Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 սեպտեմբերի 2006

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր -Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 15 բարեգործական ծրագիր: Մասնավորապես քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Հայկական հնագրության ալբոմ» գրքի տպագրություն» ծրագիրը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Երևան քաղաքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման, ՀՀ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգման նախագծա-նախահաշվային, Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի համար գույքի պատրաստման, գնման, տեղափոխման և անհատույց տեղադրման և Փարաքար գյուղի «Հովիկ Էդգարյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի «Բ» մասնաշենքի վերակառուցման նախագծա-նախահաշվային աշխատանքների, ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծածկած լողավազանի կաթսայատան շենքի կառուցման տեխնիկական հսկողության և կաթսայի մոնտաժման և ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի ջրամատակարարման համակարգի բարելավման նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացման ծրագրերը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող Գյումրի քաղաքում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման» ծրագրի նպատակն է Գյումրիում բնակվող տեխնիկական բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների համար կազմակերպել երկամյա անվճար ուսուցում` նոր տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, իսկ «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի հիմնանորոգել, կահավորել և ուսումնական սարքավորումներով ապահովել Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

Քննարկվել և հաստատվել են նաև «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից իրականացվող «ՀՀ Լոռու մարզի «Գոգարանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վերանորոգում», «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Արագածոտնի մարզի Թալինի N2 մանկապարտեզի, Դաշտադեմ և Արեգ գյուղերի դպրոցների հարակից տարածքներում խաղահրապարակների կառուցում» և «Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի դպրոցի տանիքի կառուցում», «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի կողմից իրականացվող «Փյունիկ» հաշմանդամների միության համար կառուցվող մարզասրահի շինարարություն» և«Բեռի ներմուծում, օգտագործում և անհատույց բաշխում» ծրագրերը:

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք պարտավոր ենք ապրել» ծրագրի նպատակն է աջակցել սոցիալապես անապահով, երկու և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ