Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 սեպտեմբերի 2006



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի զեկուցողներ Միկկո Էլոյին, Ժորժ Կոլումբիեին և քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուին:


Կարևորելով մոնիթորինգի հանձնաժողովի զեկուցողների և նրանց գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր, վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի անաչառ գնահատման հարցում և պատրաստ է քննարկելու դրա հետ կապված բոլոր խնդիրները:


Վարչապետը հանգամանորեն ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում՝ միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ, մեր երկրում հակակոռուպցիոն ծրագրի համաձայն իրականացվող միջոցառումները: Նա տեղեկացրել է, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարը դիտում է որպես շարունակական գործընթաց, և այժմ աշխատանքներ են տարվում եռամյա նոր ծրագրի մշակման ուղղությամբ:


Զրույցի ընթացքում զեկուցողներն ընդգծել են, որ տպավորված են Հայաստանում ընթացող բարեփոխումների և տնտեսության զարգացման արդյունքներից, ինչպես նաև շնորհակալություն են հայտնել այն ջանքերի համար, որ գործադրվում են սահմանադրական բարեփոխումներից հետո ավելի քան վեց տասնյակ ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքների ընդունման ուղղությամբ: Զեկուցողները կարևորել են նաև 2007 և 2008թթ. Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:


Հանդիպմանը պարոն Ժորժ Կոլումբիեն, օգտվելով պատեհ առիթից, շնորհավորել է Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների մասնակցությամբ երկու օր հետո Երևանում կայանալիք Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման կապակցությամբ: Ի պատասխան Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումը հպարտության հետ մեկտեղ նաև որոշակի պարտավորություն է՝ առավել զարգացնելու մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը:


Վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել պարոն Ժորժ Կոլումբիեին, ով որպես Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ, մեծ ավանդ ունի մեր երկու երկրների խորհրդարանների և ժողովուրդների համագործակցության ամրապնդման գործում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ