Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 27 հուլիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ՝ հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի, շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի օրակարգում կարևորագույն և օպերատիվ լուծում պահանջող մի շարք հարցեր էին՝ «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի մասին, «ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տարածքային բաժինների մասին» կառավարության որոշման նախագծի, հացահատիկի բերքահավաքի և մթերումների ընթացքի, առողջապահության օպտիմիզացիայի ծրագրի կատարման ընթացքի, «Նպաստ՝ աշխատանքի դիմաց ծրագրի» կատարման ընթացքի մասին և խմելու և ոռոգման ջրի մատակարարման ու վարձավճարների հավաքագրման ընթացքի մասին հարցերը: Օրակարգում ներառված էր նաև տարածքային կառավարման նախարարի մոտ 2001 թ. հունիսին կայացած խորհրդակցության արձանագրության հանձնարարականների կատարման վիճակի մասին հարցը: Վարչապետը նշեց, որ իրեն զեկուցվել է այդ հանձնարարականների կատարման ընթացքը, որը դեռևս պատշաճ մակարդակով չի իրականացվում: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ներկայացրեց հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման, պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, պահուստային ֆոնդի հողերի վարձակալության արդյունքները: Նշվեց, որ այդ գործընթացներում կան բավականին դժվարություններ և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով: Դրանց մի մասի վերաբերյալ եղան հանձնարարականներ, մյուսների համար առաջարկվեց հետագա համատեղ քննարկունմերի արդյունքում գտնել լուծումներ: ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 2001 թ. ոռոգման նպատակով շուրջ 410 մլն խոր մետր ջրամատակարարում է իրականացվել, որը հիմնականում բավարարել է գլխավոր պատվիրատուների պահանջը: Նա նշեց, որ դեռևս մեծ դժվարություններ կան ջրօգտագործողներից վարձավճարների գանձման հարցում, հայտնաբերվել են ՋՕՄ-երի կողմից կատարված չարաշահումներ, արձանագրվել են անգամ այդ միությունների կողմից վարձավճարների հավաքագրման և հափշտակման դեպքեր, որոնք արդեն ուղարկվել են հանրապետության դատախազություն: Գ.Մարտիրոսյանը նշեց, որ կառավարության որոշմամբ շուտով հանրապետությունում կսկսվեն ամբողջ համակարգի գույքագրման և գնահատման աշխատանքները, որի արդյունքում հնարավոր կլինի միջազգային կազմակերպությունների ծրագրերի շրջանակներում աշխատանքներ տանել ներքին ցանցերը կարգի բերելու ուղղությամբ: Գյուղատնտեսության նախարար Զավեն Գևորգյանն իր զեկուցման մեջ նշեց, որ չնայած այս տարի սպասվող առատ բերքին, այնուհանդերձ, մի քանի մարզերում՝ Վայոց Ձոր, Սյունիք, Գեղարքունիք, արդեն երաշտ է արձանագրվել, բերքը տուժել է նաև կարկտահարությունների պատճառով, սակայն 100 հազար տոննա ավելի հացահատիկ կստացվի, նույնքան կարտոֆիլ, փոքր-ինչ պակաս պտուղ, խաղողը կլինի 2000 թ. մակարդակին: Մթերման հարցում, ըստ գյուղնախարարի, լուրջ խոչընդոտներ չկան: Դրանք կազմակերպված և արդյունավետ կատարելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Ներկայացնելով առողջապահության օպտիմիզացիայի ծրագրի կատարման ընթացքը, առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը նշեց, որ այն հաջողված ծրագրերից մեկն է և արդյունավետորեն իրագործվում է նախարարության և մարզպետարանների համագործակցված աշխատանքի արդյունքում: Ըստ մարզերի՝ նա տեղեկացրեց աշխատանքների ընթացքի մասին: Սոցիալական ապահովության նախարարն իր ղեկավարած գերատեսչության ներքո իրագործվող «Նպաստ՝ աշխատանքի դիմաց» ծրագրի մասին տեղեկացրեց, որ այն սկսել է իրագործվել այս տարվա հուլիսից, կազմակերպչական աշխատանքներն ընթանում են առանց մեծ դժվարությունների և մարզպետներին հիշեցրեց, որ եկող տարվա ֆինանսավորման ծավալները կախված կլինեն այս տարվա աշխատանքի արդյունքից: Խորհրդակցության ժամանակ մարզպետներին հիշեցվեց նաև անկախության 10-ամյակի միջոցառումների մարզային ծրագրերը 10-օյա ժամկետում կառավարություն ներկայացնելու մասին ՀՀ վարչապետի որոշումը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ