Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 օգոստոսի 2006

Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ քաղաքաշինության, բնապահպանության նախարարների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի և շահագրգիռ պետական այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Քննարկվել է Սևանա լճի կենտրոնական գոտու ափամերձ տարածքներում իրականացվող կառուցապատման օրինականության ուսումնասիրության արդյունքների և քաղաքաշինական գործունեության կանոնակարգման հարցը:

Զեկուցվել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքները, ժամանակավոր տնակների տեղադրման անվան տակ ընթացող կապիտալ շինարարությունը, ճանապարհների և կոմունիկացիաների անցկացումը կատարվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի պահանջների և ՀՀ կառավարության մի շարք որոշումներով սահմանված կարգի կոպիտ խախտումներով: Նշվել է, որ հանձնաժողովի կողմից Սևանա լճի կենտրոնական գոտու ափամերձ տարածքներում հաշվառվել է 143 հողօգտագործող (ֆիզիկական և իրավաբանական անձ), որոնց վարձակալած տարածքներում 1908 մ նիշից ցածր կառուցվել են քարե շինություններ, պարիսպներ ու պատնեշներ: Ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ հողհատկացման ժամանակ չեն պահպանվել գոտիականության վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման պահանջները, իսկ վարձակալությամբ տրամադրված առափնյա գոտու տարածքները կառուցապատվել են ամբողջությամբ (սահմանված առավելագույն 80 տոկոսի դիմաց)՝ խախտելով հանրության կողմից լողափի անարգել օգտագործման իրավունքը:

Ի գիտություն ընդունելով ներկայացված տեղեկատվությունը, հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության և բնապահպանության նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահին և ՀՀ Գեղարքունիքի մարզպետին՝ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համատեղ ուսումնասիրել 1908 մ նիշից ցածր կառուցված հիմնական շինությունների օրինականությունը և առաջարկություններ ներկայացնել ըստ գոտիականության քաղաքաշինական ծրագրերի իրականացման վերաբերյալ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ