Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 օգոստոսի 2001

Այսօր ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանն ընդունեց Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի նախագահ Ալֆրեդո Ռոմային: Նշելով, որ Հայաստանը Կովկասյան տարածաշրջանի պետություններից առաջինն է անդամացկել եվրոպական այդ կազմակերպությանը, հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի ներկայիս զարգացումներին և ԵՔԱԿ-ին Հայաստանի անդամակցությունից բխող պարտավորություններին վերաբերող մի շարք խնդիրներ: Մասնավորապես ընդգծվեց օդային հաղորդակցության, քաղաքացիական ավիացիայի կարևոր դերը ինչպես եվրոպական պետությունների ինտեգրացման ընդհանուր գործընթացում, այնպես էլ տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական հիմնախնդիրների լուծման գործում: Պարոն Ալֆրեդո Ռոման հայտնեց, որ այդ հիմնախնդիրների մի զգալի մասը կքննարկվի այս տարվա հոկտեմբերին Փարիզում՝ ԵՔԱԿ-ի կենտրոնակայանում տեղի ունենալիք խորհրդակցության ժամանակ: Հանդիպմանը քննարկվեցին նաև Տրանսպորտի նախարարների եվրոպական խորհրդին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ