Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 օգոստոսի 2001

Օգոստոսի 3-5-ը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այցի առաջին օրը վարչապետը՝ կառավարության անդամների հետ, մարզկենտրոն Կապանում մասնակցեց «Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի զարգացման հիմնախնդիրների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարման ընթացքին և մարզում երաշտի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների ու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին նվիրված խորհրդակցությանը: Ծրագրի կատարողականի վերաբերյալ լսելով մարզպետ Էդիկ Բարսեղյանի, գյուղապետերի և մարզպետարանի համապատասխան վարչությունների ղեկավարների հաշվետվությունները, վարչապետը՝ ըստ հաստատված ժամանակացույցի, կատարված աշխատանքը գնահատեց բավարար և նշեց, որ տարածքային կառավարման նախարարն ամեն ամիս իրեն զեկուցել է արդյունքների ընթացքի մասին, այժմ այդ ամենը տեղում տնեսնելով, համոզվեց, որ ծրագրով նախատեսված ոլորտներում որոշակի դրական տեղաշարժ կա: Ըստ վարչապետի, Մեղրու տարածաշրջանը, բնականաբար, չի կարող անմասն մնալ հանրապետության մյուս բնակավայրերին բնորոշ դժվարություններից, սակայն, իբրև մեր երկրի համար ռազմավարական նշանակության տարածք, այն արժանացել է կառավարության հատուկ ուշադրությանը: Անդրանիկ Մարգարյանը սյունեցիներին տեղեկացրեց, որ գործադիր իշխանությունը մտադիր է ընդլայնել ծրագիրը և արդեն 2002 թ.-ի համար մշակել ամբողջ Սյունիքի մարզի զարգացման ծրագիր, որի բաղկացուցիչ մասը կլինի Մեղրու տարածաշրջանի ծրագիրը: Այս տարի Սյունիքում՝ հատկապես Սիսիանում, արձանագրված երաշտը մեծ վնաս է հասցրել մարզին, սոցիալական լրացուցիչ լարվածություն ստեղծելով բնակչության համար: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ կառավարությունը մյուս մարզերի համեմատ, Սյունիքին նախատեսվածից ավելի սերմացու կտրամադրի, փորձելով առաջնահերթ աջակցել նաև գյուղտեխնիկայի և այլ հարցերում: Մարզպետարանում խորհրդակցությունն ավարտելուց հետո, վարչապետը, կառավարության անդամների ուղեկցությամբ, մեկնեց Մեղրի: Լիճք գյուղում Ա.Մարգարյանը՝ այդ և հարակից երկու գյուղերի բնակիչներին՝ ընդհանուր առմամբ 1000 ընտանիքի, հանձնեց հողի սեփականության իրավունքի առաջին վկայականները: Այստեղ ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեն բավականին աշխատանք է իրականացրել, ավարտել քարտեզագրումը: Կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը հավաստիացրեց, որ ամենաուշը մինչև 2002 թ. գարունը Մեղրու տարածաշրջանում, իսկ մինչև եկող տարեվերջ ամբողջ Սյունիքում կավարտվեն հողերի չափագրման, քարտեզագրման աշխատանքները, որոնք ամբողջությամբ կիրականացվեն դրամաշնորհների և կոմիտեի տնտեսված միջոցների հաշվին: Մեղրիի շուրջ տարաբնույթ խոսակցություններին, ասեկոսեներին հակառակ, այստեղ հողի սեփականության իրավունքի վկայականների տրամադրումը խորհրդանշական համարելով, Ա.Մարգարյանը մեղրեցիներին կոչ արեց շարունակել ամուր կառչած մնալ իրենց հողին և հավաստիացրեց, որ պետությունն էլ կշարունակի իր ռազմավարական ծրագրի իրագործումը՝ մշտապես հատուկ ուշադրության կենտրոնում պահելով այս տարածաշրջանը: Լիճքից հետո վարչապետն այցելեց Մեղրի քաղաք: Քաղաքապետարանում մեղերեցիների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց մարզկենտրոնում անցկացված խորհրդակցության արդյունքների մասին, անրադարձավ Մեղրիում իրագործված և առաջիկայի համար նախատեսված ծրագրերին, լսեց բնակիչների առաջարկներն ու դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում էին խմելու և ոռոգման ջրին: Սակավաջուր Մեղրիի համար տասնամյակների պատմություն ունեցող այս խնդիրն այսօր էլ շարունակում է կենսական նշանակություն ունենալ՝ նկատի առնելով, որ այստեղ հիմնականում զբաղվում են գյուղմթերքի մշակմամբ և արտադրությամբ: Բնակիչներին տեղեկացվեց, որ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն Մեղրիի ջրի խնդիրը ներառել է իր ծրագրերում, առաջիկայում միջազգային կազմակերպությունների և կառավարության միջոցների հաշվին մասնագիտական լուրջ ուսումնասիրություններ կանցկացվեն ջրամբարների կառուցման, խորքային ջրերի ուսումնասիրման և խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը գտնելու ու կիրառելու ուղղությամբ: Վարչապետ Ա.Մարգարյանը Մեղրիում մասնակցեց նաև այստեղ տեղակայված զորամասը Գարեգին Նժդեհի անունով կոչելու արարողությանը: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընթերցեց այդ մասին ՀՀ նախագահի հրամանագիրը և զորամասին հանձնեց մարտական դրոշը: Նա նշեց, որ մեծ զորավարի անունով նախատեսված է նաև պարգև և հույս հայտնեց, որ դրան կարժանանան Նժդեհի անունը կրող զորամասի զինվորներն ու սպաները: Վարչապետը, շնորհավորելով զորամասի զինվորներին և սպայական անձնակազմին անվանակոչության և մարտական դրոշ ստանալու կապակցությամբ, համոզվածություն հայտնեց, որ օրինակելի համարվող այս զորամասն արժանի կլինի սպարապետ Նժդեհի անվանը և մշտապես իր մեջ կկրի նրա ոգին: Նա նշեց, որ անվանակոչությունը նախատեսված էր կառավարության կողմից ձևավորված Գ.Նժդեհի 115-ամյակի հոբելյանական հանձնաժողովի ծրագրով, որի շրջանակներում մինչև տարեվերջ կանցկացվեն տարբեր միջոցառումներ՝ հայոց մեջ արմատավորելու նժդեհյան գաղափարախոսությունն ու ոգին: Այս արարողությունից հետո կառավարական պատվիրակությունը նույն օրը մեկնեց Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ ՀՀ և ԼՂՀ կառավարությունների աշխատանքային խմբերը մեկ օր առաջ նախապատրաստական աշխատանք էին տարել ստորագրվելիք համատեղ արձանագրության պատրաստման ուղղությամբ: ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի և վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ հանդիպումից հետո, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ երկու հանրապետությունների կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ քննարկեց 2000 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ և ԼՂՀ կառավարությունների միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրի դրույթների իրագործման ընթացքը: Հանդիպմանը մասնակցեց նաև երկրի նախագահը: Ա.Ղուկասայանը ՀՀ կառավարական պատվիրակության հետ քննարկումների, բանակցությունների արդյունքներն արդյունավետ որակեց, նշելով, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ թվում՝ այսօրինակ հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելու, աշխատանքները մշտական վերահսկողության և ուշադրության տակ պահելու, այդպիսով Արցախ-Հայաստան կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ. «Սա սկսված աշխատանքի շարունակությունն է, որի նկատմամբ Հայաստանի իշխանությունների հետևողականությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանը պատրաստակամ է ԼՂՀ-ին աջակցելու», -նշեց ԼՂՀ նախագահը, ավելացնելով, որ երկուստեք վերահաստատվել է ԼՂՀ-ի առաջանցիկ զարգացումն ապահովելու անհրաժեշտությունը: Նախագահ Ա.Ղուկասյանը կարևոր համարեց նաև այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն օգնություն ակնկալողից աստիճանաբար անցնում է համագործակցություն, հավասար գործընկերություն ակնկալողի, ինչը նրա համար օգտակար փորձ կլինի այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցելիս: ՀՀ վարչապետ Ա.Մարգարյանը, գոհունակություն հայտնելով հուշագրի դրույթների իրագործման ուղղությամբ երկուստեք կատարված աշխատանքից, նշեց, որ ընթացքում ևս առաջացել են օպերատիվ լուծում պահանջող կամ բոլորովին նոր խնդիրներ, որոնց լուծումների հետ կապված, սկզբունքների, մոտեցուների ուղղությամբ ընդհանուր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին տրվել են հանձնարարականներ: ՀՀ վարչապետը կարևորեց երկու հանրապետությունների միջև համագործակցության համար իրավական անհրաժեշտ դաշտի շուտափույթ ստեղծումը և հանձնարարությունների նկատմամբ խիստ վերահսկողությունը, որի նպատակով հանդիպման արդյունքում, ըստ Ա.Մարգարյանի, ստեղծվել է վերահսկող խումբ: Համագործակցության ծրագրի հայաստանյան կողմի պատասխանատու, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանը նշեց, որ 2002 թ. համար ևս ծրագիր կմշակվի: Նա տեղեկացրեց, որ այդ առումով ԼՂՀ-ն արդեն մշակել է 2001-2002 թթ. ծրագիր, որը Հայաստանում քննության կառնվի և հիշյալ ծրագրի համար հիմք կհանդիսանա: Նա վստահեցրեց, որ այժմ իրագործվող ծրագիրն իրատեսական է և ամրագրված բոլոր դրույթների առումով իրագործելի: ԼՂՀ վարչապետ Ա.Դանիելյանը ևս անդրադառնալով ծրագրին, նշեց, որ տարբեր ոլորտների գծով բավականչափ աշխատանք է կատարվել և հետևողականորեն շարունակելու դեպքում արդյունքներն զգալի կլինեն: Կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդեց ՀՀ և ԼՂՀ վարչապետների կողմից՝ հանադիպման մասին համատեղ արձանագրության ստորագրումը: Օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ այցելեց նաև Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղ, որտեղ շուրջ 700 ընտանիքի հանձնվեց հողի սեփականության իրավունքի վկայական: ԼՂՀ-ում սեփականության իրավունքի վկայականները հանձնվում են առաջին անգամ: Վարչապետ Ա.Մարգարյանը հանձնարարեց ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահին արագացնել ԼՂՀ կադաստրի պետական կոմիտեի ստեղծմանն աջացկելու աշխատանքները և հնարավորինս սեղմ ժամկետում այստեղ ևս կազմավորել այդ կառույցը, որը Հայաստանում արդեն կայացած է համարվում: Օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Ա.Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երևան:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ