Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 օգոստոսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը որոշեց ստեղծել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամ, որի գործունեության հիմնական նպատակներն են դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը, քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտի զարգացումը, քրեակատարողական ծառայության ուղղիչ հիմնարկների տնտեսական և կենցաղային պայմանների զարգացումը, ծառայության աշխատողների, նաև դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացումը: Մեկ այլ որոշմամբ հաստատվեց 2001 թ. մայիսի 24-ին Երևանում ստորագրված «ՀՀ պաշտպանության նախարարության և ՌԴ պաշտպանության նախարարության միջև ռազմական բժշկության բնագավառում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը: Կառավարությունը որոշեց ՀՀ կառավարության 1999 թ. մայիսի 5-ի «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ-ի մասնավորեցման և «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» ՓԲԸ-ի, «Վանաձորի քիմիական գործարան» ՓԲԸ-ի և «Վանաձորի ՋԷԿ» ՊՓԲԸ-ի լուծարման մասին» N283 որոշման համաձայն լուծարվող այդ ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Լոռու մարզպետին: Որոշվեց նաև հաստատել աշակերտների թվից անկախ ֆինանսավորվող հանրակրթական դպրոցների ցանկը՝ ելնելով որոշակի չափանիշներից, մասնավորապես՝ նկատի առնելով սահմանամերձ բնակավայրերում գտնվող միակ և թերբեռնված դպրոցի պարագան, միակ և թերբեռնված դպրոցի, որի սպասարկման տարածքը (բնակավայրը) մոտակա այլ դպրոցից (բնակավայրից) բանուկ ճանապարհով հեռանում է առնվազն 5 կմ: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող մի շարք ընկերությունների հիմնական միջոցների և անավարտ ոչ ընթացիկ նյութական ակտիվների վերագնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Որոշվեց նաև արտոնություններ սահմանել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի բնօգտագործման վճարների գծով: Ընկերության 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված և չվճարված 288.6 մլն դրամ ջրօգտագործման համար բնօգտագործողների վճարի, ինչպես նաև ընկերության 2001 թ. ընթացքում հաշվարկվելիք ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի վճարման ժամկետ սահմանվեց 2006-2008 թթ.՝ հավասարաչափ մասերով, օրենքով սահմանված ժամկետներում: Գործադիրը սահմանեց 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարանների կրած հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը: ՀՀ սուրհանդակային ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, այդ ուղղությամբ իրականացվող պետբյուջեի ծախսերը կրճատելու, ժամանակակից տեխնիկական և կապի միջոցներով ապահովելու, իրավա-կազմակերպական կառուցվածքը ՀՀ-ում գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, կառավարությունը որոշեց իր աշխատակազմի սուրհանդակային ծառայության վարչությունը հանձնել տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության ենթակայությանը: Կառավարությունը որոշում կայացրեց նաև «Արագած» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերի մասնավորեցման և ՀՀ կառավարության 2000 թ. դեկտեմբերի 31-ի N896 որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին: Մեկ այլ որոշմամբ, «Մանկական աշխարհ» կենտրոնական հանրախանութի շենքի օտարման ապահովման նպատակով, նաև Երևանի Կենտրոն թաղային համայնքի 2001 թ. օգոստոսի 9-ի որոշումը հաշվի առնելով, այդ շենքը կօտարվի ուղղակի վաճառքի կամ բաց աճուրդի միջոցով՝ Երևանի քաղաքապետի և Երևանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի փոխադարձ համաձայնությամբ: Առաջարկվեց Երևանի քաղաքապետին և Կենտրոն համայնքին՝ հանձին դրա ղեկավարի, իրենց լիազորությունների շրջանակում բանակցել և կնքել գույքի օտարման համար անհրաժեշտ և նպատակահարմար պայմանագրեր՝ հողային և այլ հարակից իրավունքների վերաբերյալ:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ