Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 սեպտեմբերի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հաստատել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2005-2020թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագիրը: Ճարտարապետության և քաղաքաշինության, բնապահպանության, տրանսպորտի, շինարարության, բարեկարգման և կոմունալ տնտեսության, առևտրի և սպասարկման, առողջապահության ու սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նախատեսված շուրջ ինը տասնյակ միջոցառումների շրջանակներում, մասնավորապես, կիրականացվեն Երևան քաղաքի քաղաքաշինական կանոնադրության մշակման և հաստատման, Երևանի գլխավոր հատակագծի իրացման միջոցառումների մոնիտորինգի իրականացման, մինչև 2020թ. շինարարության, ինչպես նաև քաղաքի արտաքին ձևավորման ծրագրերի կազմման, քաղաքաշինական տվյալների ավտոմատացված բանկի ստեղծման և քաղաքաշինական կադաստրի վարման, գլխավոր հատակագծով նախատեսված կանաչապատման տարածքների էսքիզային նախագծերի մշակման, Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման, Երևան քաղաքի զբոսաշրջության զարգացման, շտապբուժօգնության կայանների զարգացման և տեղաբաշխման, Երևան քաղաքի վարչական տարածքում քանդման ենթակա վթարային շենքերի քանդման և վերաբնակեցման ծրագրի մշակման ու իրականացման և այլ աշխատանքներ: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին և Երևանի քաղաքապետին՝ ծրագրի յուրաքանչյուր տարվա համար նախատեսված միջոցառումները (աշխատանքները) ապահովելու նպատակով համատեղ քննարկել դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկը և ներառել տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեի նախագծում:


Մեկ այլ որոշմամբ ստեղծվել են Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհուրդ, ինչպես նաև այդ համագործակցությունը համակարգող հանձնաժողով: Որոշումն ընդունվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև 1996թ. ապրիլի 22-ին ստորագրված, ՀՀ ազգային ժողովի 1997թ. հուլիսի 23-ի N-Ն 188-1 որոշմամբ վավերացված և 1999թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրոպական միության ինտեգրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման 2006-2009թթ. Ազգային ծրագրին համապատասխան: Նույն որոշմամբ հաստատվել են նշված ազգային խորհրդի և հանձնաժողովի կանոնադրությունները, ինչպես նաև կազմը՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ: Սահմանվել է, որ Եվրոմիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ազգային խորհրդի կազմում ընդգրկվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնց ընտրության չափորոշիչներն են նրանց ներկայացրած կազմակերպության փորձը և կանոնադրական նպատակները: Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտերի հիման վրա հաստատել որոշմամբ ստեղծված ազգային խորհրդի քաղաքացիական հասարակության ներկայացուցչների անհատական կազմը:


«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է կենցաղային նպատակներով օգտագործվող գազի սարքերի անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը: Դրանով սահմանվում են որոշմամբ նախատեսված կենցաղային գազի սարքերի անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, տեղադրմանը և շահագործման փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման ընթացակարգերը: Սահմանվել է, որ սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 6 ամիս հետո, բացառությամբ այն կետերի, որոնց կիրառումը պահանջում է ՀՀ ներքին շուկայի՝ միայն ավտոմատ սարքերով կահավորված գազի սարքերով ապահովում:


Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ՝ ապահովադիրների կողմից մինչև անհատական հաշվառման համակարգի ներդրումը սոցիալական ապահովագրության ենթակա անձանց ձեռք բերած ապահովագրական ստաժի, դրանում ներառվող գործունեության այլ ժամանակահատվածների մասին տվյալներ ներկայացնելու և հիմնադրամի կողմից անհատական հաշվից քաղվածք տրամադրելու ժամկետները երկարաձգելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, նրանով, որ ներկայացված անհատական հաշվետվությունները դեռևս ամբողջությամբ մշակված չեն:


«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը ինովացիոն բնագավառում ՀՀ կառավարության լիազոր պետական մարմին է ճանաչել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Ֆրանսիայում Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում Ֆրանսիայից 160 զբոսաշրջային օպերատորների և լրագրողների Հայաստան ճանաչողական այցի կազմակերպման ծրագիրը: Հանձնարարվել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ ծրագիրն իրականացնել «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցով՝ վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր, ինչպես նաև որոշման կատարման ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարություն: Ծրագրի կատարումն ապահովելու համար համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ արտաքին գործերի, տրանսպորտի և կապի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարներին, Երևանի քաղաքապետին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին, ՀՀ ոստիկանության պետին:


Նիստում հաստատվել են նաև ջրային լողամիջոցների կառուցվածքի և անվտանգ շահագործման կանոնները: Փաստաթուղթը մշակվել է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան:


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.» ընկերության միջև 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի թիվ 2 լրացմանը և լիազորել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին՝ ստորագրել հիշյալ փաստաթուղթը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հակահրդեհային անվտանգությունը Չիկագոյի կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցման և նոր տեխնոլոգիաների ներգրավման, մասնավորապես, հակահրդեհային անվտանգության, ինչպես նաև օդանավակայանի տարածքում հրդեհի կամ օդանավերի վթարի ենթարկվելու դեպքում՝ հրշեջ և փրկարար ջոկատների աշխատանքների որակի բարձրացման, սարքավորումների ձեռքբերման անհրաժեշտությամբ:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է «Շիկահող» պետական արգելոցի (12137.075 հա) սահմանների նկարագիրը և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի (64.2 հա) տարածքի չափը: Որոշմամբ մի շարք փոփոխություններ են կատարվել նշված տարածքների հողերի կատեգորիաներում: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Սյունիքի մարզպետին:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը սահմանել է նաև արտադրական նշանակության անտառներում անտառվերականգնման հատումների իրականացման կարգը: Որոշման ընդունումը կնպաստի անտառների արտադրողականության բարձրացմանը, վերարտադրության և սերնդափոխության ապահովմանը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել անտառահատման տեխնոլոգիական քարտի ձևը: Որոշումից բխող փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2001թ. հունվարի 23-ի «ՀՀ անտառային ֆոնդի արժեքավոր ծառատեսակների պահպանությունը բարելավելու մասին» N 49 որոշման մեջ:


«Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է պետական տոհմային գրքերի, ինչպես նաև տոհմային կենդանիների նախիրների, հոտերի ու երամակների կադաստրի վարման կարգը: Որոշման ընդունման նպատակն է ՀՀ-ում բուծվող տարբեր տեսակի և ցեղերի պատկանող բարձրարժեք տոհմային կենդանիների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, դրանց ցեղերի գենոֆոնդի պահպանմանն ու տոհմամթերատու հատկությունների կատարելագործմանը նպաստելը, տոհմային կենդանիների ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ առաջարկությունների և ծրագրերի մշակումն ու իրականացումը:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի նախարարին՝ բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու միջոցով ապահովել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացում՝ 854 մլն 800 հազար դրամով: Նույն որոշմամբ, «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցում» ծախսային ծրագրով նախատեսված 854 մլն 800 հազար դրամը հատկացվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին՝ որպես կանոնադրական կապիտալի ավելացում՝ նշված ՓԲԸ-ի և «Կոջեմա Լոջիստիկս» ֆրանսիական կազմակերպության միջև 2005թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է հիմնադրման ձևով ստեղծել «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ, որի կառավարման, ինչպես նաև հիշյալ օրենքով նախատեսված լիազորությունները վերապահվել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված ք. Ապարանի Գայի փողոցում գտնվող նախկին ուսումնարանի շենքային համալիրից 2300քմ. ընդհանուր մակերեսով ու 7358.710 հազար դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով ուսումնական մասնաշենքը, 180 քմ. ընդհանուր մակերեսով ու 383.682 հազար դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով ճաշարանը, 270 քմ. ընդհանուր մակերեսով ու 1314.066 սկզբնական հաշվեկշռային արժեքով սպորտդահլիճը, 20 քմ. ընդհանուր մակերսով ու 2720 հազար դրամ սկզբնական հաշվեկշռային արժեքով ենթակայությանը (տրանսֆորմատոր) և 40 քմ պահակատունը հետ է վերցվում և ամրացվում «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ին: Սահմանվել է նաև, որ նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը գերազանցող և պատմամշակութային նշանակություն ունեցող գույքը կազմակերպությանն ամրացվում է անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանք նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնում Յուրի Սաֆարյանի ընտրության արդյունքները:


Գործադիրը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կրճատել հարկային մարմիններին ներկայացվող ֆինանսական հաշվետվությունները:


Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագրերի և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 948-Ն որոշման մեջ, որը հնարավորություն կընձեռնի իրականացնել Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումը Ծաղկաձոր քաղաքում:


Մեկ այլ որոշմամբ փոփոխութուն և լրացում է կատարվել նաև ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 806-Ն որոշման մեջ՝ ոստիկանության ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում իրականացվող գործառույթները «ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիմնախնդիրների վերաբերյալ» հայեցակարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:


«Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի աշխարհագրական օբյեկտների անվանակոչումները: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ իրականացնել պետական գրանցման աշխատանքները:


ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 27-ի «Անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչի լիցենզավորման կարգը և նրա գործունեության իրականացման լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1285 որոշման մեջ լրացումներ և 2002թ. օգոստոսի 8-ի «Պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքավորումների առևտրի իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1348-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը բխում է դրանք «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխություններին համապատասխանեցնելու պահանջից:


Հաշվի առնելով 2006թ. ընթացքում հանրապետության տարածքում առկա տևական երաշտի ու ջերմաստիճանի կտրուկ բարձրացման իրավիճակը, Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից ոռոգման մեխանիկական համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով, գործադիրը որոշել է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006թ. հունիսի 1-ի «Ոռոգման նպատակով 2006թ. Սևանա լճից ջրառի մասին» N 685-Ա որոշման մեջ, որի համաձայն 2006թ. ոռոգման շրջանում Սևանա լճից ջրառի ծավալը 150-ի փոխարեն սահմանվել է մինչև 170 մլն խմ.:


Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքային համայնքների ինչպես նաև Արարատի մարզի Գետափնյա, Կոտայքի մարզի Զովունի, Արզնի, Գեղարքունիքի մարզի Ակունքի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:



 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ