Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 օգոստոսի 2001

Այսօր, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայաստանի էներգետիկայի բնագավառի մասնավորեցման խնդիրներին նվիրված ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովը՝ ՀԲ-ի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, USAID, KfW, JBIC և այլ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի նպատակն է մեկ անգամ ևս քննության առնել բոլոր այն նախապայմանները, որոնք առկա են էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցմանն ուղղված աշխատանքների ներկա փուլում և ի հայտ բերել այն ուղղությունները, որոնցում միջազգային կազմակերպությունների աջակցությունը կնպաստի մասնավորեցման գործընթացի դրական ավարտին: Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մասնավորապես նշեց, որ ՀՀ կավարությունը վճռականորեն — աներկբա է տրամադրված ընթացիկ տարում՝ մինչ— աշնան վերջը, իր տրամաբանական ավարտին հասցնել էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման գործընթացը: Ըստ վարչապետի, նման վստահություն է ներշնչում հաջողությամբ չպսակված մասնավորեցման նախորդ գործընթացի մանրակրկիտ վերլուծությունը — դրա արդյունքում ձեռնարկված քայլերը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ ձեռնարկված — հետագայում էլ ձեռնարկվելիք քայլերը նպատակաուղղված են միայն մեկ ռազմավարական խնդրի լուծմանը՝ ապագա ներդրողի համար հնարավորինս գրավիչ — ընդունելի դարձնել այն դաշտն ու ենթակառուցվածքը, որտեղ նա պետք է ծավալի իր գործունեությունը: «Մենք անշուշտ ընդունում ենք — հուսով ենք, որ միջազգային լավագույն համբավ, արդյունավետ աշխատաոճ ունեցող ընկերության կամ ընկերությունների մուտքը Հայաստան, առավելագույնս կնպաստի մեր տնտեսության ճյուղերի աշխատանքի արդյունավետության աստիճանական բարձրացմանը — շուկայական տնտեսությանը բնորոշ իրական պայմանագրային հարաբերությունների հաստատմանը», նշեց վարչապետը: Նա շնորհակալություն հայտնեց մինչ այժմ միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ցուցաբերված անմիջական օգնության համար — կար—որեց նա— նրանց աջակցությունը՝ Հայաստանի տնտեսության հետագա բարեփոխումների խնդրում: ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցիչ Օվեյս Սաադաթը իր ելույթում միջազգային կազմակերպությունների կողմից գոհունակություն արտահայտեց բաշխիչ ցանցերի մասնավորեցման ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած գործնական և օպերատիվ աշխատանքի կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին՝ այդ գործն անձամբ ղեկավարելու համար: Այնուհետև ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման նախորդ փորձից հետո մասնավորեցման գործընթացի կազմակերպման, նոր մոտեցումների մշակման և իրականացման ընթացքը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ բաշխիչ ցանցերի մասնավորեցման իրավական դաշտի ապահովման խնդիրներին: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի ելույթը նվիրված էր բաշխիչ ցանցերի մասնավորեցման ֆինանսական խնդիրների շուրջ դոնոր կազմակերպությունների հետ վարված բանակցությունների արդյունքներին: ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը ներկաներին ծանոթացրեց հնարավոր և պոտենցիալ ներդրողների հետ տարվող բանակցությունների, ինչպես նաև բաշխիչ ցանցերի հիմնական միջոցների գույքագրման և գրանցման աշխատանքների ընթացքին: Էներգետիկ բնագավառում արտոնագրման, սակագնային քաղաքականության, արտահանման և ներմուծման խնդիրների հստակեցման ուղղությամբ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ՀՀ էներգետիկ հանձնաժողովի կատարած անմիջական աշխատանքների արդյունքների մասին տեղեկացրեց ՀՀ էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանը: Վերջում ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը համառոտակի անդրադարձավ Հայաստանի էներգետիկ համակարգի սեփանակաշնորհման հետագա ծրագրերին: Համաժողովի քննարկմանը ներկայացվեց նաև ՀՀ կառավարություն-միջազգային նվիրատուներ նորաստեղծ խորհրդատվական խորհրդի հետագա աշխատանքների ծրագրի նախագիծը: Ներկայացված բոլոր հարցերի ու խնդիրների շուրջ տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ, արվեցին ճշգրտումներ և առաջարկություններ, որոնք համաժողովի մասնակիցների ընդհանուր կարծիքով կնպաստեն Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերի մասնավորեցման և ընդհանրապես հանրապետության տնտեսական բարեփոխումների գործընթացի բարելավմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ