Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 օգոստոսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի երևանյան գրասենյակի հրավերով օգոստոսի 2-5-ը Երևանում գտնվող ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի պաշտոնական պատվիրակությանը՝ նահանգային խորհրդի անդամ Ջոզեֆ Սիմիթյանի գլխավորությամբ: ՀՀ վարչապետը ողջունեց պատվիրակության այցը մեր երկիր, որի նպատակն է Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության զարգացմանը, առևտրատնտեսական կապերի սերտացմանը նպաստելն ու հայանպաստ հարցերին Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի աջակցությունն ապահովելը: Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց Ամերիկայի հայկական համագումարի այս նախաձեռնությունը, նաև հայ համայնքի հետ աշխատանքը: Վարչապետը հույս հայտենց, որ Կալիֆոռնիայի նահանգի և Հայաստանի միջև առաջիկայււմ ստորագրվելիք համագործակցության հուշագիրը ևս որոշակիորեն կարագացնի փոխգործակցության գործընթացը: Նա նշեց, որ տարեվերջին նախատեսվում է հրավիրել հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, անդրադառնալ կատարված աշխատանքների արդյունքին, առաջիկա ծրագրերին, որոնցում կարտացոլվեն նաև Կալիֆոռնիայի նահանգի հետ իրականացվելիք ծրագրերը: Հյուրերի խնդրանքով վարչապետը համառոտ ներկայացրեց կառավարության գործունեության ընդհանուր քաղաքականությունը, իրագործվող ծրագրերը և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: Կառավարության ղեկավարի մոտ հյուրընկալված Կալիֆոռնայի նահանգի պաշտոնական պատվիրակության անդամները պատմեցին իրենց երևանյան հանդիպումների և առաջիկա ծրագրերի մասին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ