Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 օգոստոսի 2001

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. « Վեհափառ Տեր Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 50-ամյակի առթիվ: Խորհրդանշական է, որ Ձեր հոբելյանը համընկնում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հետ: Տոն, որ հավասարապես նշում են թե եկեղեցին, թե պետությունը՝ իբրև հայ ժողովրդի գոյատևման, ազգային ինքնության պահպանման կարևորագույն երաշխիքներից մեկը: Հանրահայտ է այն մեծ դերակատարությունը, որ Դուք՝ Վեհափառ Տեր, ունեցել եք անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո՝ եկեղեցու և պետության փոխհարաբերությունների սերտացման, ժողովրդին հուզող խնդիրների լուծման գործում: Համոզված եմ, որ Ձեր աստվածահաճո ղեկավարությամբ 1700-ամյա Հայ Առաքելական եկեղեցին կշարունակի հաջողությամբ կենսագործել համազգային նպատակների, քրիստոնեական հավատի, անկախ պետականության շուրջ ժողովրդին համախմբելու այն նվիրական գործը, որ դարեր առաջ սկզբնավորել են մեր ժողովրդի աշխարհիկ և հոգևոր մեծերը: Ի սրտե ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ՝ երկար տարիներ առաջնորդելու հավատացյալ հայ ժողովրդին՝ ի փառս Հայ Առաքելական եկեղեցու հետագա բարգավաճման, հայ անկախ պետականության ամրապնդման և հայության հավերժական գոյության»:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ