախապատրաստման փուլի աշխատանքների իրականացման համար, կառավարության որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ ստեղծվեց «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի գազով համալրման գործարքի հրապարակման գործընթացը կանոնակարգելու, ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի «ՀՀ էներգահամակարգի 2000-2002 թվականների ֆինանսական առողջացման միջոցառումների մասին» N 658 որոշման պահանջների ապահովման նպատակով, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց մեկամսյա ժամկետում հաստատել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման դիմաց ներկրված և ՀՀ էներգահամակարգի ֆինանսական ճեղքվածքի ծածկման նպատակով օգտագործված գազի դրամայնացման հաշվարկի» կարգը, որից հետո երկամսյա ժամկետում ՀՀ էներգետիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպել հաշվարկված դրամայնացված գումարի օգտագործման աուդիտ: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է նաև կառավարություն ներկայացնել ծրագիր՝ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման դիմաց 1998-2001թթ. ներկրված գազի դրամայնացված գումարները ՀՀ պետբյուջե վերադարձնելու մասին: Նույն որոշմամբ ՀՀ էներգետիկայի նախարարությանը հանձնարարվեց վերը նշված աուդիտի իրականացումից հետո հրապարակել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հիմնադրման, դրա կանոնադրական կապիտալի համալրման գործարքի, մասնակից ընկերությունների հաշվեկշիռներում դրա արտացոլման և ՀՀ պետբյուջեի հետ փոխհարաբերությունների մասին մանրամասն տեղեկատվություն: Կառավարությունը հաստատեց 2001թ. մայիսի 9-ին Դամասկոսում ստորագրված «ՀՀ բնապահպանության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության նավթի և հանքային ռեսուրսների նախարարության միջև ընդերքի բնագավառում գիտական և տեխնիկական համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը: Այն նպատակ ունի ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը ընդերքի ուսումնասիրման և պահպանության բնագավառում, նպաստել ՀՀ ընդերքի ոլորտի մասնագետների զբաղվածության հիմնախնդիրների լուծմանը, տեսական և կիրառական երկրաբանական գիտության զարգացմանը, ընդերքօգտագործման ոլորտում ՀՀ-ում ներդրումների ընդգրկմանը և տնտեսական առաջընթացին: Գործադիրի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը հանձնված անավարտ շինարարության օբյեկտը կտրամադրվի Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին: Մեկ այլ որոշմամբ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ստեղծվեց մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ գիշերօթիկ դպրոց: Նիստում որոշում ընդունվեց «Հանրապետության լողի մարզադպրոց» պետական հիմնարկը լուծարելու և «Լող» ՓԲԸ ստեղծելու մասին, որի պետական սեփականություն հանդիսացող բաժենտոմսերի տնօրինման լիազորությունները վերապահվում են ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը: Գործադիրը, հաշվի առնելով «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից զոհված ազատամարտիկների և աղետի գոտու ծնողազուրկ երեխաների խնամակալության բազմամյա փորձը ու նրանց հանգիստը կազմակերպելու համար ներդրում կատարելու պատրաստակամությունը, որոշում ընդունեց «Գլխամասային կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացնել Դիլիջանի հանգստի բազան և այն որպես պետական սեփականություն նվիրաբերել «Հայ օգնության միությանը»՝ զոհված ազատամարտիկների և աղետի գոտու ծնողազուրկ երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով օգտագործելու պայմանով: «Մլատե Էզդի» հիմնադրամի ծանր ֆինանսական վիճակը, ազգային փոքրամասնությունների համար պետական նշանակություն ունեցող հարցերով զբաղվող հիշյալ կազմակերպության գոյության և գործունեության անհրաժեշտությունը և այդ կապակցությամբ պետության աջակցության կարևորությունը հաշվի առնելով, կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տնօրինության Երևանի Դ. Անհաղթ փողոցի N 23 շենքի 3-րդ հարկից 100 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածք անհատույց օգտագործման հանձնել «Մլատե Էզդի» հիմնադրամին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ