Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 սեպտեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2006թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի մասին հաշվետվությանը: Քննարկվել են նաև հիմնադրամի խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2007թ. բյուջեի նախագիծը և այլ ընթացիկ հարցեր:


Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը զեկուցել է, որ ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2006թ. բյուջեի առաջին կիսամյակի եկամուտները, ներառյալ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող սոցիալական ծրագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, կազմել են 48 մլրդ 670.9 մլն դրամ, իսկ ծախսերը՝ 43 մլրդ 563.8 մլն դրամ: Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների փաստացի հավաքագրումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 39 մլրդ 145.5 մլն դրամ, կամ՝ նախանշված ցուցանիշը կատարվել է 107.3 տոկոսով: Հավաքագրված սոցվճարի ծավալը 8 մլրդ 388.2 մլն դրամով գերազանցել է 2005թ. համապատասխան ժամանակաշրջանի մակարդակը: Բյուջետային ֆինանսավորման գծով հիմնադրամի ընդհանուր պահանջը բավարարվել է ամբողջությամբ: Հաշվետվության համաձայն, պարտադիր սոցապահովագրության վճարների հաշվին իրականացված ծախսերը 2006թ. 1-ին կիսամյակում կազմել են ավելի քան 34 մլրդ 149.4 մլն դրամ, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովագրության գծով՝ 31 մլրդ 824.7 մլն դրամ, զբաղվածության պետական ծրագրերի գծով՝ 242 մլն դրամ, սոցապահովագրության առանձին պետական ծրագրերի գծով՝ 1 մլրդ 347.2 մլն դրամ, հիմնադրամի համակարգի պահպանման և զարգացման ծախսերի գծով՝ 648.7 մլն դրամ, այլ ծախսերի գծով՝ 82.4 մլն դրամ: Հիմնադրամի նախագահը զեկուցել է, որ ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 215 -Ն որոշմամբ 2006թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի և ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքի ավելացման արդյունքում 2006թ. հուլիսի 1-ի դրությամբ ընդհանուր միջին կենսաթոշակը կազմել է 10986, իսկ ապահովագրական միջին կենսաթոշակը 11371 դրամ: Ըստ նրա, կենսաթոշակի վճարումների ուսումնասիրությունների, իրականացված ստուգումների և կենսաթոշակների գործերի գույքագրման արդյունքում որոշակիորեն կարգավորվել են նաև կենսաթոշակների նշանակման ու վերահաշվարկման գործընթացները: Կատարված այլ աշխատանքների թվում նշվել է նաև, որ հաշվետու ժամանակաշրջանում հիմնադրամն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների գործնական կիրառման, ինչպես նաև սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության ոլորտները կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին: Կենսաթոշակային ապահովագրության համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև «ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մասին», «Պետական ծառայությունների կենսաթոշակային ապահովության մասին», «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ քննարկումները բխել են նշված օրինագծերի մշակման ընթացքում ընդունված «ՀՀ կենսաթոշակային ապահովագրության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան որոշման համատեքստից: «Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի» շրջանակներում հիմնադրամը անհրաժեշտ գործառույթներ է իրականացրել նաև քաղաքացիներին սոցիալական քարտերի տրամադրման, անհատական հաշվետվությունների համակարգի ներդրման ուղղությամբ:


Հաշվետվության մեջ անդրադարձ է եղել նաև դեռևս առկա խնդիրներին:


Խորհուրդը քննարկել և հավանություն է տվել պարտադիր սոցիալական ապահովագրության 2007թ. բյուջեի նախագծին: Որոշվել է բյուջեի որոշակի հոդվածներ՝ կատարված աշխատանքների արդյունքների ուսումնասիրության հիման վրա, 2007թ. տարեսկզբին կրկին քննարկման առարկա դարձնել և հարկ եղած դեպքում՝ վերանայել:


Խորհուրդը որոշում է ընդունել նաև որոշակի միջոցառումների իրականացման համար, հիմնադրամի կանոնադրության համապատասխան, ներկայացված նախահաշիվների հիման վրա, հիմնադրամի պահուստային ֆոնդի միջոցներից գումարների հատկացումը թույլատրելու վերաբերյալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ