Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 օգոստոսի 2001

2001 թ. օգոստոսի 9-ին Երևան-Ստեփանավան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի պատճառներն ուսումնասիրելու և հետևանքների վերացմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օգոստոսի 10-ի որոշումով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գլխավորում է ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արարատ Մահտեսյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ-տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության պետի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը և Լոռու մարզպետի տեղակալ Արամ Քոչարյանը: Վարչապետի հանձնարարությամբ, երեկ անմիջապես դեպքի վայր են մեկնել կառավարության անդամներ, այդ թվում՝ հիշյալ աշխատանքային խմբում այսօր ընդգրկվածներից, որոնք, աշխատանքային խմբի ղեկավարի գլխավորությամբ, տեղում կշարունակեն իրենց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ