Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 սեպտեմբերի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք երրորդ Խորհրդաժողովի երկրորդ լիագումար նիստում

Հայաստան-Սփյուռք երրորդ Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ և հյուրեր,


      Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, ջերմորեն ողջունում եմ ձեզ խորհրդաժողովին մասնակցության համար և մաղթում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:



Ցանկանում եմ առանձնապես երախտագիտություն հայտնել այն համայնքներին, կազմակերպություններին ու անհատներին, որոնք մինչև խորհրդաժողովը, իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի օրակարգում ներառված Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագրին:



Դուք գիտեք, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրում է տնտեսական երկնիշ աճ, որը հնարավորություն է տալիս կառավարությանը աստիճանաբար առավել մեծ միջոցներ տրամադրել հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը` տարբեր ոլորտներում իրականացնելով զարգացմանը միտված ծրագրեր:



Կառավարությունը, նկատի առնելով երկրում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և մանրակրկիտ վերլուծելով առկա վիճակն ու դրան նպաստող պայմանները, դեռևս 2003թ. հաստատեց երկարաժամկետ ռազմավարական մի փաստաթուղթ, որը կոչվեց «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր»: Ծրագրի մշակմանը ներգրավվել էին կառավարական և ոչ կառավարական, նաև մասնավոր հատվածի, միջազգային ու դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, ոլորտի մասնագետներ, քաղաքացիական հասարակության շահագրգիռ բոլոր շերտերը: Այդ աննախադեպ մասնակցային գործընթացի արդյունքում ուղենշվեցին տնտեսության զարգացման շնորհիվ աղքատության նվազեցման պետական քաղաքականության նպատակադրումներն ու դրանց հասնելու ուղիները: Ծրագրում առանձնակի կարևորվեց գյուղական աղքատության հաղթահարումը, այն նկատառումով, որ Հայաստանում ավելի քան 1 մլն մարդ, կամ բնակչության 35 տոկոսը բնակվում է գյուղական վայրերում, և չնայած վերջին տարիներին Հայաստանում գրանցված բարձր տնտեսական աճին, մտահոգիչ է մնում դրանից ստացված եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը բնակչության կամ երկրի տարբեր տարածաշրջանների միջև: Տնտեսական աճը առավելապես դրական ազդեցություն է ունեցել մայրաքաղաք երևանի վրա, և այսօր իրողությունն այն է, որ արդյունքում գյուղական բնակչության շրջանում աղքատությունը դեռևս կազմում է 41 տոկոս: Գյուղատնտեսության ոլորտին ուղղված պետական աջակցության քաղաքականությունը` պետական բյուջեի հնարավորությունների սահմաններում, նաև միջազգային կազմակերպությունների ու դոնոր երկրների աջակցությամբ առաջնահերթ մի շարք ծրագրերի իրագործումը, բանկերի կողմից գյուղատնտեսության ոլորտում վարկավորման ծավալների աճի ուղղությամբ կառավարության ջանքերն, ինչ խոսք, զգալի դեր ունեցան վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված տնտեսական աճի ապահովման գործում: Սակայն այդ միջոցները, որոնք առավելապես ուղղված էին գյուղատնտեսությունում տնտեսվարողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, բավարար չէին համաչափ զարգացում ապահովելու համար: Կառավարության համար կարևորագույն խնդիր էր հատկապես սահմանամերձ գյուղերում աղքատության հաղթահարումը, նաև ազգային անվտանգության տեսանկյունից` այդ բնակավայրերից արտագաղթի կանխումը: Այդ նպատակով հստակ ժամանակացույցով հաստատվեցին Սյունիքի, Տավուշի, Արագածոտնի, ավելի ուշ նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Լոռու մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերը, որոնց իրագործման ուղղությամբ բավականին աշխատանք է իրականացվել:



Այս ամենին զուգահեռ, կառավարությունը շարունակում էր նոր հնարավորություններ փնտրել գյուղական բնակավայրերում զարգացման տեմպերը, ընդգրկումը և ծավալները համաչափ ու առավել նպատակային դարձնելու ուղղությամբ, որի արդյունքը եղավ 2005թ. դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի կողմից հաստատված «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի Հայաստանյան հանաձայնագիրը՝ 235,65 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 5 տարի իրականացման ժամկետով: Այս ծրագրի հիմնական նպատակը գյուղական աղքատության կրճատումն է՝ գյուղատնտեսական արտադրանքի կայուն աճի ապահովման միջոցով: Ծրագրով նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում ռազմավարական ներդրումներ իրականացնել գյուղական ճանապարհների և ոռոգման ենթակառուցվածքներում, ինչպես նաև ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրել գյուղացիական տնտեսություններին ու ագրոբիզնեսին: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գյուղական աղքատությունը կկրճատվի 6 տոկոսով:



Մենք շարունակում ենք կառավարության նախանշած նպատակին հասնելու համար մեր ջանքերը այս ուղղությամբ կենտրոնացնել: Ահա թե ինչու, երբ քննարկվում էր Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովի օրակարգը, Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց գյուղական համայնքների զարգացման ծրագիրն օրակարգում ներառելու առաջարկությանը և նախապատրաստական աշխատանքների ողջ ընթացքում իր մշտական աջակցությունը ցուցաբերեց խորհրդաժողովը նախապատրաստող հանձնաժողովին:



Ներկայումս հանրապետության գյուղական համայնքներում պետության հետ միասին տարաբնույթ ծրագրեր են իրականացնում ինչպես միջազգային մի շարք կազմակերպություններ, այնպես էլ Սփյուռքի առանձին կառույցներ ու անհատներ: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս, արդեն իսկ ընթացքում գտնվող ծրագրերին զուգահեռ, ձեռնամուխ լինել նաև մի շարք այլ խնդիրների իրականացմանը, որին հնարավորություն կունենաք խորհրդաժողովի քննարկումների ընթացքում մանրամասն ծանոթանալ:



Ըստ էության, համախմբելով և համակարգելով Հայաստանի կառավարության, Հայաստանի գործարար շրջանակների, միջազգային կազմակերպությունների և Սփյուռքի հնարավորությունները, մենք կարող ենք լրջորեն նպաստել գյուղական համայնքների ինչպես ենթակառուցվածքների վերականգնմանը և գործունեությանը, այնպես էլ խթանել գյուղատնտեսական արտադրության զարգացումը` այդպիսով նպաստելով գյուղական աղքատության հաղթահարմանը:



Կառավարությունը կստեղծի անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի մեր հայրենակիցները որևէ խոչընդոտի չհանդիպեն իրենց ներդրումային ծրագրերն ու նախաձեռնությունները իրագործելու ճանապարհին: Ծրագիրը հնարավորություն է տալիս առաջադրված խնդիրների իրականացմանը մասնակից դարձնել նաև տվյալ համայնքի բնակչությանը, որն առավել թափանցիկ ու վերահսկելի կդարձնի ողջ գործընթացը, կստեղծի նոր աշխատատեղեր, աշխատանքային ծանրաբեռնվածություն կապահովի մարզային շինարարական կազմակերպությունների համար:



Հուսով եմ, որ այս ծրագրի իրականացումը նոր որակ ու բովանդակություն կհաղորդի ընդհանրապես Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին ու գործակցությանը, հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր հայի՝ անկախ իր բնակության վայրից, մասնակցություն ունենալ և դրանով իսկ նպաստել մեր պետականության զարգացմանն ու ամրապնդմանը:



Սիրելի հայրենակիցներ,



Մեկ անգամ ևս ի սրտե ողջունելով ձեզ՝ այս ծրագրին ձեր շահագրգիռ մասնակցությունը բերելու համար, հավաստիացնում եմ, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորը` ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար:



Օգտվելով պատեհ առիթից, նաև ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Անկախության տոնի առթիվ, վստահ` որ 15-ամյա մեր ձեռքբերումները միասնական ջանքերով ամրապնդելով ու զարգացնելով, առաջիկա տարիներին մենք արդեն առիթ կունենանք խոսել համազգային նպատակների իրագործման ճանապարհին արձանագրված զգալի հաջողությունների մասին:





Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ