Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 սեպտեմբերի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը «Հայագրոֆորում» երկրորդ միջազգային համաժողովում



Մեծարգո հյուրեր,



Տիկնայք և պարոնայք,



«Հայագրոֆորումի» հարգելի մասնակիցներ,





              Ուրախ եմ, որ արդեն ավանդական դարձած «Հայագրոֆորում» երկրորդ միջազգային համաժողովը բացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակի այս տոնական օրերին՝ զուգակցվելով նաև այնպիսի կարևոր միջոցառումների հետ, ինչպիսիք են՝ Հայաստան-Սփյուռք համաժողովը և մի քանի ժամից այս համալիրում բացվող հայաստանյան արտադրանքների ցուցահանդեսը։



Անկախացումից հետո Հայաստանը՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն ստեղծելու վճռականությամբ, տնտեսության մեջ որդեգրեց շուկայական հարաբերությունների արմատավորման քաղաքականությունը, որի իրականացման նպատակով սկիզբ դրվեց ազատական արժեքների վրա հիմնված տնտեսական բարեփոխումների գործընթացին։ Այսօր՝ 15 տարի անց, վստահաբար կարող ենք արձանագրել, որ մեր երկիրը դուրս է եկել արմատական փոփոխությունների առաջին փուլին յուրահատուկ անկման շրջանից և արդեն ապահովում է երկնիշ տնտեսական աճ։



Այսուհանդերձ, օրախնդիր են տնտեսության հեռանկարային զարգացման համար կայուն հիմքերի ապահովման և միջազգային համագործակցության խորացման հարցերը։



Տնտեսական զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը երկրում սոցիալական համաձայնության վրա խարսխված բարոյահոգեբանական առողջ եի կառուցողական միջավայրի առկայությունն է։ Ուստի, մեր տնտեսական քաղաքականությունը միտված է ժողովրդավարական գործընթացների խորացմանը եի շուկայական բարեփոխումների հետևողական իրականացմանը։



Անցումային շրջանի դժվարությունների հաղթահարման, մեր երկրի տնտեսական և սոցիալական առաջընթացի ապահովման համար մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրության՝ միջազգային կազմակերպությունների, դոնոր երկրների և Սփյուռքի աջակցությունը։ Այն ակնհայտ է բոլոր ոլորտներում և հատկապես ագրարային հատվածում։ Իհարկե, ՀՀ նախագահը և կառավարությունը առանձնահատուկ ուշադրություն են հատկացնում գյուղի և գյուղատնտեսության զարգացմանը, բայց պետք է խոստովանել, որ դեռևս մինչև Խորհրդային Միության փլուզումը Հայաստանում իրականացված հողի սեփականաշնորհումը՝ իր դրական արդյունքներով հանդերձ, ի հայտ բերեց նաև բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց լուծումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում։ Հայ գյուղացու աշխատասիրությունը և ձեռներեցությունը հնարավորություն է տալիս ինքնուրույն հաղթահարել այդ հիմնախնդիրների մի մասը։ Սակայն, ինչպես մյուս երկրներում, ագրարային ոլորտի ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացումը դեռևս անմիջական պետական աջակցություն է պահանջում՝ մասնավորապես, ոռոգման համակարգերի զարգացման, սննդի անվտանգության, բույսերի պաշտպանության, գյուղական վարկավորման և գյուղմթերքների իրացման խնդիրների լուծման գործում։



Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում առավել կհստակեցվեն աջակցության ծրագրերը և կբացահայտվեն նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Սակայն, ցանկանում եմ առանձնահատուկ ընդգծել ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ»-ի հայաստանյան ծրագրի նշանակությունը, որը կարևորագույն օգնություն է գյուղի և գյուղատնտեսության հիմնախնդիրների լուծմանը։





Հարգելի բարեկամներ,





Ցանկանում եմ նշել հատկապես ագրարային ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու ագրոպարենային արտադրանքների արտահանման ծավալների ավելացումը, նկատելի առաջընթացը գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման և կառավարման արդիական համակարգերի կիրառման ասպարեզում։



Այս ձեռքբերումների հետագա խորացման և զարգացման ակնկալիքով էլ ջերմորեն ողջունում և արդյունավետ աշխատանք եմ ցանկանում երկրորդ միջազգային «Հայագրոֆորումի» կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ