Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 օգոստոսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախագահն է, հրավիրեց խորհրդի երկրորդ նիստը: Քննարկման էին ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի աշխատանքային խմբի ձևավորման հարցը, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի հիմնախնդիրների տվյալների բանկում ընդգրկված՝ ՀՀ սահմանի վրա համակարգչային բաղադրամասերը ԱԱՀ-ով հարկմանը վերաբերող խնդիրներ, հեռահաղորդակցության ոլորտի հետ կապված հիմնահարցեր: Օրակարգի հարցերի շրջանակում խորհուրդը լսեց նաև «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահի կողմից ներկայացված՝ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա վիճակի հետ կապված վերոհիշյալ միության կողմից կատարված հետազոտությունների արդյունքները: Այդ վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունը և ոլորտի զարգացմանը խոչընդոտող՝ ներկայացված խնդիրներն արժանացան խորհրդի անդամների քննարկմանը: Միության նախագահը նշեց, որ հետազոտությունների արդյունքներն առաջիկայում ամբողջությամբ կտպագրվեն: Վարչապետը հանձնարարեց բերված փաստերն ու առաջարկները նկատի առնել՝ խորհրդի հետագա նիստերում քննարկման ներկայացնելու համար: ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդը ձևավորեց խորհրդի անդամների առաջարկներով կազմված աշխատանքային խմբերը: Դրանք են «Կովկասյան ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախաձեռնություն» տարածաշրջանային կոնֆերանսի հարցերով աշխատանքային խումբը, «Հայ-հնդկական միջգերատեսչական հանձնաժողովի հարցերով», «Պետական տեղեկատվական միասնական համակարգ ստեղծելու հարցերով» աշխատանքային խմբերը, ինչպես նաև իրավատնտեսական, հեռահաղորդակցության և կրթական հարցերով աշխատանքային խմբերը: Խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ հաջորդ նիստում, որ կհրավիրվի սեպտեմբերի 12-ին, ձևավորված աշխատանքային խմբերը կներկայացնեն իրենց ծրագրերը: Անդրանիկ Մարգարյանը խորհրդի անդամներին առաջարկեց ոլորտի վերաբերյալ նախարարություններում և կառավարությունում մշակվող օրինագծերի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկները, մասնագիտական նկատառումները, որպեսզի օրինագծերի վերջնական տարբերակների վերաբերյալ հետագայում դիտողություններ չարվեն և դժգոհություններ չլինեն: Դրանց ներկայացման համար ժամկետ սահմանվեց մինչև սեպտեմբերի 1-ը: Հեռահաղորդակցության ոլորտի խնդիրների քննարկման ժամանակ խոսք եղավ նաև «ԱրմենՏելին» առնչվող հիմնահարցերի մասին: Վարչապետը նշեց, որ այդ ոլորտի քաղաքականությամբ կառավարության կողմից զբաղվում է տրանսպորտի և կապի նախարարությունը, և ներկայացված որոշակի խնդիրենրի քննարկման համար խորհրդի անդամներին առաջարկեց սերտորեն համագործակցել նախարարության հետ: Համակարգչային բաղադրամասերի հարկման վերաբերյալ նշվեց, որ եթե դա իրականացվում է կամայականորեն՝ օրենքի շրջանցմամբ, պետք է լրջորեն վերահսկվի և համապատասխան վերաբերմունքի արժանանա: Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին հանձնարարվեց բոլոր մաքսակետերում լուրջ աշխատանք տանել այդ ուղղությամբ:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ