Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 սեպտեմբերի 2006

 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի, ՀՀ պետական համակարգի բարեփոխումների հանձնաժողովի 1999-2006թթ. գործունեության վերաբերյալ և ընթացիկ այլ հարցեր:



Առաջին հարցի կապակցությամբ զեկուցվել է, որ 2004-2007թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրով նախատեսված 99 միջոցառումները՝ ՀՀ օրենսդրության կատարելագործման և այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, պետական կառավարման համակարգի, բանկային, հարկային ու մաքսային, առողջապահական, կրթական և այլ ոլորտներում բարեփոխումների ուղղություններով, հիմնականում կատարվել են: Այդ թվում՝ ամբողջությամբ իրականացվել է 2003թ. ընթացքում նախատեսված 9 և 2004թ. ընթացքում՝ 18 միջոցառում: 2004-2006թթ. ժամանակահատվածում նախատեսված 21 միջոցառումներից իրականացվել է 4-ը, 17-ը՝ կատարման ընթացքի մեջ է: Կատարման ընթացքում է նաև 2004-2007թթ. նախատեսված 3 միջոցառումը, իսկ 5 միջոցառում, որոնք կրում են քարոզչական բնույթ, իրականացվում են պարբերաբար:



Հանձնարարվել է, անկախ ծավալից, ամբողջությամբ հրապարակել իրականացված աշխատանքի մասին տեղեկատվությունը, որպեսզի հանրությունը ևս իրազեկ լինի, թե հակակոռուպցիոն բնույթի ի՞նչ միջոցառումներ են իրականացվել և դրանցից յուրաքանչյուրն ի՞նչ նպատակ է հետապնդել: Իսկ ամենակարևորն, ըստ վարչապետի՝ խոսել ստացված արդյունքերի մասին յուրաքանչյուր միջոցառման դեպքում, նշելով նաև դեռևս առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ նախատեսվող քայլերը:



Նախորդ նիստի հանձնարարականի համաձայն, խորհուրդը լսել և ի գիտություն է ընդունել ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի 1999-2006թթ. գործունեության վերաբերյալ հանձնաժողովի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի ներկայացրած հաշվետվությունը: Վերջինս նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացի փուլերն ընդգրկել են նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վերակառուցումը: Ըստ նրա, բարեփոխումները, որոնք ակնհայտորեն նաև հակակոռուպցիոն բնույթ են ունեցել, տարվել են հիմնականում երեք ուղղություններով՝ պետական կառավարման համակարգի կառուցվածքային և գործառութային վերափոխումներ, քաղաքացիական ծառայության ներդրում և զարգացում, ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխումներ: Ընդ որում՝ ապահովվել է բոլոր գործընթացների հրապարակայնությունը՝ ինտերնետային կայքում համապատասխան տեղեկատվության ամբողջական տեղադրման և տեղեկատվական այլ միջոցներով այդ ամենը հանրությանն իրազեկելու միջոցով: Բարեփոխումների արդյունքում, մասնավորապես, լուրջ փոփոխություններ է կրել կառավարության կառուցվածքը՝ նախարարությունների քանակը 21-ից նվազեցվել է 16-ի: Կատարվել է գործառույթների վերաբաշխում, որի արդյունքում ներկայումս նախարարություններն իրականացնում են քաղաքականության ձևավորման, մոնիտորինգի և համակարգման գործառույթներ, իսկ ծառայությունների մատակարարման ու տեսչական և ստուգումների իրավասությունները փոխանցվել են գործակալություններին ու տեսչություններին:



Ըստ էության, բոլոր երեք ուղղություններն էլ կազմել են համալիր մեկ միասնական ծրագրի՝ նոր կառուցվածքով և գործառույթներով հագեցված պետական կառավարման համակարգին անցնելու բաղկացուցիչ մասերը:


Նշվել է, որ. 

-պետական կառավարման մարմիններում գործառութային վերլուծության իրականացումը բացահայտել է կրկնվող, ավելորդ, տվյալ մարմնին ոչ բնորոշ գործառույթները,

-նախարարություններում, տարածքային կառավարման մարմիններում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական ծառայության, ինչպես նաև համապատասխան մասնագիտական ծառայության ներդրումը հնարավորություն է տվել տարանջատել քաղաքական, հայեցողական և սպասարկող պաշտոնները քաղաքացիական` մասնագիտական ծառայողներից, որպես բարձրագույն քաղաքացիական ծառայող ճանաչելով աշխատակազմի ղեկավարներին: Վերջիններս օժտված են քաղաքական կայունությամբ, այն դեպքում, երբ նախարարներն ու փոխնախարարները ՝ ոչ,

-համապատասխան կառավարչական հիմնարկների ստեղծմամբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, որոնք գլխավորում են աշխատակազմի ղեկավարները, տարանջատվել են հիմնարկի ղեկավարի գործառույթները պետական մարմնի ղեկավարի գործառույթներից,

- նախարարություններում ձևավորվել են առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործակալություններ և տեսչություններ, որոնք մասնագիտացած են ծառայությունների մատուցման, կանոնակարգման և վերահսկողական ու տեսչական գործառույթների իրականացմամբ,

-կառավարությանն առընթեր գերատեսչությունների 21 մարմիններ ընդգրկվել են համապատասխան նախարարությունների կազմում կամ կառուցվածքում՝ որպես գործակալություն կամ տեսչություն, կամ էլ կառուցվածքային ստորաբաժանում

-նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների համակարգում գործող բազմաթիվ հիմնարկների վերակազմավորվել են պետական ոչառևտրային կազմակերպությունների, դրանցից տարանջատելով կառավարչական գործառույթները,

-նախարարությունների կառավարման կառուցվածքը միասնականացվել է` դրանցում ձևավորելով քարտուղարություններ, վարչությունների և բաժիններ,

-սահմանվել են նախարարությունների նոր կանոնադրությունները՝ այն հաշվով, որ դրանք համապատասխանեցվեն օրենքներով և այլ օրենսդրական ակտերով վերապահված ռազմավարական խնդիրներին և գործառույթներին:



Նշվել է նաև, որ բարեփոխումների իրականացման ողջ ընթացքում հանձնաժողովն ու պետական կառավարման մարմիններում ստեղծված նրա աշխատանքային խմբերը սերտորեն համագործակցել են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Եվրոպական միության TASIC ծրագրի հետ:



Հաշվետվության մեջ անդրադարձ է եղել նաև քաղաքացիական ծառայության հաշվետվողականության, անկախության և արդյունավետության բարելավման, քաղաքացիների համար տեղեկատվության մատչելիության և որոշումների կայացմանը նրանց մասնակցության ուղղությամբ իրականացված աշխատանքին: Փաստաթղթում նշված են գործընթացում դեռևս առկա խնդիրները ևս:



Ամփոփելով քննարկման արդյունքները, արձանագրվել է, որ հանձնաժողովը հաշվետու ժամանակաշրջանում իր առջև դրված ծրագրի իրականացումը հիմնականում ավարտել է: Բարեփոխումները, սակայն, դրանով չեն ավարտվի և ծրագրի ժամանակացույցին համապատասխան կշարունակվեն:



Նիստում որոշում է կայացվել նաև ձեռնամուխ լինել նոր ծրագրի մշակման աշխատանքներին: Հանձնարարվել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնել առաջարկություններ իրենց գործունեության ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի առկա հիմնախնդիրների վերաբերյալ՝ նոր ռազմավարությունում ընգրկելու նպատակով: Նույն հարցի հետ կապված, Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահին հանձնարարվել է՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել քաղաքացիական հասարակության կողմից ներկայացվելիք կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդիրները՝ դրանք ևս ծրագրում ներառելու նպատակով:



Խորհուրդը հաստատել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անցումային տնտեսության երկրների հակակոռուպցիոն ցանցի մոնիտորինգային խմբի Հայաստան այցի ժամանակացույցը:



Հավանություն է տրվել նաև Համաշխարհային բանկի «Կոռուպցիայի դեմ պայքարը անցումային երկրներում» ուսումնասիրության արդյունքների վերլուծությանը:



Նիստում՝ այլ աշխատանքի անցած Բագրատ Եսայանի փոխարեն, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ և Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մհերյանը:



ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի մասին ամբողջական տեղեկատվությունը կտեղադրվի ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում:



 



 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ